Հենրի Հեյս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրի Հեյս
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 10, 1954(1954-11-10)
ԾննդավայրՄիսսուրի, ԱՄՆ
Մահվան ամսաթիվհունիսի 6, 1997(1997-06-06) (42 տարեկան)
Մահվան պատճառelectrocution?
Սպանություն

Հենրի Ֆրենսիս Հեյս (անգլ.՝ Henry Francis Hays, նոյեմբերի 10, 1954(1954-11-10), Միսսուրի, ԱՄՆ - հունիսի 6, 1997(1997-06-06)), ամերիկացի մարդասպան, Կու-կլուքս-կլանի անդամ, որը մահապատժի է ենթարկվել 1981 թվականին Մոբիլ քաղաքում իրականացված աֆրոամերիկացի Մայքլ Դոնալդի դաժան սպանության համար։ Հենրի Հեյսի հայտնի է դարձել այն բանի շնորհիվ, որ նա ԿԿԿ-ի միակ անդամն է, որը մահապատժի է ենթարկվել 20-րդ դարում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի Ֆրենսիս Հեյսը ծնվել է 1954 թվականի նոյեմբերի 11-ին Միսուրի նահանգում՝ Բեննիի և Օփալ Հեյսի ընտանիքում։ Նրա հայրը՝ Բեննի Ջեք Հեյսը, UKA կազմակերպության տարածաշրջանային առաջնորդն էր, որն ամենամեծն էր ԿԿԿ-ի կազմում[2]։ Հենրին մեծացել է Միսսուրիում և ստացել է կրոնական կրթություն, այցելել է կաթոլիկ եկեղեցու գանձատներից մեկը։ Պատանեկության տարիներին նա տարվել է հիպիների փիլիսոփայությամբ և միացել այդ ենթամշակույթի ընկերություններից մեկին, ինչի պատճառով նրա և նրա հոր միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել։ Որոշ ժամանակ Հենրին աշխատում էր որպես ավտոմեքենաների կայանող։ Հետագայում նա որոշում է կայացրել վերադառնալ ընտանիք և կարգավորել հակամարտությունը, ինչի համար հայրը նրան որոշակի պայմաններ է դրել և ստիպել է անդամակցել ԿԿԿ-ին։ Ընդհանուր առմամբ՝ Բեննի Հեյսը վիճել է իր որդու հետ մոտ 7 տարի[3]։

1981 թվականի մարտի 20-ի երեկոյան Մոբիլի փողոցներից մեկում Հենրի Հեյսը և Ջեյմս Նոուլզը (17 տարեկան) զենքի սպառնալիքով իրենց մեքենայի մեջ են գրավել աֆրոամերիկացի Մայքլ Դոնալդին (19 տարեկան)։ Առևանգողները տղային տեղափոխել են հարևան փողոց, որտեղ մարտի 21-ի վաղ առավոտյան դաժան ծեծի են ենթարկել և լինչել՝ ծառի վրա կախելով այն տան դիմաց, որտեղ ապրել է Բեննի Հեյսը։ Ոստիկանությունը չի կարողացել երիտասարդի սպանությունը կապել ԿԿԿ-ի հետ։ Ոստիկանությունը ձերբակալել է երեք կասկածյալների, որոնք առնչություն չեն ունեցել սպանության հետ և շուտով ազատ է արձակել նրանց։ 1981 թվականի հունիսին հետաքննությունը գրեթե դադարեցվել էր։ Սպանության հիմնական շարժառիթը հայտարարվել Է թմրանյութերի առևտրի մեջ Դոնալդի ներգրավումը, թեև հետագայում դրա վերաբերյալ ապացույցները չեն հայտնաբերվել[4]։

Այն հայտարարությունից հետո, որ Դոնալդի սպանության գործը փակման եզրին է, նրա հարազատները բողոքի երթ են կազմակերպել ոստիկանների կամայականությունների և կոռումպացված պաշտոնյաների դեմ։ Պիկետին աջակցելու է եկել Ջեսսի Ջեքսոնը, ընդամենը քաղաքի փողոցներ են դուրս եկել շուրջ 8000 մարդ։ Հասարակական նման արձագանքից հետո հետաքննությունը վերսկսվել է։ 1983 թվականին քննությանը հաջողվել է գտնել վկա, որը ցուցմունք է տվել Ջեյմս Նոուլզի դեմ՝ հայտարարելով, որ նա ներկայացել է 1981 թվականի մարտի 21-ի երեկույթին՝ արյունոտ վերնաշապիկով։ Երկրորդ վկան հայտարարել է, որ Հեյսը խոստովանել է իր սպանությունը։ 1983 թվականի հունիսին ձերբակալելով երկու կասկածյալներին՝ ոստիկանները խաչաձև հարցաքննություն են կազմակերպել, որի ժամանակ Նոուլզը չի դիմացել և գործարքի գնացել արդարադատության հետ։ Նոուլզը խոստովանել է Դոնալդի սպանությունը, պատմել է սպանության մանրամասները և ցուցմունք տվել Հենրի Հեյսի վրա[4]։

Սպանության շարժառիթը ռասայական ատելությունն ու վրեժխնդրությունն էր աֆրոամերիկացի Ջոզեֆ Անդերսոնի կողմից իրականացված ոստիկանի սպանության համար[5]։ Անդերսոնի դատը տեղի է ունեցել 1981 թվականի գարնանը Մոբիլում։ Անդերսոնը մոտ էր հանցագործության արդարացմանը, և 1981 թվականի մարտի 20-ին Բեննի Հեյսը կարգադրել էր սպանել որևէ սևամորթ մարդու՝ ի պատասխան Անդերսոնի հնարավոր ազատ արձակման[6]։ Հենրի Հեյսը հերքել է իր մասնակցությունը սպանությանը և պնդել իր անմեղությունը։ Այնուամենայնիվ, Ջեյմս Նոուլզի ցուցմունքների հիման վրա[7] Հեյսը 1983 թվականի դեկտեմբերի 20-ին մեղավոր է ճանաչվել Մայքլ Դոնալդի սպանության մեջ և 1984 թվականի փետրվարի 2-ին դատապարտվել մահապատժի էլեկտրական աթոռի վրա[8]։ Ջեյմս Նոուլզը հետաքննության հետ համագործակցելու համար խուսափել է մահապատժից և ցմահ բանտարկություն ստացել[9]։

Կյանքի հետագա բոլոր տարիները Հեյսն անցկացրել է մահապարտների խցում՝ սպասելով մահապատժի «Holman Correctional Facility» բանտում։ 1988 թվականին նրա հորը նույնպես սպանության մեղադրանքներ են ներկայացվել, սակայն Բեննի Հեյսը մահացել է մինչև 1993 թվականի դատավճռի կայացումը[10]։ Անազատության մեջ գտնվելով՝ Հենրին մի քանի հարցազրույց են տվել։ Իր վերջին հարցազրույցում, որը նա տվել էր մահապատժից մի քանի ամիս առաջ, Հենրին պատմել է իր կենսագրության որոշ մանրամասներ և շարունակել պնդել, որ ինքը առնչություն չունի 1981 թվականի մարտին տեղի ունեցած սպանության հետ։ Նրա հանցակիցը՝ Ջեյմս Նոուլզը, 2008 թվականին՝ 25 տարի բանտում անցկացնելուց հետո, պայմանական վաղաժամկետ ազատման իրավունք է ստացել։ Նոուլզը միջնորդություն է ներկայացրել և 2010 թվականին ազատ է արձակվել՝ բանտարկության մեջ անցկացնելով մոտ 27 տարի[11]։

Հենրի Ֆրենսիս Հեյսը մահապատժի է ենթարկվել 1997 թվականի հունիսի 6-ին[12]։ Մահապատժից առաջ Հեյսը մեղքերը խոստովանել է քահանային։ Հեյսի մահից հետո քահանա Բոբ Սմիթը խախտել է խոստովանության գաղտնիքը՝ հայտարարելով, որ մահապատժի ենթարկվածը 40 րոպե տևողությամբ խոստովանության ժամանակ խոստովանել Է Մայքլ Դոնալդի առևանգումն ու սպանությունը[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «White supremacist execution. Friday 6 June 1997».
  2. «The United Klans of America. May 16, 2000». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
  3. «Time short for former klansmen concicted killing. 1997».
  4. 4,0 4,1 «The Woman Who Beat The Klan. Published: November 1, 1987».
  5. «Josephus R. ANDERSON v. STATE. 1983».
  6. «The United States District Court» (PDF).
  7. «KLANSMAN TELLS OF ABDUCTING AND HANGING BLACK AP Published: December 8, 1983».
  8. «ALABAMA JUDGE OVERRULES JURY, SENTENCES A KLANSMAN TO DEATH. Published: February 3, 1984».
  9. «U.S. JURORS AWARD $7 MILLION DAMAGES IN SLAYING BY KLAN. Published: February 13, 1987».
  10. «Bennie Hays, Actions Led To Klan Downfall. August 9, 1993».
  11. «What happened to James Knowles and Frank Cox?».
  12. «Klan Member Put to Death In Race Death. Published: June 6, 1997».
  13. «Ex-klan Member Confessed To Lynching, Minister Says, June 10, 1997». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.