Հիասքանչ կապուտակ Դանուբին
Հիասքանչ կապուտակ Դանուբի վրա (գերմ.՝ An der schönen blauen Donau), Յոհան Շտրաուսի վալսը (op. 314), դասական ամենահայտնի երաժշտական ստեղծագործություններից մեկը։ Գրվել է 1866 թվականին։ Ավստրիայի ոչ պաշտոնական հիմնն է որոշ առումով և ավանդաբար բիսերի ուղեկցությամբ կատարվում է Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ամանորյա համերգի ժամանակ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի սկզբանե վալսը գրվել էր Վիեննայի երգչախմբային ընկերության համար (գերմ.՝ Wiener Männergesangverein): Երաժշտության բառերի հեղինակը երգչախմբային ընկերության բանաստեղծ Յոզեֆ Վայլն է (Joseph Weyl)[1]: Վալսն առաջին անգամ ներկայացվել է 1867 թվականի փետրվարի 13-ին Դումբա պալատում և արժանացել է վիեննական հասարակության սառը ընդունելությանը[2]։ Համերգից հետո Շտրաուսն ասել է. «Գրողը տանի, վալսը ոչինչ, բայց կոդան ափսոս էր. ես ցանկանում էի, որ այն հաջողություն ունենա» («Den Walzer mag der Teufel holen, nur um die Coda tut’s mir leid — der hätt' ich einen Erfolg gewünscht»):
Երկրորդ անգամ Շտրաուսը վալսի նվագախմբի համար գործիքավորված տարբերակը ներկայացրել է նույն 1867 թվականին Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում, և այդ ելույթը ահռելի հաջողություն է ունեցել։ Վալսը հրատարակվել է միլիոն տպաքանակով։
Վալսի դաշնամուրային մշակումը, որ կատարել է լեհ դաշնակահար Ադոլֆ Շուլց-Էվլերը, ճանաչում է ձեռք բերել որպես վիրտուոզ ստեղծագործություն և ձայնագրվել այնպիսի դաշնակահարների կողմից, ինչպիսիք են Իոսիֆ Լևինը, Էրլ Ուայլդը, Խորխե Բոլետը, Մարկ-Անդրե Ամլենը։
Երբ Շտրաուսի խորթ դուստրը` Ալիսա ֆոն Մեյզներ-Շտրաուսը, խնդրել է կոմպոզիտոր Յոհաննես Բրամսի ստորագրությունը, նա գրել է «Հիասքանչ կապուտակ Դանուբի վրա» ստեղծագործության առաջին տողերը` ավելացնելով. «Ափսո՜ս, ոչ Յոհանես Բրամս» («Leider nicht von Johannes Brahms»)[3][4]:
Երգչախմբային տարբերակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիասքանչ կապուտակ Դանուբին ստեղծագործությունն առաջին անգամ գրվել է երգչախմբի համար (բաս և տենոր)` փոքր-ինչ երգիծական լիրիկայով. Ավստրիան տանուլ էր տվել Պրուսիայի դեմ պատերազմում։ Անվանման բնօրինակը հղում էր բանստեղծ Կարլ Իսիդոր Բեկի հայրենի քաղաքին։ Ավելի ուշ Ֆրանց ֆոն Հերներտը գրել է «նոր, ավելի պաշտոնական հնչող» բառեր[5]։
Donau so blau, |
Danube so blue, |
Դրսևորում մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շտրաուսի մեղեդու վիեննական առանձնահատուկ տրամադրությունները այն դարձրել են Ավստրիայի ոչ պաշտոնական հիմնը։
Այս մեղեդին լայնորեն կիրառվել է Սթենլի Կուբրիկի «2001 թվականի տիեզերական ոդիսական» ֆիլմում։ Այն հնչում է մարդկային նախապատմական շրջանից մինչև տիեզերական ապագան պատկերող հատվածներում` ընդհատվելով այն ժամանակ միայն, երբ մեկ այլ տիեզերանավ մոտենում է Լուսնի տիեզերակայանին։ Երաժշտությունը դարձյալ հնչում է ֆիլմի վերջում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Palmer, Alan (1997). Twilight of the Habsburgs: The Life and Times of Emperor Francis Joseph. New York: Atlantic Monthly Press. p. 180. ISBN 0-87113-665-1.
- ↑ "The Story Behind The Blue Danube". Retrieved 2015-09-29.
- ↑ "The Blue Danube by Johann Strauss II Songfacts". www.songfacts.com. Retrieved 2015-09-29.
- ↑ Geiringer, Karl (2007). Brahms: His Life and Work. New York: Geiringer Press. p. 151. ISBN 1-4067-5582-6.
- ↑ "Donau so blau" on YouTube, Fischer-Chöre
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիասքանչ կապուտակ Դանուբին» հոդվածին։ |
|