Հարություն Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հարություն Գրիգորյան
Ծնվել է1853
ԾննդավայրՂուլալի, Հայաստան
Վախճանվել է1915
Վախճանի վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն

Հարություն Վարդազարի Գրիգորյան (1853, Ղուլալի, Հայաստան - 1915, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ բանաստեղծ։

Գրիգոր և Կարապետ Գրիգորյանների եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրել է Գանձակում, Թիֆլիսում, Կախեթի մարզում։ Տիրապետել է 5 լեզվի։ 1910 թ.-ին լույս է ընծայել «Վարինկիս ջեբա» բանաստեղծությունների ժողովածուն՝ վրացերեն, Վերելի ստորագրությամբ։ Ջերմ բարեկամական կապեր է ունեցել Թիֆլիսում ստեղծագործող հայ գրողների՝ Հովհաննես Թումանյանի, Ղազարոս Աղայանի, Ծերենցի, Գաբրիել Սունդուկյանի, գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի հետ։ Վախճանվել է 1915 թվականին, Թիֆլիսում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.