Հենդրիկ Զիգվարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենդրիկ Զիգվարտ
գերմ.՝ Jendrik Sigwart
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 27, 1994(1994-08-27) (28 տարեկան)
ԾննդավայրVolksdorf, Վանդսբեկ, Համբուրգ, Գերմանիա
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մայրենի լեզուգերմաներեն
ԿրթությունOsnabrück University of Applied Sciences?
Մասնագիտություներգիչ, երգերի հեղինակ և թատրոնի դերասան
Կայքjendriksworld.com
Commons-logo.svg Jendrik Sigwart Վիքիպահեստում

Հենդրիկ Զիգվարտ (գերմ.՝ Jendrik Sigwart, օգոստոսի 27, 1994(1994-08-27), Volksdorf, Վանդսբեկ, Համբուրգ, Գերմանիա), գերմանացի երգիչ, երգահան և թատրոնի դերասան, «I Don't Feel Hate» երգով ներկայացրել է Գերմանիան Ռոտերդամում կայացած Եվրատեսիլ 2021 երգի մրցույթում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիգվարտը ծնվել է Համբուրգում, ունի չորս քույր և եղբայր։ Դեռահաս տարիքում սովորել է դաշնամուր և ջութակ, որից հետո Օսնաբրյուքի համալսարանի երաժշտական ​​բաժնում ուսումնասիրել է մյուզիքլ և վոկալ մանկավարժություն։ Ուսման ընթացքում նա ելույթ է ունեցել տարբեր մյուզիքլներում, այդ թվում՝ «Իմ գեղեցկուհին», «Մազերի լաք» և «Պիտեր Պենը»։ Նա նաև երգեր է գրում, որոնք տեղադրում է ՅուԹյուբում։ Նրա երաժշտության մեջ կարևոր տեղ է գրավում ուկուլելե երաժշտական գործիքը։ 2020 թվականի դեկտեմբերին ներկայացրել է իր երեք երգերը բարեգործական համերգին, որից ստացված հասույթը փոխանցվել է Մորիայի ճամբար փախստականներին[1]։

2021 թվականի փետրվարի 6-ին հայտարարվել է, որ Զիգվարտը ընտրվել է Ռոտերդամում կայանալիք Եվրատեսիլ 2021 երգի մրցույթում Գերմանիան ներկայացնելու համար։ Նրա «I Don't Feel Hate» մրցութային երգը, որը նա գրել է պրոդյուսեր Քրիստոֆ Օսվալդի հետ, թողարկվել է 2021 թվականի փետրվարի 25-ին[2]։ Ըստ Քրիստոֆ Օսվալդի՝ երգի իմաստը ոչ թե քեզ հարվածող ատելությանը պատասխանելն է, այլ խղճալն ու կարեկցանքը[3]։

Զիգվարտի երգը «Եվրատեսիլ 2021»-ի եզրափակչում ստացել է երեք միավոր ժյուրիից և ոչ մի միավոր՝ հեռուստադիտողների կողմից։ Այն 26 հնարավորից զբաղեցրել է 25-րդ տեղը՝ արդյունքում առաջ անցնել միայն Միացյալ Թագավորությունից[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիգվարտն ապրում է Համբուրգում՝ իր ընկերոջ Յանի հետ[5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Benefizkonzert 2020»։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-14-ին։ Վերցված է 2021-03-09 
  2. Popacademic produces german entry for Eurovision Song Contest Archived 2021-05-06 at the Wayback Machine. popakademie.de
  3. «Songtext: Jendrik — I Don’t Feel Hate»։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-28-ին։ Վերցված է 2021-03-09 
  4. «Eurovision 2021 Results: Voting & Points»։ eurovisionworld.com (անգլերեն)։ 22 мая 2021։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-22-ին։ Վերցված է 2021-05-23 
  5. «Jendrik Sigwart privat: Mit Freund Jan nach Rotterdam? Das ist unser ESC-Kandidat 2021»։ news.de (German)։ MM New Media GmbH։ 18 February 2021։ Արխիվացված է օրիգինալից 2 May 2021-ին։ Վերցված է 6 May 2021 
  6. «Jendrik: Das ist Deutschlands ESC-Kandidat 2021»։ www.eurovision.de (գերմաներեն)։ Norddeutscher Rundfunk (NDR)։ 25 February 2021։ Արխիվացված է օրիգինալից 28 February 2021-ին։ Վերցված է 12 March 2021։ «Als Jendrik Anfang Dezember einkaufen gehen wollte, um für seinen Freund zu kochen [...]» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]