Հենրիետա Ռոններ Կնիպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հենրիետա Ռոններ Կնիպ
Portrait of Henriëtte Ronner-Knip.jpg
Ծնվել էմայիսի 31, 1821(1821-05-31)[1][2][3][…]
ԾննդավայրԱմստերդամ, Նիդերլանդներ[4]
Վախճանվել էմարտի 2, 1909(1909-03-02)[3][5][6] (87 տարեկան)
Մահվան վայրԻքսել, Բրյուսել-մայրաքաղաք, Բրյուսել, Բելգիա
ՔաղաքացիությունFlag of Belgium.svg Բելգիա և Flag of the Netherlands.svg Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտություննկարչուհի
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներThree against one: A cat hissing at three dogs?, The cat at play? և Cat with Kittens?
ՀայրJoseph August Knip?
ՄայրPauline Rifer de Courcelles?
ԶավակներAlice Ronner?, Emma Ronner? և Alfred Ronner?
Henriëtte Ronner-Knip Վիքիպահեստում

Հենրիետա Ռոններ Կնիպ (մայիսի 31, 1821(1821-05-31)[1][2][3][…], Ամստերդամ, Նիդերլանդներ[4] - մարտի 2, 1909(1909-03-02)[3][5][6], Իքսել, Բրյուսել-մայրաքաղաք, Բրյուսել, Բելգիա), հոլանդական ծագմամբ բելգիացի նկարչուհի, անիմալիստ, առավել հայտնի է կատուներ պատկերող իր աշխատանքներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրիետա Ռոններ Կնիպը ծնվել է նկարիչների ընտանիքում։ Հայրը՝ Ջոզեֆ Ավգուստ Կնիպը, նրան ու նրա կրտսեր քրոջը՝ Հենրիետա Գետրուդա Կնիպին, տվել է գեղանկարչության դասեր։ Մայրը եղել է ֆրանսիացի նկարչուհի Պոլին Ռիֆեր դե Կուրսելը, որը նկարել է հիմնականում թռչուններ (որոշ աղբյուրներ պնդում են, թե Հենրիետա Ռոններ Կնիպի մայրը եղել է Կոռնելիա վան Լեուվենը, որի հետ նրա հայրն ապրել է այդ ժամանակ՝ հեռանալով կնոջից)[7]։ Հորական պապը՝ Նիկոլաս Կնիպը (1741-1808), նույնպես եղել է նկարիչ։

Շների լծասարք

Ընտանիքը հաճախ է տեղափոխվել հոր աշխատանքի պատճառով։ 1823 թվականին Ջոզեֆ ավգուստ Կնիպի մի աչքը կուրացել է, իսկ մեկ տարի անց նա և Պոլին Ռիֆեր դե Կուրսելը բաժանվել են, և նա ամուսնացել է Կոռնելիա վան Լեուվենի հետ։ 1832 թվականին նկարիչը բոլորովին կուրացել է, սակայն ընտանիքը շարունակել է տեղից տեղ մեկնել մինչև 1840 թվականը, երբ նրանք բնակություն են հաստատել Բերլիկումում[8]։ Մինչ այդ Հենրիետան իր վրա է վերցրել ընտանիքին ֆինանսապես ապահովելու պարտականությունը և սկսել է լրջորեն զբաղվել գեղանկարչությամբ[7]։

Կոռնելիայի մահից հետո Հենրիետան տեղափոխվել է Ամստերդամ, որտեղ սկսել է նկարել ֆերմերական բնանկարներ, անտառներ և կենդանիներ ջրաներկով, ապա նաև յուղաներկով։ Նա եղել է առաջին կինը, որ դարձել է նկարիչների Arti et Amicitiae միության ակտիվ անդամ[7]։ 1850 թվականին ամուսնացել է Ֆեյկո Ռոնների հետ, և նրանք տեղափոխվել են Բրյուսել։ Նկարչուհու ամուսինը հաճախ է հիվանդացել և չի կարողացել մշտական աշխատանք կատարել, այդ պատճառով էլ դարձել է Հենրիետայի գործակալը[8]։ Մինչ այդ Հենրիետա Ռոններ Կնիպը նեղացրել էր իր հետաքրքրությունների շրջանակը գեղանկարչության բնագավառում և սկսել էր նկարել գրեթե միայն շներ և կատուներ։ Նրա բնորդների շարքում եղել են Մարիա Հենրիետա Հաբսբուրգ-Լոթարինգիացու և արքայադուստր Մարիա Հոհենցոլերն-Զիգմարինգենի շները[7]։ Կյանքի վերջին տարիներին նա ապրել է մեծ այգի ունեցող տան մեջ, որտեղ պահել է շներ, կատուներ և թութակ, որոնք դարձել են ոչ միայն նրա նկարների, այլև քանդակների հերոսներ։ 1887 թվականին նա արժանացելէ Լեոպոլդ I-ի շքանշան, իսկ 1901 թվականին դարձել է Օրանժ-Նասաուի շքանշանի ասպետ[8]։ Նրա որդին՝ Ալֆրեդը, և երկու դուստրերը՝ Ալիսան և Էմման, նույնպես եղել են նկարիչներ[7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists
  2. 2,0 2,1 Henriette Knip — 2009.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #120905949 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Brief biography «Knip, Henriette (1821-1909)»։ Huygens/Resources 
  8. 8,0 8,1 8,2 Brief biography «Henriette Ronner-Knip (1821-1909)»։ the Rehs Galleries 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Henry Havard, Un peintre de chats. Madame Henriette Ronner, Boussod, 1892.
  • Marion Harry Spielman, Henriëtte Ronner, the painter of Cat Life and Cat Character, Century-Crofts, 1893.
  • Fransje Kuyvenhoven, Ronald Peeters, De familie Knip: drie generaties kunstenaars uit Noord-Brabant, Waanders, 1988.
  • Harry Kraaij, Henriette Ronner-Knip, 1821—1909: een virtuoos dierschilderes, Scriptum Signature, 1998 ISBN 90-559-4081-X

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]