Հարություն Փանոսյան
Հարություն Փանոսյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 14, 1906[1] Չիֆթլիկ Ներքին |
Մահացել է | ապրիլի 13, 1973[1] (66 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | մանրէաբան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1928) |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Գերասիմ Փանոսյան |
Հարություն Կարապետի Փանոսյան (օգոստոսի 14, 1906[1], Չիֆթլիկ Ներքին - ապրիլի 13, 1973[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային մանրէաբան, խորհրդահայ մանրէաբանության հիմնադիրներից։ ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1956), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1966)։
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Գերասիմ Փանոսյանի հայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1928 թվականին ավարտել է Երևանի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը, աշխատել տեղում։ 1947–1971 թվականներին եղել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի բույսերի ֆիզիոլոգիայի և մանրէաբանության ամբիոնի վարիչ։ Միաժամանակ 1939 թվականին ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի կենսաբանության ինստիտուտում ստեղծել է մանրէաբանական խումբ (1942 թվականից՝ սեկտոր), որը 1961 թվականից վերածվել է ՀԽՍՀ ԳԱ մանրէաբանության ինստիտուտի, և մինչև 1963 թվականը եղել է վերոնշյալ կառույցի տնօրենը։
Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են պալարաբակտերիաների ազդեցությանը ընդավորների բերքատվության վրա, ազոտաբակտերի տարածմանը և ազոտի ասիմիլացման ընդունակությանը, աղուտների կենսաբանությանը և այլն։ Առաջինն է նկարագրել ծծումբ և հրաքար օքսիդացնող որոշ բակտերիաներ, փշատենու պալարաբակտերիաները, հայտնաբերել է ծիրանենու վնասատու մանրէներից մեկը։ Ուսումնասիրել է ազոտաբակտերի և այլ խմբերի միկրոօրգանիզմների, բույսերի և հողային մանրէների փոխհարաբերությունները, հայտնաբերել ազոտաբակտերիա ակիվացնողները և մշակել դրանց կիրառման պայմանները։ Փանոսյանի ղեկավարությամբ ուսումնասիրվել են Սևանա լճի և ջրից ազատված տարածությունների ֆոսֆորաբակտերիաները։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գյուղատնտեսական միկրոբիոլոգիա, Երևան, 1962։
- Մթնոլորտային ազոտի կենսաբանական ֆիքսացիան Հայկական ԽՍՌ հողերում, Երևան, 1975։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի 2, «Պատվո նշան» շքանշաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Օգոստոսի 14 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Ապրիլի 13 մահեր
- 1973 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ մանրէաբաններ
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ