Հեդեր Ֆրենչ Հենրի
Հեդեր Ֆրենչ Հենրի | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | Maysville, Կենտուկի, ԱՄՆ կամ Augusta, Բրաքեն շրջան, Կենտուկի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | University of Cincinnati College of Design, Architecture, Art, and Planning? |
Մասնագիտություն | մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից |
Ամուսին | Steve Henry? |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Երեխաներ | Harper Renee Henry? և Taylor Augusta Henry? |
Heather French Վիքիպահեստում |
Հեդեր Ռենե Ֆրենչ Հենրի (անգլ.՝ Heather Renee French Henry, դեկտեմբերի 29, 1974, Maysville, Կենտուկի, ԱՄՆ և Augusta, Բրաքեն շրջան, Կենտուկի, ԱՄՆ )[1] Միսս Ամերիկա տիտղոսակիր է, նորաձևության դիզայներ և վետերանների պաշտպան։ Նա ամուսնացած է Կենտուկիի նախկին փոխնահանգապետ Սթիվ Հենրիի հետ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծացել է Օգոստայում, Կենտուկիում։ Հեդեր Ֆրենչ Հենրին ավարտել է Սինցինատիի համալսարանի դիզայնի, ճարտարապետության, արվեստի և պլանավորման քոլեջը։ Նա դեռահաս տարիքում մասնակցել է գեղեցկության մրցույթների, ներառյալ «Միսս Օհայո» մրցույթին։ Նա չորս անգամ մասնակցել է «Միսս Կենտուկի» գեղեցկության մրցույթին, նախքան 1999 թվականին իր հինգերորդ փորձի ժամանակ նահանգային տիտղոսը նվաճելը։ 1999 թվականի սեպտեմբերին Հեդերը հաղթեց «Միսս Ամերիկա» մրցույթում` դառնալով առաջին Միսս Կենտուկին, որը դա արեց։ Նա Կենտուկիի երկրորդ բնակչուհին էր, ով արժանացավ «Միսս Ամերիկա» տիտղոսին այն բանից հետո, երբ Վինուս Ռեյմին հաղթեց 1944 թվականին` մասնակցելով Կոլումբիայի «Միսս շրջան»։ Հեդերը` որպես «Միսս Ամերիկա 2000», տարին անցկացրեց` խթանելով կրթաթոշակային մրցույթի ծրագիրը, և պաշտպանեց ամերիկացի վետերաններին աջակցելու իր գործը։
Հեդերը իր հարթակը օգտագործեց անօթևան վետերանների մասին իրազեկումներ անելով. նրա հայրը Վիետնամի պատերազմի վիրավոր վետերան էր։ Նա բազմաթիվ մրցանակներ է ստացել վետերանների հետ աշխատանքի համար, այդ թվում` «Տարվա Կենտուկացի»` «Կենտուկի ամսական» ամսագրի կողմից[3]։
2000 թվականի հոկտեմբերի 27-ին Հեդերը Լուիսվիլում ամուսնացավ իրենից 21 տարով մեծ ` Սթիվ Հենրիի հետ[4], ով Կենտուկիի նախկին փոխնահանգապետ էր։ Հարսանիքը տարաձայնությունների պատճառ դարձավ, այն մասով, որ հարսանիքի պլանավորման շրջանակներում պետական միջոցների են ծախսվել։ Հենրիները պետությանը վճարեցին 3200 դոլար ` պետական աշխատողների կողմից իրենց մատուցած հարսանիքի հետ կապված ծառայությունների դիմաց[5]։ Զույգն ունի երկու դուստր` Հարփեր Ռենեին (ծնված 2001թ.) և Թեյլոր Օգուստան (ծնված 2003թ.)[6]:
2003 թվականի հոկտեմբերին Հեդերը ավտովթարի է ենթարկել է 44-ամյա Կարոլա Ստեդեին, ով չորս երեխաների մայր էր, վերջինս անցնում էր Լուիսվիլի խաչմերուկում լուսացույցի դիմաց։ Հեդերը ասաց, որ վթարը խորապես ազդել է իր վրա, և նա հետագայում պատմել է իր պատմությունը այնպիսի վայրերում, ինչպիսին է Օփրա Ուինֆրիի շոուն[7]։
2007 թվականի նոյեմբերին նա նշանակվեց Կենտուկիի նորընտիր նահանգապետ ` Սթիվ Բեշիրի անցումային թիմում[8]։ 2014 թվականի հուլիսի 1-ին Բեշիրը Հեդերին նշանակեց Կենտուկիի վետերանների գործերի դեպարտամենտի հանձնակատար[9]։ 2016 թվականի մարտի 15-ին նահանգապետ Մեթ Բևինը նրան փոխարինեց պաշտոնաթող բրիգադային գեներալ Նորման Է. Արֆլաքով, իսկ Հեդերը այնուհետև նշանակվեց Կենտուկիի վետերանների գործերի դեպարտամենտի հանձնակատարի տեղակալ[10]։
Հեդերը 2019 թվականին Դեմոկրատական կուսակցության թեկնածուն էր Կենտուկիի պետքարտուղարի պաշտոնում[11]։ Նա ընդհանուր ընտրություններում պարտվեց Մայքլ Ադամսին[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Kentucky Birth Index, 1911-1999». Ancestry.com. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Contributor, Tops Louisville. «There She Is». www.topslouisville.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-10-14-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ «Miss America: 2000». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ Ex-Miss America becomes Mrs. Steve Henry today
- ↑ Cheves, John (2009 թ․ դեկտեմբերի 23). «Plea agreement reached in Henry fund-raising case». Kentucky.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Louisville Wedding-Weddings in Louisville-Louisville-Kentucky». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Heather French Henry relives pain on 'Oprah'». Cincinnati Enquirer. 2003 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Richmond Businessman Lee Murphy to Serve on Governor's Transition Team» (Press release). Richmond, Kentucky: Chapel Communications. 2007 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Veterans Affairs: KDVA Commissioner». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ wmadministrator (2016 թ․ մարտի 15). «Gov. Bevin appoints commissioner of the Kentucky Department of Veterans Affairs». Lane Report | Kentucky Business & Economic News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 22-ին.
- ↑ WKYT: Heather French Henry wins Democratic nod for Secretary of State
- ↑ «Republican Michael Adams wins KY secretary of state race | Lexington Herald Leader». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 6-ին.