Հարություն Անժուր
Հարություն Անժուր | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 21, 1885[1][2] Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | դեկտեմբերի 4, 1958[1][2] (73 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Բնակության վայր(եր) | Երևան[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիզիկոս և մեքենագետ |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1][2] |
Ալմա մատեր | Սարգիս Յաղուբյանցի արական ռեալական դպրոց (1902)[1], Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ (1905)[1], Լոզանի համալսարան (1909)[1] և Փարիզի համալսարան (1912)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Պարգևներ |
Հարություն Գևորգի Անժուր (Չեբոտարյան), (ապրիլի 21, 1885[1][2], Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 4, 1958[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ խորհրդային ֆիզիկոս։ 1935 թվականից՝ պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1941)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Դոնի Ռոստովի ռեալական ուսումնարանը (1902), սովորել Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտում (1902-1905), Լոգանի (1906-1909) և Սորբոնի (1909-1912) համալսարաններում։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1913-1920 թվականներին աշխատել է տարբեր վայրերում (Դոնի Ռոստով, Նովորոսիյսկ, Թիֆլիս, Գելենջիկ և այլն)։ 1920 թվականին տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել արական գիմնազիայում։ 1921 թվականից աշխատել է պետական համալսարանում, որտեղ կազմակերպել է ֆիզիկայի լաբորատորիա, դասավանդել մեխանիկայի ֆիզիկական հիմունքներ, էլեկտրականություև, էլեկտրառադիոտեխևիկսւյի հիմունքներ առարկաները։ 1925 թվականին գործուղվել է Փարիզ՝ էլեկտրական չափումների նորագույն մեթոդների և ռադիոտեխնիկայի ասպարեզում կատարելագործվելու, ստացել է ռադիոինժեների դիպլոմ՝ միաժամաևակ աշխատելով Մ. Կյուրիի լաբորատորիայում։ 1928 թվականին վերադարձել է Երևան, կազմակերպել համալսարանի էլեկտրառադիո-լաբորատորիան։ 1938-1950 թվականին եղել է էլեկտրականության և տատանումների ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ Անժուրը ՀԽՍՀ-ում ռադիոյի մասսայականացման առաջին ջատագովներից է ցուցադրել ու տարածել է սուպերհետերոդինային ռադիոընդունիչը, կազմակերպել ռադիոսիրողների խմբակևեր և այլն։ Անժուրի գիտական աշխատաևքները վերաբերում են էլեկտրամագնիսակաև էներգիայի ճառագայթման, մագնիսական ինդուկցիայի, պինդ մարմնի մեխանիկայի և օպտիկայի զանազան հարցերին։ Անժուրը գրել է նաև էլեկտրականությաև դասընթաց և լաբորատոր աշխատանքների ձեռնարկ։ Մահացել է 1958 թվականի դեկտեմբերի 4-ին, Երևանում։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիզիկայի պրակտիկում :Էլեկտրականություն և մագնիսականություն, 1956
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Անժուր» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 407)։ |
- Ապրիլի 21 ծնունդներ
- 1885 ծնունդներ
- Նոր Նախիջևան քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 4 մահեր
- 1958 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- Լոզանի համալսարանի շրջանավարտներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ պրոֆեսորներ
- Հայ ֆիզիկոսներ