Հերբ Ուիլյամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերբ Ուիլյամս
Herb Williams

Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Ծանր հարձակվող/Կենտրոնական
Ի ծնե տրված անունը Հերբերտ Լ. Ուիլյամս
Herbert L. Williams
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 16, 1958 (66 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կոլումբուս, Օհայո, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,08 մ
Քաշ 110 կգ
համալսարան Օհայո Սթեյթ (1977-1981)
Դրաֆթի տարի 1981 / ռաունդ` 1 / ընտր.` 14-րդ
Դրաֆթ ակումբ Ինդիանա Փեյսերս
Կարիերա սկիզբ 1981 թվական
Կարիերա ավարտ 1996 թվական
Կարիերայի պատմություն
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 1102
  • Միավորներ՝ 11944 (10,8 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 6509 (5,9 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 1856 (1,7 փ/խ)
  • Խլումներ՝ 605 (0,5 խ/խ)
  • Բլոկշոտ՝ 1605 (1,5 բ/խ)

Հերբերտ Լ. Ուիլյամս (անգլ.՝ Herbert L. Williams, փետրվարի 16, 1958(1958-02-16), Կոլումբուս), ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։

Խաղացողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է կենտրոնականի և ծանր հարձակվողի դիրքերում։ Սովորել է Օհայո նահանգի համալսարանում։ 1981 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Ինդիանա Փեյսերս» ակումբի կողմից՝ 14-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Դալաս Մավերիքս», «Նյու Յորք Նիքս» և «Տորոնտո Ռեպտորս» ակումբների կազմում։ NBA-ում ընդհանուր առմամբ անցկացրել է 18 մրցաշրջան։ NBA կարիերայի ընթացքում ընդհանուր առմամբ խաղացել է 1102 խաղ, որոնցում հավաքել է 11 944 միավոր (10,8 մ/խ), կատարել է 6509 անդրադարձ, 1856 փոխանցում, 605 խլում և 1605 բլոկշոտ[1]։ Կարիերայի ավարտից հետո մարզել է «Նյու Յորք Նիքս» ակումբը[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերբ Ուիլյամս» հոդվածին։