Գերասիմ Փանոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերասիմ Փանոսյան
Ծնվել էհուլիսի 20, 1930(1930-07-20)[1][2] (93 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունկենսաֆիզիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1953)
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Պարգևներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
ՀայրՀարություն Փանոսյան

Գերասիմ Հարությունի Փանոսյան (հուլիսի 20, 1930(1930-07-20)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), հայ խորհրդային կենսաֆիզիկոս, կենսաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1976), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1981)։ ԽՄԿԿ անդամ 1952 թվականից։

ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Հարություն Փանոսյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին ավարտել է Երևանի համալսարանի կենսաբանական ֆակուլտետը։ Աշակերտել է Կոշտոնանցին։ 1964-1984 թվականներին և 1986 թվականից՝ Երևանի համալսարանի կենսաֆիզիկայի ամբիոնի վարիչ, միաժամանակ (1977-1978համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ռեկտոր (1978-19831983-1986 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ փորձառական կենսաբանության ինստիտուտի տնօրեն։ Հիմնական աշխատանքները վերաբերում են նեյրոմեդիատորների կենսաքիմիային և ֆիզիոլոգիային, քաղցկեղային բջիջների կենսաքիմիային և կենսաֆիզիկային, բուսական, և կենդանական բջիջների գենետիկական ապարատում հիստոնների գերին, հորմոնների և այլ կենսաբանական ակտիվ նյութերի գործողության մեխանիզմներին, ներբջջային կարգավորման հարցերին, կենսաակուստիկային են[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Panossian G. A, Gonyan S.A., Nerkararyan A. V., Laborator works on biophysics | ed. "Asoghik" Yerevan, 2002
  • Փանոսյան Գ. Հ., Ղոնյան Ս.Ա., Ներկարարյան Ա. Վ., Լաբորատոր աշխատանքներ կենսաֆիզիկայից | Ուսումնական ձեռնարկ Երևան, 2002, 114 էջ
  • Карагулян Э. А., Захарян А.П., Паносян Г.А., Практикум по биофизике | Учебное пособие Изд. ЕГУ, Ереван, 1984, 40 с.
  • Vardevanyan P.O., Panosyan G., Vardapetyan H., Tiratsuyan S.G., Babayan Yu., Structural changes in wheat DNA during germination | Studia biophysica 1983, 97, N3, s. 209-212
  • Паносян Г. А., Структура и функция гистонов | Изд. ЕГУ, Ереван, 1978, 472 с
  • Паносян Г. А., Связывание сарколизина с гистонами резистентной и чувствительной к алкилирующим агентам линий саркомы Иошида | Бюллетень Экспер. биологии и медицины, 1973, N12, с. 67-70
  • Паносян Г. А., Связывание сарколизина с гистоном тимуса и саркомы Иошида | Вопросы онкологии 18, 1972, N11, с. 76-79
  • Փանոսյան Գ. Հ., Մոլեկուլյար կենսաբանությունը և քաղցկեղի պրոբլեմը | ԵՊՀ, Երևան, 1970, 150 էջ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=12931
  2. 2,0 2,1 http://am.hayazg.info/index.php?curid=12871
  3. «Գերասիմ Հարությունի Փանոսյան». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։