Հելենա Սպինակուտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելենա Սպինակուտա
Ծնվել է1766
ԾննդավայրԳյոթեբորգ
Մահացել է1846
Մահվան վայրTrelleborg, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունդերասանուհի, կրկեսի դերասան, acrobat և էկվիլիբրիստ

Հելենա Սպինակուտա (շվեդ.՝ Helena Spinacuta, 1766, Գյոթեբորգ - 1846, Trelleborg, Շվեդիա), շվեդական թատրոնի դերասանուհի և ակրոբատ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծննդյան պահին Հելենայի անունը եղել է Էլլնա Պերստոտտեր։ Նա ծնվել է Գյոթեբորգում 1766 թվականին Պեր Մորտենսսոնի և Կարնի Պերսդոտտերի ընտանիքում։ Նրա հայրը վանական էր Գյոթեբորգի եկեղեցում։

Յուհանը՝ Էլլնայի եղբայրը, դերասան էր, և նրա հետ միասին որպես դերասանուհի 1783-1785 թվականներին նա մասնակցում էր Գյոթեբորգի Comediehuset թատրոնի ներկայացումներին։ 1784 թվականին նա ամուսնացավ իտալացի (վենետիկյան) պարող և ակրոբատ Անտոնիո Բարտոլոմեո Սպինակուտուի հետ (Antonio Bartolomeo Spinacuta), այդ ժամանակ ելույթ էր ունենում Գյոթեբորգի կրկեսում և հանդիսանում էր ամենահայտնի արտիստներից մեկը։ Ամուսնանալուց հետո փոխեց իր անունը` Հելենա Սպինակուտա։ 1786 թվականի գարնանը Հելենան և Անտոնիոն ելույթներ էին ունենում Լունդում, Մալմյոում և Կոպենհագենում, իսկ ամռանը Հելենան իր ելույթն ունեցավ Stenborgs Teater-ում որպես դերասանուհի, իսկ Անտոնիոն ներկաներին զվարճացնում էր իր հնարքներով՝ արարների միջև ընկած ժամանակահատվածում։ Հելենան երկար ժամանակ թատրոնում չէր խաղում, բայց նրա հմտությունն ու գեղեցկությունը բարենպաստ տպավորություն էին թողել հանդիսատեսի վրա, և նրան նվիրված բանաստեղծություններում նրա ներկայացումները կրկնելու խնդրանք կար։

1786 թվականի դեկտեմբերից մինչև 1787 թվականի մայիսը, Սպինակուտները շրջագայեցին Շվեդիայում Stenborgs Teater-ի դերասանների և Հելենայի եղբոր հետ միասին։ Նա խաղում էր բեմում, իսկ ամուսինը երգում էր, պարում և ցուցադրում ակրոբատիկական համարներ։ Վերջին անգամ Սպինակուտները շվեդական աղբյուրներում հիշատակվել են 1787 թվականի մայիսի 5-ին, որից հետո նրանք հեռացել են Շվեդիայից[1]։

1795 թվականին Հելենա Սպինակուտան պայմանագիր է կնքել Ֆիլադելֆիայի Ricketts Cirkus-ի հետ որպես պարուհի։ 1796 թվականին Հռոմում նա միանգամից երկու ձիեր հեծած հնարք կատարեց, որը հիշատակվում էր որպես «նախկինում երկրում որևէ կնոջ կողմից չկատարված հնարք»։ 1807 թվականին Անտոնիոն այլևս կենդանի չէր և Հելենան դիմեց Ֆիլադելֆիայի մասոնական օթյակին, որի անդամ էր հանդիսանում, խնդրելով ֆինանսական օգնություն ցուցաբերել իրեն և երեխաներին։ 1810 թվականին Հելենան վերադարձավ Շվեդիա, իսկ 1814 թվականից նա ապրում էր Տրելլեբորգում իր քրոջ հետ, ով ամուսնացած էր հացթուխի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mantalslängder 1642—1820, Mantalslängder 1642-1820M almöhus län, SE/RA/55203/55203.12/120 (1814:1), bildid: A0005563_00539.
  • Flodmark, Johan: Stenborgska skådebanorna. Bidrag till Stockholms teaterhistoria. Stockholm. Norstedt & söner.