Հենրիկ Շեպանսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրիկ Շեպանսկի
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Հենրիկ Շեպանսկի
Քաղաքացիությունը Լեհաստան Լեհաստան
Մականուն Փոթորիկ
Ծննդյան ամսաթիվ 1933 հոկտեմբերի 7
Ծննդավայր Վեյխերովո, Լեհաստան
Մահվան ամսաթիվ փետրվարի 2, 2015(2015-02-02) (81 տարեկան)
Մահվան վայր Վարշավա, Լեհաստան
Հասակ 173
Քաշ 72
Դիրք ունիվերսալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
—1956 Լեհաստան Պոլոնիա (Բիդգոշ) ? (?)
1957—1960 Լեհաստան Լոձ ? (2)
1960—1967 Լեհաստան Օդրա (Օպոլե) ? (?)
Ազգային հավաքական
1957—1965 Լեհաստան Լեհաստան 45 (0)
Մարզչական կարիերա
1968—1969 Լեհաստան Գվարդիա
1974—1976 Լեհաստան ՕԿՍ Ստոմիլ
1976—1977 Լեհաստան Գվարդիա
1981—1982 Լեհաստան Գվարդիա
1986—1987 Լեհաստան Գվարդիա
1996 Լեհաստան Գվարդիա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Հենրիկ Շեպանսկի (լեհ.՝ Henryk Szczepański, հոկտեմբերի 7, 1933(1933-10-07)[1], Wejherowo, Pomeranian Voivodeship, Լեհաստան[2] - փետրվարի 2, 2015(2015-02-02), Վարշավա, Լեհաստան[3]), լեհ ֆուտբոլիստ (ունիվերսալ), այնուհետև նաև մարզիչ։ Հռոմում կայացած 1960 թվականի Օլիմպիական խաղերին ներկայացրել է Լեհաստանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կարիերան սկսել է «Պոլոնիա Բիդգոշ» ակումբում։ 1957—1960 թվականներին եղել է «Լոձ» ակումբի ֆուտբոլիստ, որտեղ էլ 1957 թվականին նվաճել է Լեհաստանի ֆուտբոլի Գավաթը, իսկ մեկ տարի հետո դարձել է նաև Լեհաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն։ 1960 թվականին, Ռոման Կորինտին զիջել է Լեհաստանի տարվա խաղացողի մրցանակը, «Sport» թերթի կարծիքով[4]։ 1961 թվականին տեղափոխվել է «Օդրա Օպելե» ֆուտբոլային ակումբ, որտեղ էլ 1963/64 սեզոնում զբաղեցրել է երրորդ տեղը (լավագույն առաջնության արդյունքը, ակումբի պատմության մեջ)։ Այդ թիմի գույները նա պաշտպանեց մինչև 1967 թվականը։

1957 թվականի սեպտեմբերի 29-ին նա իր դեբյուտն է նշում Լեհաստանի հավաքականում, խաղալով ընկերական խաղ՝ Բուլղարիայի հավաքականի դեմ, որը կայացավ Սոֆիայում և խաղը ավարտվեց խաղաղ 1:1 հաշվով։ Նա մասնակցել է նաև Հռոմում կայացած 1960 թվականի Օլիմպիական խաղերին։ Շեպանսկին հավաքականում վերջին խաղը անցկացրել է 1965 թվականի նոյեմբերի 1-ին, խաղալով Հռոմում կայացած Իտալիայի հավաքականի դեմ, 1966 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում, իսկ այդ խաղում նրա թիմը տարավ ջախջախիչ պարտություն 6:1 հաշվով։ Ընդհանուր առմամբ նա Լեհաստանի հավաքականում խաղաց 45 պաշտոնական հանդիպում, այդ թվում 24 խաղ խաղաց, որպես ավագ[5]։

Սպորտից հեռանալուց հետո Շեպանսկին սկսեց զբաղվել մարզչական աշխատանքով, մասնավորապես նա աշխատեց մայրաքաղաքային «Գվարդիայում»[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 90minut.pl (польск.) — 2003.
  3. «Zmarł Henryk Szczepański». 90minut.pl. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  4. Notka biograficzna na Historia Odry Opole
  5. Andrzej Gowarzewski, Bożena Szmel: Encyklopedia piłkarska FUJI. Biało-Czerwoni. Dzieje reprezentacji Polski 1997—2008, Wyd. GIA, Katowice 2008, ISBN 978-83-88232-21-3, s.241
  6. Ludzie tworzący historię klubu OKS Stomil Olsztyn

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]