Հերմինե Ղարագյոզ
Հերմինե Ղարագյոզ ֆր.՝ Hermine Karagheuz | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 2, 1938[1] |
Ծննդավայր | Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1] |
Մահացել է | ապրիլի 30, 2021[2][3][1] (82 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասանուհի, թատերական ռեժիսոր, լուսանկարիչ և դրամատուրգ |
Համատեղ ապրող(ներ) | Ռոժե Բլան |
Հերմինե Ղարագյոզ, Էրմին Ղարագյոզ (ֆր.՝ Hermine Karagheuz դեկտեմբերի 2, 1938[1], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1] - ապրիլի 30, 2021[2][3][1], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1]), ֆրանսիական կինոյի և թատրոնի դերասանուհի, գրող, լուսանկարիչ[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրմին Ղարագյոզը դերասանուհի է, ֆրանսիական դրամայի ուսուցիչ, գրող և լուսանկարիչ, ունի հայկական ծագում։ Ծնվել է XX դարի կեսերին Փարիզում, որտեղ ծնողները ապաստան են գտել Թուրքիայում XX դարի սկզբին հայերի դեմ իրականացված ցեղասպանության պատճառով[5]։
Դերասան
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրմին Ղարագյոզը երկու փոքր դերերից հետո դարձել է Ժակ Ռիվետտի թիմի անդամ։ Վերջինս սկսել էր «Out 1, Մի՛ դիպիր ինձ» («Out 1, noli me tangere», 1971)[6] սինֆիլների համար նախատեսված 13-ժամյա պաշտամունքային ֆիլմի նկարահանման աշխատանքները։ Այդ ֆիլմում Էրմինը խաղում է թատերական դերասանուհի Մարիի մեծ դերը։ Էրմինը նաև խաղացել է Ժակ Ռիվետտի «Մենամարտ (կարանտին)» («Duelle», 1976, Լյուսի), «Կարուսել» (Merry-Go-Round, 1981) և «Գաղտնի պաշտպանություն» («Secret Defence»,1998, բուժքույր) ֆիլմերում։ Ռիվետի ֆիլմերում նկարահանվելուց հետո շարունակել է նրա հետ համագործակցել որպես լուսանկարիչ «Չորսի բանդան» (La bande des quatre, 1984) ֆիլմում։
Էրմինը խաղացել է նաև Էդուարդո դե Գրեգորիոյի (Ժակ Ռիվետտի չորս ֆիլմերի սցենարիստ) «Կարճ հիշողություն» («La mémoire Courte», 1979, մադամ Ժակուր), Ժաննա Մորոյի «Լույս» («Lumière», 1976, Կամիլ), Միշել Ռոզյեի «Իմ կարմիր սիրտը» (on Coeur est rouge, 1976, մոտոցիկլավար) ֆիլմերում, ինչպես նաև Պատրիս Շերոյի «Ժուդիթ Թերպով» (Judith Therpauve, 1978, Նիկոլ), Ռոբերտ Կրամերի «Ատրճանակներ» (Guns, 1980, Քեթրին) ֆիլմերում և Ջոզեֆ Լուզիի «Պարոն Քլեյն» ֆիլմի մի դրվագում (Mr. Klein, 1976, երիտասարդ բանվորուհի)։ Նկարահանվել է նաև մի քանի հեռուստաֆիլմերում, մասնավորապես՝ Ժան Ժիրոդուի «Էլեկտրա» պիեսի հիման վրա նկարահանված Բեռնար Մեգրոյի համանուն հեռուստասերիալում[7]։
1972 թվականին խաղացել է ռեժիսոր Մարսել Բլուվալի «Խեղճացած» (Les Misérables) սերիալում Էփոնինի դերը։ La Disor de Marivaux թատրոնում Պատրիսիա Շերոնի ղեկավարությամբ խաղացել է մի շարք պիեսներում։ 1990-ական թվականներից նա խաղացել է թատրոնում։
Լուսանկարիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նույնիսկ առանց Ռիվետիի մոտ նկարահանվելու, նա շարունակել է աշխատել «Չորս բանդա» (La bande des quatre, 1984) ֆիլմում որպես լուսանկարիչ։ 2006 թվականին մասնակցել է Փարիզի Parc de la Villette-ում կայացած «Հայկական հուշեր» ցուցահանդեսին՝ Հայաստան, Թուրքիա և Սիրիա ճանապարհորդություններից կատարած լուսանկարներով[5]։
Գրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրմին Ղարագյոզը իրականացրել է հանրային ընթերցումներ իր և ֆրանսիացի ռոմանտիկ և ժամանակակից բանաստեղծների մասին, որոնք նա հավաքել և վերամշակել է դրամատիկական ներկայացումների համար, նա դարձել է Պահոմի, Թիլլեմանի ներկայացումները ուղեկցող ընթերցումների սիրված դերասանուհի։
2002 թվականին հրատարակել է թատրոնի ռեժիսոր Ռոջեր Բլինի մասին պատմող «Հերմինե Ղարագյոզ Ռոջեր Բլին» գիրքը (հրատարակչություն Séguier / Archimbaud, 2002):
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1967 | հֆ | Pitchi Poi Ռոգացիա | Pitchi Poi | Rogation |
1971 | ֆ | Nightingale-ի պայմանագիրը | Le traité du Rossignol | |
1971 | ֆ | Մի՛ դիպիր ինձ | Out 1, noli me tangere | Marie |
1972 | ս | Խեղճացած | Les misérables | Éponine |
1972 | ս | Թիբո | Les Thibault | Alfreda |
1975 | ֆ | Մենամարտ | Duelle (une quarantaine) | Lucie |
1976 | ֆ | Լույս | Lumière | Camille |
1976 | ֆ | Լույս Կամիլե | Lumière | Camille |
1976 | ֆ | Պրն. Քլեյն | Mr. Klein | La jeune ouvrière |
1976 | ֆ | Սիրտս կարմիր է | Mon coeur est rouge | La motocycliste |
1978 | ֆ | Ջուդիթ Թերպաու | Judith Therpauve | Nicole |
1978 | ս | Դոկտոր Էրիկա Վերներ | Docteur Erika Werner | |
1979 | ֆ | Կարճ հիշողություն | La mémoire courte | Mme Jaucourt (Premier Flashback) |
1980 | ֆ | Ատրճանակներ | Guns | Katrin |
1981 | ֆ | Կարուսել | Merry-Go-Round | L’autre |
1982 | ս | Սուգ քսանչորս ժամվա ընթացքում | Deuil en vingt-quatre heures | |
1982 | ս | Էլեկտրա | Électre | Electre |
1997 | ֆ | Հույժ գաղտնի | Secret défense | L’infirmière |
2016 | ֆ | Նոկտուրամա | Nocturama | Պատրիսիա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Fichier des personnes décédées
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.lesinrocks.com/cinema/comedienne-photographe-et-autrice-hermine-karagheuz-sest-eteinte-379280-11-05-2021/
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.liberation.fr/culture/cinema/hermine-karagheuz-boheme-et-poemes-20210506_RAXDMFP4HZFOVOCGMLR5ODSJHU/
- ↑ «Хермини Карагеуз». www.film.ru. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ 5,0 5,1 «Hermine Karagheuz - WWW.CRITICALSECRET.NET — - - —». www.criticalsecret.net. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Out 1». IMDb. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Hermine Karagheuz | Movies and Filmography». AllMovie (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
'
|