Ուսսուրի
| Ուսսուրի | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | 897 կմ |
| Ավազանի մակերես | 193 000 կմ² |
| Ջրի ծախս | 1150 մ³/վ |
| Գետաբերանի տեղակայում | Ամուր |
| Կոորդինատներ | |
| Տեղակայում | |
| Հոսող հոսքեր | Sungacha?, Pavlovka?, Kamenka?, Izvilinka?, Arsenyevka River?, Draguchina?, Muling River?, Naoli River?, Zhuravlyovka?, Kiya?, Խոր, Podkhoryonok?, Bira?, Shivki?, Bolshaya Ussurka River?, Բիկին, Mukhen? և Kamenushka? |
| Երկիր | |
| Երկրամաս | Պրիմորիեի երկրամաս |
| Ջրահավաք | Ամուրի ավազան |
Ուսսուրի (ռուս.՝ Уссури, չինարեն՝ 乌苏里江 ), գետ Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասում։ Հոսում է նաև Պրիմորիեի և Խաբարովսկի երկրամասերի ու ՉԺՀ–ի սահմանով։ Ամուրի աջ վտակն է։ Երկարությունը՝ 897 կմ, ավազանը՝ 193 հզ․ կմ²։ Սկիզբ է առնում Սիխոտե Ալին լեռներից։ Մեծ մասամբ (բացի միջին հոսանքից) հարթավայրային գետ է, գալարներով, գետաբազուկներով, հունի մեջ՝ կղզիների խմբերով։ Սնումը առավելապես անձրևային է։ Ջրի միջին ծախսը վերին հոսանքում 143 մ³/վրկ է, միջին հոսանքում՝ 230 մ³/վրկ, առավելագույնը ստորին հոսանքում՝ մինչև 10520 մ³/վրկ։ Սառցակալում է նոյեմբերից ապրիլ։ Հաճախակի են աղետաբեր հեղեղումները։ Հիմնական վտակը Սունգաչան է (ձախից)։ Հարուստ է ձկներով։ Վերին հոսանքում, մինչև Լեսոզավոդսկ լաստառաքելի է, գետաբերանից մինչև 622 կմ վեր՝ նավարկելի։ Օգտագործվում է ջրամատակարարման համար։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուսսուրի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |