Հեռավորարևելյան արագիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեռավորարևելյան արագիլ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Արագիլանմաններ
Ընտանիք Արագիլներ
Լատիներեն անվանում
Ciconia boyciana
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
[1]
կապույտ։ ձմեռում;
դեղին։ բնադրում


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Հեռավորարևելյան արագիլ[2][3] կամ հեռավոր-արևելյան սպիտակ արագիլ[4] կամ սևակտուց արագիլ[3] կամ չինական արագիլ[3] (լատին․՝ Ciconia boyciana) արագիլների ընտանիքի թռչուն, սպիտակ արագիլ տեսակի ցեղակից։ Էնդեմիկ տեսակ է և ընդգրկված է Ռուսաստանի Կարմիր գրքում. այսօր հեռավոր-արևելյան արագիլների այս տեսակի թվաքանակը կազմում է մոտ 2500 տեսակ։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռավոր-արևելյան արագիլ նման է սպիտակ արագիլին փետուրների սպիտակ գունավորմամբ, բայց այս արագիլը մի փոքր ավելի մեծ է, ունի ավելի հզոր սև կտուց, ոտքերը ունեն ավելի պայծառ կարմիր գույն։ Արագիլի աչքերի շուրջը մինչև փետուրները, մաշկը կարմիր է։ Հեռավոր-արևելյան արագիլի ճուտերը սպիտակ են կարմրավուն-նարնջագույն կտուցով, իսկ սպիտակ արագիլ ճուտերը ունեն սև կտուց։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռավոր-արևելյան արագիլի գրեթե ամբողջ տեսակի տարածվածությունը համընկնում է Ռուսաստանի տարածքին։ Արագիլի այս տեսակը բնադրում է Հեռավոր Արևելքում, մասնավորապես Ամուրի և Պրիմորիեի շրջաններում, Ամուրի, Զեյայի, Ուսսուրի գետի ավազաններում, նաև Հյուսիսային Կորեայում և Չինաստանի հյուսիս-արևելքում և Մոնղոլիայում։ Նրանք ձմեռում են Չինաստանի հարավում և հարավ-արևելքում՝ նախընտրելով խոնավ տեղերը՝ մակերեսային ջրամբարներ և բրնձի դաշտեր։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռավորարևելյան արագիլը ապրում է ջրային տարածքների և խոնավ վայրերի մոտ, սնվում է ջրային և ջրային տարածքների մերձակայքում ապրող կենդանիներով`փոքր ողնաշարավորներով և անողնաշարավորներով, հիմնականում փոքր ձկներով և գորտերով։ Ի տարբերություն սպիտակ արագիլի, հեռավոր-արևելյան արագիլը փորձում է խուսափել հեռավոր անհասանելի բնակավայրերից և այնտեղ բույն դնելուց։

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռավոր Արևելյան արագիլը հիմնականում սնվում է փոքր ձկներով, ինչպես նաև գորտերով և ջրային խոշոր անողնաշարավորներով։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրում է ջրային տարածքների մոտ գտնվող բարձր ծառերի վրա. լճերի, գետերի և ճահիճների մերձակայքում։ Բների կառուցման համար օգտագործում է նաև այլ բարձրահարկ կառույցներ, օրինակ՝ էլեկտրագծեր։ Բույնը կառուցում է ծառերի ճյուղերի վրա՝ 2 մ տրամագծով է և 3,4-ից 14 մ բարձրությամբ։ Այլ արագիլների պես, հեռավոր-արևելյան արագիլը մի քանի տարի անընդմեջ օգտագործում է նույն բույնը։ Ձվերը դնում է ապրիլի վերջին՝ կախված պայմաններից, դնում է 2-ից 6 ձու։ Մեկ ամիս անց, ձվերից դուրս են գալիս և ինչպես մնացած արագիլները, անօգնական։ Ծնողները կերակրում են նրանց հացահատիկով սովորեցնելով ուտել իրենց կտուցներով։ Սեռական հասունությունը տեղի է ունենում 3-4 տարի հետո։

Սպառնալիք և պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռավորարևելյան արագիլը վտանգված տեսակ է, ընդգրկված է Ռուսաստանի Կարմիր գրքում, հատուկ պահպանություն ունի Ճապոնիայում, Չինաստանում։ Հեռավոր-արևելյան արագիլը պահպանվում է հատուկ արգելոցներում՝ Կոմսոմոլսկի, Բաստակ, Նորսկի, Խինգանսկի, Խանկայսկի, Բոլոնսկի, պատվերով`Ալդիկոն, Զավիտինսկի, Բաստակ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Oriental Stork Ciconia boyciana». www.iucnredlist.org (անգլերեն).
  2. Красная книга СССР: Редкие и находящиеся под угрозой исчезновения виды животных и растений. Том 1 / Главная ред. коллегия: А. М. Бородин, А. Г. Банников, В. Е. Соколов и др. — 2-е изд. — М.: Лесная промышленность, 1984. — С. 108. — 392 с.
  3. 3,0 3,1 3,2 Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 26. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0
  4. Фишер Д., Саймон Н., Винсент Д. Красная книга. Дикая природа в опасности / пер. с англ., под ред. А. Г. Банникова. — М.: Прогресс, 1976. — С. 243—246. — 478 с.
  5. Дальневосточный аист | Памятные монеты России | Банк России(չաշխատող հղում)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бейчек В., Штясны К. Птицы: Иллюстрированная энциклопедия. — М.: Лабиринт-пресс, 2004.
  • Акимушкин И. Мир животных. Птицы, рыбы, земноводные и пресмыкающиеся. — М.: Мысль, 1995.
  • Красная книга Российской Федерации. — М.: АСТ, 2001.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]