Հենրիետա Ռոններ-Կնիպ
Հենրիետա Ռոններ-Կնիպ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 31, 1821[1][2][3][…] |
Ծննդավայր | Ամստերդամ, Նիդերլանդներ |
Վախճանվել է | մարտի 2, 1909[3][4][5] (87 տարեկան) |
Մահվան վայր | Իքսել, Բրյուսել, Բելգիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | նկարչուհի |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Three against one: A cat hissing at three dogs?, The cat at play? և Cat with Kittens? |
Հայր | Joseph August Knip? |
Մայր | Pauline Rifer de Courcelles? |
Ամուսին | Feico Ronner? |
Զավակներ | Alice Ronner?, Emma Ronner? և Alfred Ronner? |
![]() |
Հենրիետա Ռոններ Կնիպ (Henriëtte Ronner-Knip, մայիսի 31, 1821[1][2][3][…], Ամստերդամ, Նիդերլանդներ - մարտի 2, 1909[3][4][5], Իքսել, Բրյուսել, Բելգիա), հոլանդական ծագմամբ բելգիացի նկարչուհի, անիմալիստ, առավել հայտնի է կատուներ պատկերող իր աշխատանքներով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հենրիետա Ռոններ Կնիպը ծնվել է նկարիչների ընտանիքում։ Հայրը՝ Ջոզեֆ Ավգուստ Կնիպը, նրան ու նրա կրտսեր քրոջը՝ Հենրիետա Գետրուդա Կնիպին, տվել է գեղանկարչության դասեր։ Մայրը եղել է ֆրանսիացի նկարչուհի Պոլին Ռիֆեր դե Կուրսելը, որը նկարել է հիմնականում թռչուններ (որոշ աղբյուրներ պնդում են, թե Հենրիետա Ռոններ Կնիպի մայրը եղել է Կոռնելիա վան Լեուվենը, որի հետ նրա հայրն ապրել է այդ ժամանակ՝ հեռանալով կնոջից)[6]։ Հորական պապը՝ Նիկոլաս Կնիպը (1741-1808), նույնպես եղել է նկարիչ։
Ընտանիքը հաճախ է տեղափոխվել հոր աշխատանքի պատճառով։ 1823 թվականին Ջոզեֆ ավգուստ Կնիպի մի աչքը կուրացել է, իսկ մեկ տարի անց նա և Պոլին Ռիֆեր դե Կուրսելը բաժանվել են, և նա ամուսնացել է Կոռնելիա վան Լեուվենի հետ։ 1832 թվականին նկարիչը բոլորովին կուրացել է, սակայն ընտանիքը շարունակել է տեղից տեղ մեկնել մինչև 1840 թվականը, երբ նրանք բնակություն են հաստատել Բերլիկումում[7]։ Մինչ այդ Հենրիետան իր վրա է վերցրել ընտանիքին ֆինանսապես ապահովելու պարտականությունը և սկսել է լրջորեն զբաղվել գեղանկարչությամբ[6]։
Կոռնելիայի մահից հետո Հենրիետան տեղափոխվել է Ամստերդամ, որտեղ սկսել է նկարել ֆերմերական բնանկարներ, անտառներ և կենդանիներ ջրաներկով, ապա նաև յուղաներկով։ Նա եղել է առաջին կինը, որ դարձել է նկարիչների Arti et Amicitiae միության ակտիվ անդամ[6]։ 1850 թվականին ամուսնացել է Ֆեյկո Ռոնների հետ, և նրանք տեղափոխվել են Բրյուսել։ Նկարչուհու ամուսինը հաճախ է հիվանդացել և չի կարողացել մշտական աշխատանք կատարել, այդ պատճառով էլ դարձել է Հենրիետայի գործակալը[7]։ Մինչ այդ Հենրիետա Ռոններ Կնիպը նեղացրել էր իր հետաքրքրությունների շրջանակը գեղանկարչության բնագավառում և սկսել էր նկարել գրեթե միայն շներ և կատուներ։ Նրա բնորդների շարքում եղել են Մարիա Հենրիետա Հաբսբուրգ-Լոթարինգիացու և արքայադուստր Մարիա Հոհենցոլերն-Զիգմարինգենի շները[6]։ Կյանքի վերջին տարիներին նա ապրել է մեծ այգի ունեցող տան մեջ, որտեղ պահել է շներ, կատուներ և թութակ, որոնք դարձել են ոչ միայն նրա նկարների, այլև քանդակների հերոսներ։ 1887 թվականին նա արժանացելէ Լեոպոլդ I-ի շքանշան, իսկ 1901 թվականին դարձել է Օրանժ-Նասաուի շքանշանի ասպետ[7]։ Նրա որդին՝ Ալֆրեդը, և երկու դուստրերը՝ Ալիսան և Էմման, նույնպես եղել են նկարիչներ[6]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Henriette Knip — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 FemBio: Հայտնի կանանց տվյալների բանկ
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Brief biography «Knip, Henriette (1821-1909)»։ Huygens/Resources
- ↑ 7,0 7,1 7,2 Brief biography «Henriette Ronner-Knip (1821-1909)»։ the Rehs Galleries
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Henry Havard, Un peintre de chats. Madame Henriette Ronner, Boussod, 1892.
- Marion Harry Spielman, Henriëtte Ronner, the painter of Cat Life and Cat Character, Century-Crofts, 1893.
- Fransje Kuyvenhoven, Ronald Peeters, De familie Knip: drie generaties kunstenaars uit Noord-Brabant, Waanders, 1988.
- Harry Kraaij, Henriette Ronner-Knip, 1821—1909: een virtuoos dierschilderes, Scriptum Signature, 1998 ISBN 90-559-4081-X
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հենրիետա Ռոներ Կնիպը և նրա նկարները The Great Cat կայքում
- Հենրիետա Ռոներ Կնիպը CurioCafe կայքում
|