Հափրուկ դեղին
Հափրուկ դեղին | |
![]() Հափրուկ դեղին | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytina) |
Կարգ | Կաղամբածաղկավորներ (Brassicales) |
Ընտանիք | Հափուկազգիներ (Resedaceae) |
Ցեղ | Հափուկ (Reseda) |
Տեսակ | Հափրուկ դեղին (R. lutea) |
Միջազգային անվանում | |
Reseda lutea |
Հափրուկ դեղին (լատ.՝ Reseda lutea), հափուկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
30-50 սմ բարձրությամբ ճյուղավոր թավոտ և կողավոր ցողուններով միամյա կամ երկամյա մեղրատու խոտաբույս է։ Հերթադիր դասավորված փետրաձև տերևները մասնատված են 3-5 մասերի։ Խիտ, հասկանման ողկույզներում հավաքված են դեղնականաչավուն ծաղիկները։ Գագաթներին լայն բացված երեք ատամիկներով պտուղները երկարավուն, եռակող տուփիկներ են։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես մոլախոտ աճում է ամենուրեք, ստորին և միջին լեռնային գոտիների քարքարոտ վայրերում, չոր բլուրների լանջերին, կավային և ավազային հողերի վրա, ցանքսերում, անտառաեզրերին, տափաստաններում և աղբավայրերում։ Հանդիպում է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, նաև Արցախում։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուժական նպատակներով օգտագործում են վերգետնյա մասը, տերևներն ու արմատները։ Կանաչ զանգվածը պարունակում է ալկալոիդներ, կարոտին, C վիտամին, դաբաղանյութեր, օրգանական թթուներ և այլն։ Ծաղիկներից ստացվող ներկանյութն օգտագործում են մետաքսյա իրերը դեղին ներկելու համար։ Կիրառում են նաև որպես անասնակեր ոչխարների համար [1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689
|
|