Հեսթոն Մարկ Բլումենտալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեսթոն Մարկ Բլումենտալ
անգլ.՝ Heston Blumenthal
Դիմանկար
Ծնվել էմայիսի 27, 1966(1966-05-27)[1] (57 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունJohn Hampden Grammar School? և Լաթիմեր դպրոց
Մասնագիտությունշեֆ խոհարար, գրող և reality television participant
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա
 Heston Blumenthal Վիքիպահեստում

Հեսթոն Մարկ Բլումենտալ (անգլ.՝ Heston Marc Blumenthal, մայիսի 27, 1966(1966-05-27)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի հայտնի խոհարար, հեռուստաաստղ և մի բաղադրատոմսերի հեղինակ։ Բլումենտալը համարվում է բազմասենսորային խոհարարության, սննդի զուգակցման և համի համակցման առաջամարտիկ։ Նա հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել արտասովոր բաղադրատոմսերով, ինչպիսիք են բեկոնով և ձվով պաղպաղակը և խխունջի շիլան։ Եռակի եփած չիփսերի և կիսաեփ շոտլանդական ձվերի նրա բաղադրատոմսերը տարածվել են։ Դեպի խոհարարությանը նա ունեցել է գիտական մոտեցում, ինչի համար նրան շնորհել են պատվավոր կոչումներ Ռեդինգի, Բրիստոլի և Լոնդոնի համալսարաններից և դարձել Քիմիայի թագավորական ընկերության պատվավոր անդամ։

Բլումենտալը հայտնի է դարձել մի շարք հեռուստասերիալների միջոցով, հատկապես Channel 4-ի, ինչպես նաև շնորհիվ 2010 թվականին ներկայացված Waitrose սուպերմարկետների ցանցի արտադրանքի տեսականու։ Նա Բրեյում, Բերքշիր քաղաքում գտնվող Fat Duck-ի սեփականատերն է այն ունի Միշլենի աստղ և համարվում է աշխարհում լավագույններից մեկը։ Բլումենտալին է պատկանում նաև Dinner-ը՝ երկու Միշելին աստղանի ռեստորանը Լոնդոնում և փաբը Բրեյում՝ Հինդս Հեդում, մեկ Միշլենի աստղով։

Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեստոն Մարկ Բլումենտալը ծնվել է 1966 թվականի մայիսի 27-ին, Լոնդոնում՝ Շեփերդս Բուշում, հայրը հրեա է, ծնվել է Հարավային Ռոդեզիայում, իսկ մայրը՝ ամերկացի, որը ընդունել է հուդայականությունը[2][3][4]։ Ազգանունը եկել է լատվացի իր պապիկից և գերմաներեն նշանակում է «ծաղկած հովիտ»[5][6]։

Բլումենթալը մեծացել է Պադինգթոնում և հաճախել է Համերսմիթի Լաթիմերի բարձրագույն դպրոցը, Սուրբ Հովհաննես եկեղեցու Անգլիայի դպրոց Լեյսի Գրինում, Բուքինգհեմշիր; և Ջոն Հեմփդենի Ուայկոմի բարձրագույն Քերականական դպրոցը[7]։ Բլումենտալը մեծացել է Փադինգթոնում և հաճախել է Համերսմիթի Լատիմեր դպրողը, Լեյսի- Գրինի Սուրբ Իոահաննա եկեղեցական դպրողը, և Ջոն Հեմպդենի Ուայկոմբ բարձրագույն դպրողը[8]։

Խոհարարության հանդեպ իր հետաքրքրությունը սկսվել է տասնվեց տարեկանում, երբ ընտանիքով մեկնել էին Պրովանս հանգստի նպատակով, նրանք այցելել էին Միշլենի երեք աստղ ունեցող L'Oustau de Baumanière ռեստորան[9]:13 Նա հիացած էր ուտեստի որակով և ողջ բազմազգայական փորձը՝ շատրվանների և կնճիթավոր ճպուռների բույրը, և սեղանի վրայի գառան միսը կտրատող մատուցողների տեսարանը։ Երբ նա պատրաստել սովորեց, նրա վրա շատ մեծ ազդեցություն էր թողել Les recettes originale խոհարարական գրքերի շարքը ֆրանսիացի շեֆ խոհարարների մասնակցությամբ, ինչպես օրինակ Alain Chape[9]l:

Դպրոցից դուրս գալուց հետո, տասնութ տարեկանում, նա սկսեց աշխատել, Ռայմոնդ Բլանի Le Manoir aux Quat' Saisons-ում, բայց մեկ շաբաթ փորձաշրջանից հետո դուրս եկավ[9]։:28 Տաս տարիների ընթացքում նա աշխատել է որպես «համեմատաբար ոչ պահանջված աշխատանք՝ վարկերը վերահսկող՝ ռեպո, »[10] օրվա ընթացքում սովորում էր ֆրանսիական երգացանկը։ Կարևոր դարձավ այն, որ 1980 թվականի կեսերին նա ընթերցեց Հարոլդ Մակգիի «Ուտելիք և խոհարարության՝ խոհանոցը որպես գիտություն» գիրքը։ Սա մարտահրավեր էր նետում խոհանոցային այնպիսի աշխատանքների, ինչպիսին է, օրինակ, միսը եռացնելը, որպեսզի հյութերի մեջ փակվի, և այն խրախուսեց Հեստոնին «բոլորովին այլ վերաբերմունք ունենալ դեպի խոհանոց, որը հանգեցրեց՝ կասկածի տակ դնել ամեն ինչ»[9]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Բլումենտալը Բրեյում՝ Բերկշիում, մի անմխիթար վիճակում գտնվող փաբ գտավ, որը կոչվում էր Ringers և այն վերանվանեց և Fat Duck. Այն շատ արագ արժանացավ սննդի քննադատների ուշադրությանը, Մեթյու Ֆորտը և Ֆեյ Մաշլերը բարձր են գնահատել պատրաստման եղանակը[9]::62 Բլումենտալն այդ յուրօրինակ ռեստորանն անվանեց "bistro".[9]

Բլումենտալը 2004 թվականին նաև ձեռք է բերել Hind's Head-ը Բրեյում։ Այդ շենքը 15-րդ դարի պանդոկ էր, իսկ այժմ այն ավանդական խոհանոց է և մատուցում է բրիտանական, պատմական ուտեստներ։ 2011 թվականին 2011 թվականին այն ճանաչվել է Michelin Pub Guide-ի «Տարվա փաբ»[11][12]։

2011 թվականի հունվարին Բլյումենթալը բացեց իր առաջին ռեստորանը Բրեյից դուրս, Dinner by Heston Blumenthal-ը, Լոնդոնի Mandarin Oriental Hyde Park-ում։ Պատմաբանները օգնել են ռեստորանի ճաշատեսակները մշակել բրիտանական պատմական բաղադրատոմսերից։ 2012 թվականին Dinner-ը արժանացել է իր առաջին Michelin աստղին[13] Այն 2013 թվականին ճանաչվել է աշխարհի 7-րդ լավագույն ռեստորանը[14]։ 2014 թվականին Michelin ուղեցույցում ստացել է երկրորդ Միշլենի աստղը[15]։

2014 թվականի հունիսին Բլումենտալը հայտարարեց նոր ռեստորանի՝ Perfectionists' Cafe-ի բացման մասին Հիթրոու օդանավակայանում[16][17]։ 2015 թվականին Fat Duck-ը ժամանակավորապես տեղափոխվեց Մելբուրն, Ավստրալիա, մինչդեռ Bray ռեստորանը վերանորոգվեց[18]։ Հասնելով իր ժամանակավոր բացման վերջին, ռեստորանը դարձավ Մելբուռնում գործող մշտական ընթրիք Հեսթոն Բլումենտալի կողմից, թեև նրա սեփականությունը չէր[19]։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Հեսթոնը նկարահանեց կես ժամանոց հեռուստատեսային հաղորդումների շարք՝ «Խոհանոցի քիմիան Հեստոն Բլումենտալի հետ», որը փոփոխվել է Discovery Science-ում «Խոհանոցային քիմիա» գրքի հետ միասին, որը հրատարակվել է Քիմիայի թագավորական ընկերության կողմից։ 2004 թվականից մինչև 2007 թվականը նա ներկայացրեց BBC-ի երկու սերիա՝ «Հեստոն Բլյումենթալ. Կատարելության որոնումներում» և «Հեստոն Բլյումենթալ. Հետագա արկածներ կատարելության որոնման մեջ»։

Բլյումենթալը BBC-ից տեղափոխվեց Channel 4 2008 թվականի մարտին՝ միանալով ալիքի հայտնի խոհարարների խմբին, ինչպիսին էին՝ Ջեյմի Օլիվերը, Հյու Ֆերնլի-Ուիթինգստոլը և Գորդոն Ռեմզին։ 2009 թվականի հունվարին հեռուստատեսային հաղորդումների երեք մասից բաղկացած Chanel 4 ալիքով լուսաբանեց նրա ջանքերը՝ Փոփհեմի A303 ճանապարհի վրա գտնվող Little Chef մայրուղու ռեստորանում ճաշացանկը թարմացնելու ուղղությամբ[20][21]։ Little Chef խումբը Բլումենտալի ճաշացանկը տարածեց մինչև 12 ռեստորաններ, բայց 2013-ին նրա ուտեստները հեռացրեց բոլոր ռեստորաններից[22][23]։

2009թ. մարտին Բլյումենթալը սկսեց կարճ հաղորդումների շարք, որը կոչվում էր Հեստոնի խնջույք, որտեղ ցուցադրվում էին թեմատիկ ճաշկերույթներ։ Երկրորդ սերիան պատվիրվեց և սկսվեց 2010 թվականին[24]։ 2011 թվականի փետրվարի 22-ից Chanel 4-ը սկսեց հեռարձակել Heston's Mission Impossible-ը, որտեղ Հեսթոնը թիրախավորում է տարբեր ոլորտներում մատուցվող ոչ ախորժելի սնունդը և նպատակ ունի թարմացնել սնունդը այն ճաշատեսակների, որոնք մարդիկ հաճույքով են ուտում[25]։ 2012 թվականի հունվարին «Ինչպես եփել, այնպես ինչպես Հեստոնը», հեռարձակեց Chanel 4-ը։ Հաղորդումն ուղղված էր տնային խոհարարներին և ցուցադրում էր Բլումենտալի կողմից կիրառվող ավելի մատչելի տեխնիկաներից մի քանիսը[26]։

2012 թվականի նոյեմբերին Բլումենթալը գլխավորում էր հեռուստատեսային հաղորդումը Chanel 4-ի համար՝ «Հեստոնի ֆանտաստիկ սնունդը» վերնագրով և նաև մաս էր կազմում 2014 թվականի «Հեստոնի հեյակապ բրիտանական սնունդը» նոր շարքի, որը կրկին պատվիրված էր Channel 4-ի կողմից[27]։ 2020 թվականին Բլումենթալը հայտնվեց որպես ուտեստ գնահատող Chanel 4-ի «Crazy Delicious» հաղորդման մեջ, որը վարում է բրիտանացի կատակերգու և հեռուստահաղորդավար Ջեյդ Ադամսը, խոհարարներ Նիկլաս Էքսթեդտի և Կարլա Հոլի հետ միասին[28]։ 2021 թվականին նա որպես ուտեստ գնահատող մասնակցել է Top Chef-ի ֆրանսիական տարբերակին՝ առաջարկելով սննդի զուգավորման թեստ[29]։ 2022 թվականի հուլիսին Բլումենտալը հայտնվեց որպես հրավիրվեց որպես ուտեստ գնահատող Masterchef-ի ավստրալական տարբերակի վերջին եթերաշրջանում[30]։

Waitrose[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Բլումենտալը համագործակցություն մտավ Waitrose սուպերմարկետների ցանցի հետ ապրանքներ ստեղծելու համար։ Բլումենտալի սկզբնական արտադրանքը անհաջող էր, բայց նրա ամանորյա նարնջով պուդինգը, որը թողարկվել էր 2010 թվականին, արագ սպառվեց, և շուտով պուդինգները վաճառվեցին eBay-ում հարյուրավոր ֆունտներով[31]։ Նրա մյուս ապրանքները ներառում էին արյունոտ Մերի ծովախեցգետնի կոկտեյլը, շերի-բալզամիկ քացախով ամանորյա պուդինգը և շերտավոր խմորով կարկանդակներ՝ սոճու շաքարի փոշիով։ Տեսականին ոգեշնչել է այլ սուպերմարկետների անսովոր ապրանքներ, ինչպիսիք են Սուրբ Ծննդյան պուդինգը քաղցրավենիքով և չիլի շոկոլադե սոուս Aldi-ից։ 2023 թվականին Ուեյտրոզը դադարեցրեց պայմանագիրը Բլումենտալի հետ՝ ձգտելով կենտրոնանալ իր ներքին տեսականու վրա[32]:Waitrose-ը Բլումենտալին անվանել է «անկանխատեսելի»[31][32]։

Խոհարարական մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա փորձել է սննդի զուգավորում, որի ընթացքում բաղադրատոմսեր են ստեղծվում՝ բացահայտելով տարբեր բաղադրիչների միջև մոլեկուլային նմանությունները և դրանք համախմբելով ճաշատեսակի մեջ։ Առաջիններից մեկը Բլումենտալի սպիտակ շոկոլադն էր՝ խավիարով։ Նա ստեղծեց անսովոր համակցություններ, այդ թվում՝ Roast Foie Gras «Benzaldehyde» և սաղմոն՝ խաշած լիկյորի մեջ՝ ծնեբեկով։ Թեև այս անսպասելի համադրություններից շատերը լավ ընդունվեցին, Բլյումենթալն ինքը մատնանշեց նման մոտեցման սահմանափակումները՝ պնդելով, որ թեև սննդի զուգավորումը ստեղծագործական լավ գործիք է, այն դեռևս չի կարող փոխարինել խոհարարի խոհարարական ինտուիցիային։ «Մեկ բաղադրիչի մոլեկուլային պրոֆիլն այնքան բարդ է, որ նույնիսկ եթե այն ունի մի քանի ընդհանուր միացություն մյուսի հետ, այնուամենայնիվ կան նույնքան պատճառներ, թե ինչու նրանք միասին չեն աշխատի, որքան պատճառները, թե ինչու են դրանք աշխատելու»[9]::171

Հայտարարություն «նոր խոհարարության» մասին.[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ականների վերջից գիտական ըմբռնումը, ճշգրտությունը և տեխնոլոգիաները բնորոշ են դարձել ժամանակակից խոհանոցին, այսպես կոչված, «մոլեկուլային գաստրոնոմիայում»։ 2006 թվականի դեկտեմբերի 10-ին Բլյումենթալը և Հարոլդ Մակգին Observer-ում հրապարակեցին «Հայտարարություն «Նոր խոհարարության մասին»՝ ամփոփելովխոհանոցի սկզբունքները։ Դրանում նրանք շեշտում են, որ նոր տեխնիկայի և բաղադրիչների հանդեպ բաց լինելը կարող է օգտագործվել որպես հիանալի ուտեստներ ձեռք բերելու միջոց, սակայն նրանք գնահատում են ավանդույթը։ Նոր տեխնիկան և բաղադրիչները պետք է օգտագործվեն միայն այն դեպքում, երբ դրանք նպաստում են ճաշատեսակին։ Օրինակ, հեղուկ ազոտը չպետք է օգտագործվի հանուն նորության։ Եվ այդ առաջընթացը կարող է հանդես գալ համագործակցությունից, օրինակ՝ քիմիկոսների և հոգեբանների հետ[33]։

Բազմազգայուն խոհարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլումենթալը ուտեստների պատրաստման նկատմամբ իր մոտեցումն անվանում է «բազմզգայական խոհարարություն»՝ պնդելով, որ ուտելը «այն սակավաթիվ գործողություններից մեկն է, որը միաժամանակ ներգրավում է բոլոր զգայարանները»[34]։ Նմանատիպ խոհարարական մոտեցման կատալիզատորներից մեկն այն էր, որ տասնվեց տարեկանում այցելեց Պրովանսի՝ L'Oustau de Baumanière ռեստորանը, որն այն ժամանական ուներ Միշլենի երեք աստղ[35]։ Ճամփորդությունը կիրքը խոհարարության հանդեպ․ առաջին հերթին «մի ամբողջ բազմազգայական փորձի պատճառով՝ շատրվանների և կնճիթավոր ճպուռների ձայնը, նարդոսի արբեցնող հոտը, սեղանի վրայի գառը կտրատող մատուցողների տեսարանը»[36]։ Բազմզգայական ուտեստ պատրաստելու ոճի մյուս գլխավոր ոգեշնչումներից մեկը դարձավ «յուղոտ բադի» տարածության և շքեղության բացակայությունը։ «Baumaniere-ի նման վայրերն ունեին տեսարան, պատմություն և ճարտարապետություն, որոնք ճաշողներին տեղափոխում էին գեղեցկության և ինդուլգենցիայի աշխարհ»։ «Յուղոտ բադը» չուներ դրանցից ոչ մեկը, ուստի անհրաժեշտ էրգրավել այցելուների երևակայությունը այլ կերպ ՝ տանելով նրանց դեպի աշակի ընկալման և բազմազգայական հաճույքի գաղտնիքները»[6][9]::117

Իրադարձությունը, որն ամրացրեց Հեստոնի հետաքրքրությունը այս ոլորտում, դարձավ ծովախեցգետնի պաղպակի ստեղծումը՝ ծովախեցգետնի ռիզոտոյին ուղեկցելու համար։ «Մարդիկ դժվարությամբ էին ընդունում ծովախեցգետնի պաղպաղակը, սակայն եթե այն վերանվանվեր որպես «Սառեցված ծովախեցգետնի բիսկ» այն դարձավ ավելի ընդունելի և պակաս քաղցր[9]։ Հետագայում այս երևույթը ուսումնասիրեցին Մարտին Յոմանսը և Լյուսի Չեմբերսը՝ Սասսեքսի համալսարանից, ովքեր փորձարկման ենթարկվող անձանց մատուցեցին Բլումենթալի պաղպաղակի ապխտած սաղմոնի համով տարբերակը, բայց մի խմբին ասացին, որ կփորձեն պաղպաղակ, իսկ մյուսին ՝ սառեցված աղի մուս։ Չնայած բոլորն ուտում էին նույն ուտեստները, նրանք ովքեր ուտում էին այն, ինչը իրենց կարծիքով կծու մուս էր, համն ընդունելի էին համարում մինչդեռ նրանք, ովքեր ուտում էին այն, ինչ իրենց կարծիքով պաղպաղակ էր, համը աղի և ընդհանուր առմամբ զզվելի էին համարում[9][37]։ Սա Բլումենթալի համար դարձավ իր գաղափարների հաստատումը։ «Եթե անվանման նման պարզ բանը կարող է կերակրատեսակը դարձնել ավելի շատ կամ քիչ աղի ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ այլ նշանները համի և դրա ընկալման վրա»[9]::105

Այդ ժամանակից ի վեր սննդի զգայական ներուժի ուսումնասիրությունը՝ թե՛ հետազոտության, թե՛ նոր ճաշատեսակների ստեղծման միջոցով, դարձել է Հեստոնի խոհարարության մշտական ​​և բնորոշ ուղղությունը։ 2004 թվականին՝ աշխատելով լուսանկարիչ Նիք Նայթի պատվերի վրա, նա ստեղծեց շոկոլադե դելիկատես, որը պարունակում էր պայթող կոնֆետներ և ձեռնարկեց ստեղծագործական քայլ․․․[9]:106–7 Օքսֆորդի համալսարանի Քրոսմոդալ հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար՝ պրոֆեսոր Չարլզ Սփենսի հետ միասին, նա մի քանի փորձեր է անցկացրել ՝ ուսումնասիրելու, թե ինչպես կարող է մեր ձայնի զգացողությունը ազդել համի ընկալման վրա։ Փորձերից մեկի ժամանակ՝ փորձարկման ենթարկվողները ուտում էին ոստրեները երկու ընդունմամբ/քայլով։ Առաջին կեսը ուղեկցվում էր ծովային հնչյուններով, երկրորդը` ագարակի բակի հնչյուններով, իսկ հետո նրանց խնդրեցին գնահատել համի հաճելիությունն ու ինտենսիվությունը։ Մեկ այլ նմանատիպ փորձի ժամանակ փորձարկման ենթարկվողները փորձեցին բեկոնով և ձվով պաղպաղակ՝ լսելով բեկոնի խրթխրթոցը, իսկ հետո նորից համտեսեցին այն՝ լսելով հավերի կչկչոցը։ Բեկոնի խրթխրթացող ձայնը բեկոնի համը դարձրեց ավելի հագեցնող[9]։:485

Բլումենտալի կարծիքով, նման փորձերը ցույց են տալիս, որ սննդի գնահատականը սուբյեկտիվ է, որը որոշվում է զգայարանների կողմից ուղեղ ուղարկվող տեղեկություններով. մեծ չափով հիշողության և կոնտրաստի վրա։ Հիշողությունը մեզ տալիս է մի շարք հղումներ՝ համեր, հոտեր, տեսարաններ, ձայներ, հույզեր, որոնք մենք անընդհատ օգտագործում ենք ուտելիս:"[9]:112 Նրա ուտեստները հակված են զգայարաններին դիմելու և դրա միջոցով հիշողություններ, ասոցիացիաներ և զգացմունքներ առաջացնելուն[38]։

Մինչ օրս նրա բազմազգայական փիլիսոփայության ամենաամբողջական արտահայտությունը, հավանաբար «Sound of the Sea» ուտեստն է, որն առաջին անգամ հայտնվել է «Fat Duck» ռեստորանի ճաշացանկում 2007 թվականին։ Հիջիկի ջրիմուռները, ձագուկները, ածելի կակղամորթերը, աքաղաղները, միդիաները, ծովախորշերը ձևավորվել են ափի եզրի տեսքով, որը լցված է ծովային «սփումով» և ուտելի ավազով։ Այն մատուցվում է իսկական ավազ պարունակող ապակեպատ տուփի վրա և ուղեկցվում է ականջակալներով, որոնք փոխանցում են ճայերի և ծովի ձայները՝ փոքր iPod-ի (տեղադրված է պատյանում) և ականջակալների միջոցով։ Գաղափարը, ըստ Բլումենտալի, «աշխարհ ստեղծելն էր, ընթրիքին՝ ձայնի, սննդի միջոցով, զգայարանների ինտեգրված լինելու միջոցով մեկ այլ վայր տեղափոխելը»[9]::212

Հեղինակային ուտեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնի Blumenthal's Dinner ռեստորանում մատուցված մսային միրգ, հավի լյարդի միս, որը ունի նարնջի տեսք:

Բլումենտալի ամենահայտնի ուտեստները ներառում են եռակի եփած չիպսեր, խխունջով շիլա, բեկոնով և ձվով պաղպաղակ և մաղադանոսով շիլա, կրիայի ծաղրական ապուր (որը համատեղում է բազմազգային փորձառությունը պատմական հղումների հետ), Մսային մրգեր և իր Sweet Shop փոքրիկ ֆորը[39]։

Նա դարձել է ձայնի օգտագործման ռահվիրա՝ որպես ճաշի մի մաս՝ իր Sound of the Sea ճաշատեսակի հետ, որտեղ ճաշկերույթները լսում են ծովափնյա ձայնագրությունը բախվող ալիքներ՝ հեռավոր ճայերի հնչյուններով, երեխաների ծիծաղով և նավի շչակի ձայնով, մինչ նրանք ուտում են թագավորական ձկան ուտեստ, կարմրած հալիբուտ, սկումբրիա 5 տարբեր ջրիմուռներով, ծովային դոնդող լոբի և «ավազի» վրա մատուցված բարբա դի ֆրատե, պատրաստված է տապիոկայի օսլայից, տապակած ճապոնական հացի փշրանքներից, միսո մածուկից և չոր ջրիմուռներից։

Բլումենտալը հայտնի է նաև անուշաբույր չոր սառույցի օգտագործմամբ։ Բլյումենտալը և նրա «The Fat Duck» ռեստորանը համարվում են բեկոնային աղանդերի «մոլուցքի» հրահրողներ։ Նա պատրաստում էր քաղցր և համեղ բեկոնով և ձվով պաղպաղակ դեռ 2004 թվականին, և «հետաքրքիր տարօրինակ հրուշակեղենի մասին լուրերը արագորեն տարածվեցին սննդի աշխարհում»[40]։

Պատմական ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլումենտալն իր ճաշատեսակներում օգտագործում է բրիտանական պատմությունը։ Նա հետաքրքրվել է պատմական խոհարարությամբ 1990-ականների վերջին՝ ձեռք բերելով The Vivendier-ի պատճենը՝ տասնհինգերորդ դարի խոհարարական ձեռագրի թարգմանությունը, որը պարունակում էր անսովոր բաղադրատոմսեր, օրինակ՝ հավ, որը կարծես տապակված է, բայց արթնանում է այն մատուցելիս։ Նա ասաց, որ «ես չէի պատկերացնում, որ անցյալի կերակուրը կարող է այդքան զվարճալի, համարձակ և ստեղծագործ լինել»[41]։

Դրանից հետո նա մասնակցեց Օքսֆորդի սննդի և խոհարարության սիմպոզիումին, որտեղ հանդիպեց սննդի պատմաբան Ռիչարդ Ֆիչին, ով աշխատում է Պատմական թագավորական պալատներում և Մարկ Մելթոնվիլում։ Ավելի ուշ նա հանդիպեց սննդամթերքի երրորդ պատմաբանին՝ Իվան Դեյին և, խորհրդակցելով այս երեքի հետ, սկսեց մշակել բրիտանական պատմական խոհարարական գրքերի բաղադրատոմսերից ոգեշնչված ուտեստներ։ Պատմական բաղադրատոմսի վրա հիմնված առաջին ամբողջական ուտեստը Quaking Pudding-ն էր, որն այժմ գտնվում է Hinds Head-ի ճաշացանկում։ Դրան հաջորդեցին Տավարի թագավորական և շոկոլադե գինին, որոնք ներկայացված էին «Fat Duck» ճաշացանկում։ Հեսթոն Բլումենտալի կողմից Ընթրիքի բացումը նրան պատմական խոհարարության շատ ավելի մեծ հնարավորություններ տվեց, և ճաշացանկը բաղկացած է բացառապես անցյալի բաղադրատոմսերից ոգեշնչված ուտեստներից։ Նրա 2013 թվականի «Պատմական Հեստոն» գիրքը պատմական բաղադրատոմսերի հավաքածու է, որոնք հայտնվել են Հեսթոն Բլումենթալի, Fat Duckի և Հինդի Hinds Head-ի «Ընթրիքի» ճաշացանկում[42]։

Թագավորական հովանավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Ասկոտի շաբաթվա ընթացքում կազմակերպված մասնավոր երեկույթի ժամանակ Բլումենտալին հրավիրեցին Եղիսաբեթ II թագուհու համար ճաշ պատրաստել Վինձորի ամրոցում։ Ճաշացանկը ներառում էր թխած սաղմոն, ելակի խորտիկներ և նախուտեստ, որը նման էր մրգային ամանի, որը ներառում էր մթերք և քաղցրավենիք[43]։ Նա ընտրվել էր Queen's Diamond-ի[44] հոբելյանական տոնակատարությունների խնջույքի մասնակից, և 2012 թվականի հունիսին Queen's Diamond հոբելյանական համերգի հյուրն էր Royal Box-ում։

Անձնական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Բլյումենթալը շահեց «The Catey Awards»-ի խոհարարի մրցանակը՝ միանալով այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Գորդոն Ռեմզին, Ֆիլ Հովարդը և Ռայմոնդ Բլանը։

2006 թվականի հունվարին Բլյումենթալը նշանակվել է OBE ամանորյա պատվավոր ցանկում՝ բրիտանական խոհանոցի մատուցած ծառայությունների համար[45]։

Խոհարարության նկատմամբ իր հատուկ մոտեցման համար նրան շնորհել են պատվավոր կոչումներ[46][47]։ 2006 թվականի հուլիսին Բլումենտալն առաջին խոհարարն էր, որին շնորհվել է Honorary Fellowship by the Royal Society of Chemistry[48]. 2007 թվականին Բլումենտալը Բրիստոլի համալսարանից ստացել է գիտության մագիստրոսի կոչում[49]։ 2013 թվականի դեկտեմբերին Բլումենտալին շնորհվել է գիտությունների դոկտորի պատվավոր կոչում Լոնդոնի համալսարանի կողմից՝ գնահատելով նրա առաջնահերթ հետազոտություններն ու ձեռքբերումները իր ոլորտում[50]։

2013 թվականի հունիսին In June 2013, the College of Arms շնորհեց զինանշան[51]։

Խոհարարի մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Best Restaurant of the Year Award- Դեկանտեր ամսագիր, 1998
  • Chef of the Year –Սննդի ուղեցույց, 2001
  • AA Guide chef's chef of the year Award – AA հրապարակում, 2002
  • Catey Awards Restaurateur of the year Award –Քաթեր և Հոթելկիպեր ամսագիր, 2003
  • Food & Wine Personality of the Year Award – GQ ամսաթերթ, Գլենֆիդիչի մրցանակ, 2004
  • GQ Magazine Chef of the Year – GQ ամսագիր Սարվա մարդ մրցանակ, 2004[52]
  • GQ Personality of the year – GQ Գլենդիչի մրցանակ, 2007
  • Chef's choice award – Սան Պալերգինե աշխարհի 50 լավագույն մրցանակները, 2007, ապրիլ[53]
  • Trophy Gourmand –Ավստրիա 2010[52]
  • GQ Chef of the Year – GQՏարվա մարդ 2010/2011[54]
  • The Diners Club® Lifetime Achievement Award 2017 at The World's 50 Best Restaurants 2017[55].

Հեռուստատեսության և գրքի մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Best Cookbook for "Family Food: A New Approach to Cooking" – Gourmand World Cookbook Awards 2003[56]
  • Best Children Cookbook for "Family Food: A New Approach to Cooking" – Gourmand World Cookbook Awards 2004[56]
  • Best Production "Heston Blumenthal – In Search of Perfection" BBC2 – GQ Glenfiddich Awards 2007* The Guild of Food Writers Awards 2014 – Historic Heston book, Heston and his ghost writer, Pascal Cariss won the prestigious award for on British Food.
  • BAFTA nomination in the Features category for "Heston Blumenthal: In Search of Perfection"- British Academy Television Awards 2008[57]
  • The Features and Lifestyle Award for Heston's Victorian Feast – The Royal Television Society Awards 2009[58]
  • Food Book of the Year for The Big Fat Duck Cookbook – Guild of Food Writers Awards 2009[59]
  • Winner of Design and Production Award for The Big Fat Duck Cookbook – British Book Industry Awards 2009[60]
  • Winner of Photography Award for The Big Fat Duck Cookbook – James Beard Foundation Awards 2009[61]
  • Winner of Design Award for The Big Fat Duck Cookbook – International Association of Culinary Professionals Awards 2009[62]
  • BAFTA nomination in the Features category for "FEAST" – British Academy Television Awards 2010[63]

Ռեստորանի մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեստոնի ռեստորանները՝ The Fat Duck and Dinner by Heston Blumenthal արժանացել են շատ մրցանակների, այդ թվում՝ «աշխարհի լավագույն ռեստորանը» մրցանակին[64]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Բլումենտալն ամուսնացել է 1989 թվականին Զաննայի հետ։ Նրանք ունեցել են երեք երեխա[65]։ Նրանք բաժանվել են 2011 թվականին և ամուսնալուծվել՝ 2017 թվականին[66]։ Բլումենտալն ասել է, որ Զաննան «հսկայական մասն» էր կազմում Fat Duck-ի հաջողության մեջ, քանի որ նա հոգ էր տանում ընտանիքի մասին, երբ ինքը աշխատանքի էր լինում[67]։ 2011 թվականից մինչև 2015 թվականը Բլումենտալը հարաբերությունների մեջ է եղել ամերիկացի Սյուզան Պիրետի հետ, որը եղել է ուտեստների գրքի հեղինակ[68]։ 2017 թվականին ֆրանսիացի անշարժ գույքի գործակալ Ստեֆանի Գուվեայից ունեցել է աղջիկ։ Բլումենտալը 2018 թվականին գնացել է Ֆրանսիա և ամուսնացել Գուվեայի հետ[66]։ 2023 թվակնին նա հայտարարեց իրենց բաժանման մասին և նշանադրվեց Մելան Սեյսոնի հետ[67]։ Բլումենտալը հրեա է[4]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Family Food: A New Approach to Cooking (2002)
  • In Search of Perfection (2006)
  • Further Adventures in Search of Perfection (2007)
  • The Fat Duck Cookbook (2008)
  • Total Perfection: In Search of Total Perfection (2009)
  • Heston's Fantastical Feasts (2010)
  • Heston Blumenthal At Home (2011)
  • Historic Heston (2013)[69]
  • Heston Blumenthal at Home (2015)
  • Is This A Cookbook? Adventures in the Kitchen (2022)

Բացի գրքեր գրելուց, Բլումենթալը նյութեր է գրել The Guardian-ի, T2-ի, The Times-ի և GQ-ի համար։ Ռեդինգի համալսարանի ֆակուլտետի գիտնականների հետ միասին նա գրել է գիտական աշխատանք լոլիկի համի և հոտի վերաբերյալ, որը կոչվում է «Տարբերությունները գլուտամիկ թթվի և 5'-ռիբոնուկլեոտիդի պարունակության մեջ, կապը լոլիկի մարմնի ու միջուկի միջև և կապը ումամի համի հետ»[70][71]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. England & Wales births 1837–2006 Transcription
  3. England (2010 թ․ հունիսի 2). «Heston on South Africa». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին – via YouTube.
  4. 4,0 4,1 «Heston adds some Blumenthal flair to Shabbat dinners». Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  5. Brian Viner (2011 թ․ փետրվարի 5). «Heston Blumenthal: The alchemist». The Independent. London. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 3-ին.
  6. 6,0 6,1 Hooton, Amanda (2014 թ․ դեկտեմբերի 6). «The strange brew that is Heston Blumenthal». The Sydney Morning Herald. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  7. Tibbetts, Graham (2008 թ․ հոկտեմբերի 24), «Harry Potter Star Alan Rickman Funds School Bursary», The Daily Telegraph, London, Վերցված է 2011 թ․ հուլիսի 15-ին
  8. Interview by Hester Lacey (2011 թ․ հուլիսի 15). «The Inventory: Heston Blumenthal». Financial Times. Վերցված է 2013 թ․ մայիսի 20-ին.
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 The big Fat Duck Cookbook. Bloomsbury. 2008.p.23
  10. The Big Fat Duck Cookbook
  11. «'Blumenthal's Hinds Head named Michelin Pub of the Year'». BBC News. 2010 թ․ սեպտեմբերի 8.
  12. [Stephen Swinsford (27 September 2012) "Michelin Guide 2013: Winners leaked week early",The Telegraph
  13. [Simon Rogers (7.10.2011), "Michelin Stars 2012: get the full list of restaurants", The Guardian
  14. «Experience Travel – USA TODAY». USA Today. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  15. Marsden, Sam (2013 թ․ սեպտեմբերի 26). «Michelin Guide 2014: Heston Blumenthal awarded sixth star for London restaurant Dinner». The Telegraph. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 26-ին.
  16. O'Ceallaigh, John (2014 թ․ մարտի 10). «The Perfectionists' Cafe: Heston Blumenthal's Heathrow restaurant». The Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
  17. [Heather Saul (12.11.13), 'Celebrity chef Heston Blumenthal to launch restaurant at Heathrow airport's new 2.5bn Terminal 2', Independent
  18. Farrell, Paul (2014 թ․ մարտի 31). «Heston Blumenthal's Fat Duck to close for six months in Melbourne move». The Guardian. Վերցված է 2016 թ․ մայիսի 10-ին.
  19. «Melbourne Restaurant with Heston Blumenthal's Name on the Door Could be Liquidated». 2019 թ․ դեկտեմբերի 24.
  20. Smillie, Susan (2008 թ․ նոյեմբերի 28). «Heston Blumenthal's Little Chef: the menu». The Guardian. London. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 26-ին.
  21. Cockcroft, Lucy (2008 թ․ մարտի 27). «Heston Blumenthal to transform Little Chef». The Daily Telegraph. London. Վերցված է 2008 թ․ մարտի 27-ին.(չաշխատող հղում)
  22. Food and Drink (2013 թ․ հունիսի 23). «Little Chef drops Heston Blumenthal from menu». The Daily Telegraph. London. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 28-ին.
  23. The Telegraph, Ben Bryant 23.06.13
  24. «Heston's Willy Wonka Feast». Sky UK. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
  25. «About Heston's Mission Impossible – Channel4 – 4Food». Channel 4. 2011 թ․ փետրվարի 9. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
  26. «How To Cook Like Heston». Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  27. «Heston's Great British Food». Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  28. «Crazy Delicious: When is it on? What is it about? Who are the judges?». Radio Times (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 13-ին.
  29. «Tout ce que l'on sait sur la saison 12 de Top Chef». GQ France (ֆրանսերեն). 2021 թ․ հունվարի 21. Վերցված է 2021 թ․ փետրվարի 15-ին.
  30. Fans fear for MasterChef judge over "odd" detail in finale
  31. 31,0 31,1 Wallop, Harry (2023 թ․ օգոստոսի 21). «Heston and Waitrose: how a foodie marriage went sour». The Times (անգլերեն). ISSN 0140-0460. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  32. 32,0 32,1 Gosden, Emily (2023 թ․ օգոստոսի 21). «Waitrose ducks away from Heston». The Times (անգլերեն). ISSN 0140-0460. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  33. «The Fat Duck». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 14.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  34. [HAH, 25]
  35. McGrath, Nick (31 March 2012). "Heston Blumenthal: My food is really emotional". The Guardian (London). Retrieved 12 July 2012
  36. [ISOTP 9]
  37. [Yeomans, MR, Chambers, L, Blumenthal, H & Blake, A. (2008) The role of expectancy in sensory and hedonic evaluation: the case of smoked salmon ice-cream. Food Quality and Preference, 19, 565–573]
  38. [HAH 27]
  39. Simpson, Aislinn (2009 թ․ մարտի 1). «Heston Blumenthal gets welcome boost amid Fat Duck food poisoning scare». The Telegraph. London. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 26-ին.
  40. Susan Russo Bacon gets its just desserts 1 December 2009 NPR
  41. Historic Heston. Blommsbury USA. էջ 7.
  42. «Historic Heston by Heston Blumenthal: What's for Dinner?». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
  43. Roberts, Laura (2010 թ․ հունիսի 17). «Heston Blumenthal to cook brains and offal for the Queen». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.
  44. Murphy, Victoria (2012 թ․ մայիսի 31). «Picnic at the palace: Heston Blumenthal rustles up a Diamond Jubilee feast». Daily Mirror. Վերցված է 2013 թ․ մայիսի 20-ին.
  45. "Queen serves up reward for chefs", "BBC News", London, 31 December 2005. Retrieved 5 December 2012.
  46. «Bristol University, Public and Ceremonial Events Office, Heston Marc Blumenthal». University of Bristol. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
  47. «World's best chef and Oscar-winning director receive honorary degrees». University of Reading. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
  48. "Royal Society of Chemistry honours leading chef", "Royal Society of Chemistry", London, 26 July 2006. Retrieved 5 December 2012.
  49. "Bristol University: Public and Ceremonial Events Office – Heston Marc Blumenthal", "University of Bristol", Bristol, 20 February 2007. Retrieved 5 December 2012.
  50. «Heston Blumenthal awarded honorary doctorate at the School's 2013 graduation ceremony». 2013 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  51. "September 2013 Newsletter (No. 36)", "College of Arms", London, 2013. Retrieved 11 October 2013.
  52. 52,0 52,1 The Fat Duck and Heston Blumenthal's Awards Արխիվացված 30 Հունիս 2014 Wayback Machine
  53. "Chef's choice award – Worlds 50 Best Restaurant", "The World's 50 Best Restaurants#Chefs' Choice Award"
  54. "Men Of The Year/Winners 2011/Chef: Heston Blumenthal", GQ, 6 September 2011.
  55. «Heston Blumenthal Awarded The Diners Club® Lifetime Achievement Award 2017». Ikon London Magazine. 2017 թ․ ապրիլի 5. Վերցված է 2018 թ․ հունվարի 12-ին.
  56. 56,0 56,1 «Gourmand Awards Winners 1995–2014». cookbookfair.com. Gourmand International. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  57. «2008 Television Features | BAFTA Awards». awards.bafta.org. British Academy of Film and Television Arts. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  58. «RTS Programme Awards 2010 | Royal Television Society». www.rts.org.uk. Royal Television Society. 2011 թ․ մարտի 14. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  59. «The Guild of Food Writers – Past Recipients». The Guild of Food Writers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  60. «British Book Industry Awards (BBIA) 2009 | The Independent Publishing Magazine». TIPM. 2009 թ․ հունիսի 2. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  61. «Awards Search – James Beard Foundation». James Beard Foundation. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  62. «IACP Cookbook Award | LibraryThing». Library Thing. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  63. «2010 Television Features | BAFTA Awards». British Academy of Film and Television Arts. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  64. «The World's 50 Best Restaurants». theworlds50best.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  65. Moreton, Cole (2013 թ․ դեկտեմբերի 1). «Heston Blumenthal: 'We chefs think we're the fourth emergency service'». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  66. 66,0 66,1 Carpenter, Louise (2023 թ․ օգոստոսի 21). «Heston Blumenthal: 'I'd had enough of cooking'». The Times (անգլերեն). ISSN 0140-0460. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  67. 67,0 67,1 «Heston Blumenthal announces engagement to Melanie Ceysson». The Independent (անգլերեն). 2023 թ․ հունվարի 28. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  68. Wynne-Jones, Jonathan (2011 թ․ օգոստոսի 14). «Heston Blumenthal has split from his wife of 20 years». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  69. Historic Heston Cookbook (1 ed.). Bloomsbury. 2013 թ․ հոկտեմբերի 10. ISBN 9781408804414. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
  70. «Umami Information Center». Umamiinfo.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26-ին.
  71. Oruna-Concha MJ, Methven L, Blumenthal H, Young C, Mottram DS (2007 թ․ հուլիս). «Differences in Glutamic Acid and 5'-Ribonucleotide Contents between Flesh and Pulp of Tomatoes and the Relationship with Umami Taste». Journal of Agricultural and Food Chemistry. 55 (14): 5776–80. doi:10.1021/jf070791p. PMID 17567148.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեսթոն Մարկ Բլումենտալ» հոդվածին։