Հիբրիստոֆիլիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիբրիստոֆիլիան, պարաֆիլիայի տեսակ է, որը ներառում է սեռական հետաքրքրվածություն հանցագործություն գործող անձանց նկատմամբ[1]։ Տերմինը ծագել է հունարեն hubrizein (ὑβρίζειν) բառից, որը նշանակում է «վիրավորել ինչ-որ մեկին» (ὕβρις, «hubris»), և philo, որը նշանակում է «ուժեղ հարազատություն/նախապատվություն ունենալ»[2]։

Շատ տխրահռչակ հանցագործներ, հատկապես նրանք, ովքեր դաժան հանցագործություններ են գործել, բանտում ստանում են նամակներ իրենց երկրպագուներից, որոնք երբեմն սիրային կամ սեռական բնույթ են կրում։ Որոշ դեպքերում այս հանցագործների երկրպագուները ամուսնանում են բանտում իրենց սիրեցյալի հետ[3][4]։ Ժողովրդական մշակույթում այս երեւույթը հայտնի է նաև որպես «Բոննի և Քլայդի համախտանիշ»[5]։

Պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ենթադրություններ են արվել հիբրիստոֆիլիայի պատճառների վերաբերյալ։ Քեթրին Ռամսլենդը, ով դատական հոգեբանության պրոֆեսոր է Դե Սալես համալսարանում, նշում է, որ հատկապես որոշ կանայք, ովքեր ամուսնացել կամ հանդիպել են սերիական մարդասպանների հետ, առաջ են բերել հետևյալ պատճառները.

  • Ցածր ինքնագնահատական և հայրական կերպարի բացակայություն
  • «Ոմանք կարծում են, որ կարող են փոխել սերիական մարդասպանի նման դաժան և հզոր մարդուն»։
  • «Ուրիշները «տեսնում են» փոքրիկ տղային, որը ժամանակին եղել է մարդասպանը և ձգտում են դաստիարակել նրան»։
  • «Մի քանիսը հույս ունեին հայտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում կամ ձեռք բերել գրքի կամ ֆիլմի գործարք»։
  • «Այնուհետև կա «կատարյալ ընկերոջ» գաղափարը։ Աղջիկը գիտի, թե որտեղ է տղան միշտ, և գիտի, որ տղան մտածում է իր մասին։ Թեև կարող է պնդել, որ ինչ-որ մեկը սիրում է իրեն, սակայն ստիպված չէ դիմանալ հարաբերությունների մեծ մասում առնչվող խնդիրներին։ Չկա լվացք անելու, նրա համար ճաշ պատրաստելու կարիք և նրա առաջ պատասխանատվություն չկա։ Նա կարող է երկար ժամանակ պահել երևակայությունը»։
  • «Հոգեկան առողջության որոշ փորձագետներ մարդասպանների հանդեպ սիրահարվածությունը համեմատել են մոլեռանդության ծայրահեղ ձևերի հետ։ Նրանք նման կանանց դիտարկում են որպես անինքնավստահ կանանց, ովքեր չեն կարողանում սեր գտնել նորմալ ձևերով կամ որպես «սիրուց խուսափող» կանայք, ովքեր փնտրում են ռոմանտիկ հարաբերություններ, որոնք չեն կարող ավարտ ունենալ»[3]։

Հոգեբան Լեոն Ֆ. Սելցերը բացատրություններ է տվել սերիական մարդասպանների՝ իգական սեռի զուգընկերներին գրավելու երևույթի վերաբերյալ՝ հիմնվելով էվոլյուցիոն հոգեբանության վրա։ Նրա կարծիքով, սերիական մարդասպանները ալֆա տղամարդկանց տեսակ են, որոնք հակված են գրավելու կանանց։ Դա պայմանավորված է նրանով, որ ըստ էվոլյուցիոն պատմության նման տղամարդիկ կարող են պաշտպանել կանանց և նրանց սերունդներին։

Սելցերն ասում է, որ այսօր կանայք կարող են գիտակցել, որ խելամիտ չէ հանդիպել սերիական մարդասպանի հետ, բայց, այնուամենայնիվ, այդպիսի տղամարդիկ նրանց գրավում են.

«Որպես թերապևտ ես հանդիպել եմ բազմաթիվ կանանց, ովքեր ողբում էին իրենց խոցելիության մասին գերիշխող տղամարդկանց նկատմամբ, սակայն գիտակցում էին, որ այն ճիշտ չէ իրենց համար»[4]։

Այն կանանց, ովքեր նամակներ են գրում կամ նույնիսկ հետապնդում են հանցագործության համար բանտարկված տղամարդկանց, երբեմն անվանում են «բանտային խմբակից»[6][7]։

Հատկանշական օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հիբրիստոֆիլիայի ամենատխրահռչակ օրինակներից մեկը Թեդ Բանդիի ձերբակալությունից հետո նրանով հետաքրքրված մեծ թվով կանայք առկայությունն է[8][9]։ Բանդին, իբր, ստացել է հարյուրավոր սիրային նամակներ կանանցից, երբ նա բանտարկված էր, և ամուսնացավ մի կնոջ՝ Քերոլ Էն Բունի հետ, ում նա հանդիպել էր, երբ երկուսն էլ աշխատում էին Վաշինգտոնում։ Նա ամուսնության առաջարկ արեց նրան դատավարության ժամանակ, երբ Բունը վկաների ամբիոնում էր։ Բունը դուստր է լույս աշխարհ բերել, ում հայրը ենթադրվում էր, որ Բանդին էր[10][11]։
  • Ջեֆրի Դամերը, ով սերիական մարդասպան էր, ասվում է, որ իր բանտում եղած ժամանակ սիրուհիներ ուներ, որոնք նրան նամակներ, փողեր և այլ նվերներ էին ուղարկում, չնայած նրան, որ նա միասեռական էր և մարդակեր[12]։
  • Ռիչարդ Ռամիրեսը՝ «Գիշերային հետախույզը», ով սպանել է 13 մարդու և ուներ «ավելի քան անցողիկ հետաքրքրություն» սատանիզմի նկատմամբ, ուներ երկրպագուներ, ովքեր նրան նամակներ էին գրում և այցելում։ Սա ներառում էր Դորին Լիոյին, ով ամուսնացավ նրա հետ Կալիֆորնիա նահանգի Սան Քվենտին բանտում 1996 թվականի հոկտեմբերի 3-ին։
  • Չարլզ Մենսոնի երկրպագուները նույնպես օրինակներ են[13]։
  • Ահաբեկիչների նկատմամբ, ինչպիսիք են Թեոդոր Կաչինսկին[14], Թիմոթի Մակվեյը, Անդերս Բերինգ Բրեյվիկը[15] և Ջոխար Ցարնաևը[16] եղել են նաև հիբրիստոֆիլիայի դեպքեր։
  • Դպրոցական հրաձիգներ Էրիկ Հարիսը և Դիլան Քլեբոլդը հետմահու ենթարկվել են հիբրիստոֆիլիայի[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hybristophilia definition, American Psychological Association
  2. Eric W. Hickey, ed. (2006). Sex crimes and paraphilia. Upper Saddle River, N.J.: Pearson Education. էջեր 197–9. ISBN 9780131703506.
  3. 3,0 3,1 Ramsland, Katherine (2012 թ․ ապրիլի 20). «Women Who Love Serial Killers». Psychology Today. Վերցված է 2013 թ․ մայիսի 13-ին.
  4. 4,0 4,1 Seltzer, Leon F. (2012 թ․ ապրիլի 24). «Why Do Women Fall for Serial Killers?». Psychology Today. Վերցված է 2013 թ․ մայիսի 13-ին.
  5. «Bonnie and Clyde Syndrome Is a Real Thing - Nerve». Internet Archive. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
  6. Poniewozik, James (2018 թ․ ապրիլի 2). «Review: 'The Last O.G.' Searches for Brooklyn, and Itself (Published 2018)» – via NYTimes.com.
  7. Mailhot, Terese. "Paul Simon Money." Transmotion 2.1&2 (2016): 131.
  8. Cawthorne, Nigel (2007). Serial Killers and Mass Murderers: Profiles of the World's Most Barbaric Criminals. Ulysses Press.
  9. «Seriously Though, Why Were So Many Women Obsessed With Ted Bundy?». Women's Health (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 7.
  10. "Bundy's wife is pregnant – but she refuses to kiss, tell". Deseret News. Salt Lake City, Utah: Deseret News Publishing Company. Associated Press. September 30, 1981. Retrieved April 25, 2011.
  11. Levenson, Bob (January 24, 1989). "Courtroom Wife Fades Out of Sight, Not A Recent Visitor". Orlando Sentinel.
  12. Barnard, Ian; Nanny M. W. de Vries, Jan Best. «The Racialization of Sexuality: The Queer Case of Jeffrey Dahmer». Thamyris Overcoming Boundaries: Ethnicity, Gender and Sexuality. Rodopi. էջ 88. ISSN 1381-1312. {{cite book}}: |journal= ignored (օգնություն)
  13. Corsini, Raymond Joseph (1999). The Dictionary of Psychology. Psychology Press. էջ 692. ISBN 1-58391-028-X.
  14. Bailey, Holly (2016 թ․ հունվարի 26). «Falling in love with the Unabomber». Yahoo! News. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
  15. «Breivik 'gets love letters from 16-year-old girls'». The Local. 2012 թ․ հունիսի 18.
  16. Allen, Charlotte (2013 թ․ մայիսի 22). «Dzhokhar Tsarnaev and his fangirls». Los Angeles Times.
  17. Beaumont, Hilary (2015 թ․ փետրվարի 24). «Inside the World of Columbine-Obsessed Tumblr Bloggers». www.vice.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 19-ին.