Հենրիխ Վարդանյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հենրիխ Սենեքերիմի Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1934 (89 տարեկան) |
Ծննդավայր | Թիֆլիս |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր, Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Մասնագիտություն | երկրաբան |
Աշխատավայր | Սերգո Օրջոնիկիձեի անվան ռուսական պետական երկրաբանական հետախուզական համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Հենրիխ Սենեքերիմի Վարդանյան (դեկտեմբերի 16, 1934 կամ դեկտեմբերի 15, 1934, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային երկրաբան։ Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1974 թ.), պրոֆեսոր (1978 թ.)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1958 թ.)։ Որպես երկրաբան աշխատել է Հեռավոր Արևելքում, Անդրբայկալում և Հայաստանում։ 1965 թվականից աշխատում է հիդրոերկրաբանության և ինժեներական երկրաբանության համամիութենական ԳՀԻ-ում, 1980 թվականից տնօրենի գիտության գծով տեղակալն է։ Աշխատությունները վերաբերում են ստորերկրյա ջրերի առաջացման, տարածման, պաշարների և ռեսուրսների հաշվարկման պրոբլեմներին։ Վարդանյանն ՅՈԻՆԵՍԿՕ-ի փորձագետ է, հիդրոերկրաբանների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Месторождения углекислых вод горноскладчатых регионов, М․, 1977
- Методика геофизических исследований при поисках и разведке минеральных вод, М․, 1978 (соавторы Мелькановицкий И․ М․, В одоватова 3․ А )
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 320)։ |
Կատեգորիաներ:
- Ապրող անձինք
- 1934 ծնունդներ
- Դեկտեմբերի 15 ծնունդներ
- ԽՄԿԿ անդամներ
- ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Դեկտեմբերի 16 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Հայ երկրաբաններ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Թիֆլիս քաղաքում ծնվածներ
- Հայ պրոֆեսորներ
- Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտորներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին