Հենրիետ Մայեր-վան դեն Բերգ
Հենրիետ Մայեր-վան դեն Բերգ | |
---|---|
Ծնվել է | 1838 |
Ծննդավայր | Անտվերպեն, Բելգիա |
Մահացել է | 1920 |
Մահվան վայր | Անտվերպեն, Բելգիա |
Քաղաքացիություն | Բելգիա |
Երկեր | Museum Mayer van den Bergh? |
Մասնագիտություն | կազմակերպության հիմնադիր, բարեգործ և արվեստի կոլեկցիոներ |
Ամուսին | Emil Mayer? |
Ծնողներ | հայր՝ Jean Félix Van den Bergh? |
Անդամություն | Mayer van den Bergh Family? |
Երեխաներ | Fritz Mayer van den Bergh? |
Henriëtte Mayer van den Bergh Վիքիպահեստում |
Հենրիետ Մայեր-վան դեն Բերգ (անգլ.՝ Henriëtte Mayer-van den Bergh, 1838, Անտվերպեն, Բելգիա - 1920, Անտվերպեն, Բելգիա), թանգարանի բելգիացի հիմնադիր, որը հայտնի է Մայեր վան դեն Բերգ թանգարանի շենքը շահագործման հանձնելով ու թանգարանը հիմնելով։ Նա մինչև իր կյանքի վերջ եղել է թանգարանի ֆոնդապահը։
Անտվերպենի սենատոր Ժան Ֆելիքս Վան դեն Բերգի դուստրն էր։ Հայրն իր եղբոր՝ Մաքսիմիլիենի հետ ղեկավարում էր «La Cloche» գարեջրի գործարանը[1]։ 1857 թվականին Հենրիետն ամուսնացել է քյոլնցի գործարար Էմիլ Մայերի հետ, ով Անտվերպեն էր տեղափոխվել իր ընտանեկան դեղագործության և համեմունքների բիզնեսի համար արտոնագիր ստանալու[1]։ Ունեցել են երկու որդի՝ Ֆրիցն ու Օսկարը։ 1879 թվականին ամուսնու մահից հետո Հենրիետը դուրս է եկել հասարակությունից, բայց սկսել արվեստ ուսումնասիրել։ Նրա ավագ որդին՝ Ֆրիցը, դադարեցրել է ուսումը՝ մոր հետ տեղափոխվելու համար, իսկ Օսկարն ստանձնել է ընտանեկան բիզնեսի կառավարումը։ 1887 թվականին Ֆրիցն ընդունել է մոր ազգանունը և 1888 թվականին երկու որդիներն էլ ստացել են ազնվականի կոչումներ[2], որից հետո Ֆրիցն արվեստի աշխարհում հայտնի է դարձել որպես «Ասպետ Մայեր-վան դեն Բերգ»։
Թանգարանի հիմնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ամուսնու կենդանության օրոք Հենրիետը, հավանաբար, արդեն ակտիվ է եղել որպես հավաքորդ, քանի որ թանգարանի արխիվներում պահպանվում են նրա որդի Ֆրիցի «Մայրիկ» նշումներն այն աշխատանքների վրա, որոնք գնվել են Հենրիետի կողմից։ Մոր մոտ բնակության համար տեղափոխվելուց հետո որդին սկզբից զբաղվել է իր սեփական դրամագիտական հավաքածուով, որից հետո ուշադրությունը բևեռել է ընտանեկան արվեստը դասակարգելու և կատալոգների բաժանելու վրա։ 1892 թվականին մայր ու որդի վաճառել են իրենց հավաքածուի մի ստվար մասը, ենթադրաբար Ֆրիցին թանգարան հիմնելու համար լուրջ ձեռքբերումներ կատարելու հնարավորություն ապահովելու համար։ Հաջորդ ինը տարիների ընթացքում որդին արվեստի դիլեր է դարձել, վաճառքներ ու գնումներ կատարել՝ իր աճող հավաքածուն ավելացնելու համար։ Նրա անժամանակ մահվանից հետո մայրն իրականացրել է որդու երազանքը, վարձել է ճարտարապետ Ժոզեֆ Հերտոգսին գոթական ոճով հարակից շենք կառուցելու համար, իր որդու գույքը վերահսկելու նպատակով վարձել խորհրդականներ, միևնույն ժամանակ փաստաթղթեր ապահովել թանգարանի համար նախատեսված հիմնական հավաքածուի վերաբերյալ։ Նա ինքնուրույն համադրել է թանգարանը մինչ իր մահը՝ թողնելով ժառանգություն, որը պահպանվել է մինչ օրս։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Hotel Mayer-van den Bergh in erfgoed Vlaanderen
- ↑ Henriëtte van den Bergh, Fritz’s mother on museum website
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Museum Mayer van den Bergh in 'Openbaar Kunstbezit Vlaanderen'
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիետ Մայեր-վան դեն Բերգ» հոդվածին։ |