Հերբերտ Հուվեր ավագ դպրոց (Գլենդել)
Հերբերտ Հուվեր ավագ դպրոց | |
---|---|
Տեսակ | ավագ դպրոց և state school? |
Հիմնադրված է | 1929 |
Անվանված է | Հերբերտ Հուվեր |
Աշակերտներ | 2,097 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Գլենդեյլ |
Հասցե | Կալիֆորնիա 91202, Գլենդել, Գլենվուդ 651, Գլենդելի միացյալ դպրոցական շրջան ![]() |
Կայք | hooverhs.org(անգլ.) |
Հերբերտ Հուվերի անվան ավագ դպրոց, (անգլ.՝ Herbert Hoover High School), հանրային ավագ դպրոց ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Գլենդել քաղաքում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դպրոցն անվանվել է ի պատիվ ԱՄՆ 31-րդ նախագահ Հերբերտ Հուվերի: Տեղակայված է 18.6 ակր տարածք զբաղեցնող կամպուսում։ Դպրոցի նախնական մասնաշենքը կառուցվել է 1929 թվականին և ծառայել է մինչև 1966 թվականը առանց դահլիճի և ֆիզկուլտուրայի մասնաշենքի։ 1969 թվականին շենքերը քանդվել են և փոխարինվել նոր հարմարավետ կառույցներով։ 1990 թվականին, պայմանավորված Հուվեր ավագ դպրոց հաճախող դպրոցականների թվի աննախադեպ աճի, կառուցվեց և 1992 թվականին ավարտին հասցվեց 33 դասարան ունեցող նոր մասնաշենք[2]:
Հուվեր ավագ դպրոցն ունի տարբեր սոցիալ-տնտեսական, կրթական և մշակութային ծագմամբ շուրջ 2,097 աշակերտ, որոնցից 47-% կովկասցիներ են (հիմնականում հայեր)[3], 29.6-% հիսպանիկներ, 5.0%՝ ասիացիներ, 9.7% ֆիլիպիններ, 9% աֆրոամերկացիներ, 0.2-% այլ[4]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://nces.ed.gov/ccd/schoolsearch/school_detail.asp?ID=061524001933
- ↑ Arroyo, Juliet M. Early Glendale (Images of America). Arcadia Publishing, 2005. ISBN 0738529907, 9780738529905. p. 104
- ↑ Culture Clash: Armenian and Hispanic Relations in the Past, Present and Future
- ↑ Arroyo, Juliet M., Katherine Peters Yamada, and George Ellison. Glendale (Postcard history series). Arcadia Publishing, 2007. ISBN 0738547654, 9780738547657. p. 26