Հեռագրական տուն (Տագանրոգ)
![]() | |
Տեսակ | տեսարժան վայր և շենք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Տագանրոգ |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
![]() | |
![]() | |
Հեռագրական տուն (ռուս.՝ Телеграфный дом), երկհարկանի շինություն Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ 1992 թվականի նոյեմբերի 18-ի № 301 որոշմամբ այն ընդգրկվել է ՌԴ տարածաշրջանային մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում։ 21-րդ դարի վերջում շենքում գործել է հեռագրային կայան։
Հասցեն` ք. Տագանրոգ, Հունական փողոց 88։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի Հունական փողոցի 88 հասցեում գտնվող երկհարկանի շինությունը` հեռագրական տունը, կառուցվել է 1859 թվականին, երկրորդ կարգի գիլդիայի հույն վաճառական Արգիրի Սկուրիչի միջոցներով։ Շինությունը կառուցվել էր ГАРО տիպային նախագծին համապատասխան։

Շինարարության ավարտից հետո շենքը վարձով տրվել է Տագանրոգի առաջին հեռագրային կայանին։ Կայանը բացվել էր 1860 թվականի հունվարի 13-ին և գործում էր Բերդյանսկ-Մարիուպոլ-Տագանրոգ-Դոնի Ռոստով գծի վրա։
Քաղաքի առևտրական դասը հետաքրքրվում էր հեռագրով, քանի որ այն հնարավորություն էր տալիս արագացնել առևտրական գործարքների կնքումը և ապրանքների ստացումը։ 1859 թվականին Տագանրոգի առևտրականների ընկերակցությունը գրում է. «...Ամեն տարի Ազովի ծովի նավահանգստային քաղաքներում առևտրի աճող տեմպերը բացահայտում են այդ նավահանգիստների և Օդեսայի, Խարկովի, Մոսկվայի, Պետերբուրգի և նույնիսկ Արևմտյան Եվրոպայի գլխավոր առևտրական քաղաքների ու նավահանգիստների միջև էլեկտրական հաղորդակցության ծայրահեղ շոշափելի անհրաժեշտությունը։ Ինչ վերաբերվում է այս ծառայության կազմակերպման հետ կապված ծախսերի, ապա դրանք շատ հեշտ, արագ և նույնիսկ ավելցուկով կծածկվեն հեռագրական ծառայության եկամուտներից»։
Հեռագրական տան ղեկավար է նշանակվում Ռիգայից ժամանած պոդպորուչիկ Ալեքսանդր Պետրովիչ Տիմոֆեևը։
Այդ ժամանակ կայանի սարքավորումները բաղկացած էին չորս ընդունիչ-հաղորդիչներից, որոնք սնուցվում էին հաստատուն հոսանքով Դանիելի 42 մարտկոցների համակարգից։ Հեռագրական ծառայությունը աշխատում էր առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան ժամը 9-ը և դասվում էր գործողության երկրորդ կարգին։
Ուղարկվող բոլոր հեռագրերը բաժանվում էին կառավարական, ծառայողական և անձնական։
1870 թվականից մինչև 1880-ական թվականները շենքը վաճառվել է գնդապետ Ալեքսանդր Գավրիլովիչ Ռեմիին, այնուհետև մինչև 20-րդ դարի սկիզբը տունը պատկանել է նրա որդիներ Ալեասանդրին ու Վլադիմիրին և նրանց ընտանիքներին։ Մի քանի տարի անց շենքը ձեռք է բերել Աննա Պետրովնա Ֆեդորովան, որի ամուսինը պետական պաշտոնյա էր։ 19-րդ դարի վերջին տունը ձեռք է բերել 39-ամյա այրի Աննա Պետրովնա Իվաշչենկոն։
Տան նախավերջին տերը եղել է Աբա Իոսիֆովիչ Նեսվեժինսկին։ Խորհրդային իշխանության տարիներին մինչև 1925 թվականը շենքը պատկանել է կաշվե ապրանքների վաճառական Պ. Մ. Ստուլին, որից հետո այն ազգայնացվել է։
1918 թվականին՝ Տագանրոգի գերմանական օկուպացիայի ժամանակ, շենքում տեղակայված է եղել պարենային կոմիտեն և աշխատանքի քաղաքային բորսան։
Ներկայումս այն բնակելի շենք է։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Энциклопедия Таганрога. - Ростов-н/Д: Ростиздат, 2003. - 512 с. - ISBN 5-7509-0662-0
- Гаврюшкин О. П. По старой Греческой... (Хроника обывательской жизни). - Таганрог: Лукоморье, 2003. - 514 с. - ISBN 5-901565-15-0.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Таганрог ул. Греческая, 88 Archived 2020-09-29 at the Wayback Machine.