Հարնաազ Սանդհու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարնաազ Սանդհու
हरनाज़ कौर संधू
Ծնվել էմարտի 3, 2000(2000-03-03)[1] (23 տարեկան)
ԾննդավայրChandigarh[2][3]
Քաղաքացիություն Հնդկաստան
ԿրթությունShivalik Public School?[1] և Post Graduate Government College – 11, Chandigarh?[1]
Մասնագիտությունմոդել և գեղեցկության մրցույթի մասնակից
Պարգևներ և
մրցանակներ
 Harnaaz Sandhu Վիքիպահեստում

Հարնաազ Կաուր Սանդհու (մարտի 3, 2000(2000-03-03)[1], Chandigarh[2][3]), հնդիկ մոդել, «Միսս Տիեզերք 2021» մրցույթի հաղթող Սանդհուն նախկինում թագադրվել էր որպես «Միսս Տիեզերք Կույս-2021» և դարձել Հնդկաստանի երրորդ մասնակիցը, ով հաղթել է «Միսս Տիեզերք»-ում[4][5]։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանդհուն ծնվել է Բաթալա քաղաքի մոտակայքում գտնվող Փենջաբ նահանգի Գուրդասպուր շրջանի Կոհալի գյուղում՝ Պրիտամպալ Սինգհա Սանդհուի և Ռաբինդեր Կաուր Սանդհուի ընտանիքում։ Նրա հայրը ռիելթոր է, մայրը՝ գինեկոլոգ, ունի նաև ավագ եղբայր՝ Հարնուր անունով։ Սանդհուն մեծացել է սիկհերի ընտանիքում, իսկ նրա հայրը ջաթական ծագում ունի։

2006 թվականին ընտանիքը տեղափոխվել է Անգլիա, իսկ երկու տարի անց վերադարձել Հնդկաստան և բնակություն հաստատել Չանդիգարխ քաղաքում, որտեղ մեծացել է Սանդհուն։ Նա հաճախել է Շիվալիկի հանրային դպրոց և Չանդիգարի աղջիկների հետբուհական պետական քոլեջ։ «Միսս Տիեզերք» դառնալուց առաջ Սանդհուն ստացել է հանրային կառավարման մագիստրոսի կոչում[6]։

Գեղեցկության մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի սեպտեմբերի 30-ին Սանդհուն դարձել է «Միսս Տիեզերք Հնդկաստան 2021» մրցույթի հաղթող՝ թագ ստանալով նախկին տիտղոսակիր Ադլայն Կաստելինոյից։ Որպես «Միսս Կույս 2021», Սանդհուն իրավունք ստացավ ներկայացնելու Հնդկաստանը «Միսս Տիեզերք 2021» մրցույթում, որը տեղի ունեցավ 2021 թվականի դեկտեմբերի 12-ին Իսրայելի Էյլաթ քաղաքում, որտեղ նա թագադրվեց որպես հաղթող։ Նա դարձել է Հնդկաստանի պատմության մեջ երրորդ կինը, ով ստացել է «Միսս Տիեզերք» տիտղոսը[7][8][9][10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.jagranjosh.com/general-knowledge/harnaaz-sandhu-bioghraphy-1639369435-1
  2. 2,0 2,1 2,2 https://www.livemint.com/news/india/from-chandigarh-to-miss-universe-2021-all-you-need-to-know-about-harnaaz-sandhu-11639376777308.html
  3. 3,0 3,1 3,2 https://www.tribuneindia.com/news/nation/chandigarhs-harnaaz-sandhu-crowned-miss-universe-2021-349799
  4. «Unveiling of LIVA Miss Diva 2021 Top 50 Contestants!»։ beautypageants.indiatimes.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-12-13-ին։ Վերցված է 2021-12-14 
  5. «Presenting the winners of LIVA Miss Diva 2021 sub-contest»։ beautypageants.indiatimes.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-12-13-ին։ Վերցված է 2021-12-14 
  6. «Who is Harnaaz Sandhu? The Miss Universe 2021 from India»։ Hindustan Times (անգլերեն)։ 13 December 2021։ Արխիվացված է օրիգինալից 2021-12-14-ին։ Վերցված է 2021-12-14 
  7. «Chandigarh's Harnaaz Sandhu crowned LIVA Miss Diva Universe 2021»։ beautypageants.indiatimes.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-05-ին։ Վերցված է 2021-12-14 
  8. «India's Harnaaz Sandhu wins Miss Universe 2021»։ Philippine Star (անգլերեն)։ 13 December 2021։ Արխիվացված է օրիգինալից 2021-12-13-ին։ Վերցված է 2021-12-14 
  9. «Harnaaz Sandhu of India named 70th Miss Universe»։ San Francisco Chronicle (անգլերեն)։ 12 December 2021։ Արխիվացված է օրիգինալից 2021-12-13-ին։ Վերցված է 2021-12-14 
  10. «India's Harnaaz Sandhu Brings Home Miss Universe Crown After 21 Years»։ NDTV.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-12-13-ին։ Վերցված է 13 December 2021 
  11. «Міс Всесвіт 2021: переможницею стала учасниця з Індії»։ Факти։ 13.12.2021։ Արխիվացված է օրիգինալից 2021-12-13-ին։ Վերցված է 13.12.2021