Հարմոն և կիթառ (քանդակ)
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | ![]() ![]() |
Բնակավայր | Յալթա |
Շինության ձև | քանդակ |
Ներկա վիճակ | Կանգուն |
«Հարմոն և կիթառ» քանդակ (ռուս.՝ Скульптура «Гармошка и гитара»), հումորային հուշարձան Ղրիմի Յալթա քաղաքի Հումորի ծառուղում, որը գտնվում է Առափնյա փողոցում՝ «Յուբիլեյնի» համերգասրահի մոտակայքում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հումորի ծառուղին հիմնադրվել է 2004 թվականին՝ Յալթայի հումորի ու երգիծանքի փառատոնի և նրա կազմակերպիչներ Վլադիմիր Դանիլեցի և Վլադիմիր Մոիսեենկոյի շնորհիվ[1]։
Տարբեր տարիների ծառուղում հայտնվել են նաև Միխայիլ Ժվանեցկու պորտֆելը (2004), Արկադի Արկանովի բաճկոնակը (2005), Ալեքսանդր Շիրվինդտի ծխամորճը (2006), Իոսիֆ Կոբզոնի խոսափողը (2007), Սոնյա մորաքրոջ հայելին ու գլխարկը՝ Կլարա Նովիկովայի պատվին (2014)[1]։
Քառյակասացներ Միխայիլ Վաշուկովի և Նիկոլայ Բանդուրինի պատվին ստեղծված այս հուշարձանը բացվել է հումորի և էստրադայի «Մոսկվա - Յալթա - Տրանզիտ» փառատոնի օրերին՝ 2015 թվականի հունիսի 28-ին[2]։ Վաշուկովը և Բանդուրինը, որոնք մասնակցել են հուշարձանի բացման արարողությանը[3], փառատոնի անփոխարինելի մասնակիցներն ու ժյուրիի անդամներն են հիմնադրման օրվանից[2]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանի հեղինակները քանդակագործներ Իգոր և Էլեոնորա (Էլլա) Լիսենկոներն են։ Քանդակագործական հորինվածքը պատկերում է դերասանների սիրելի նվագարանները՝ Վաշուկովի կիթառը և Բանդուրինի հարմոնը։ Հեղինակների խոսքով՝ դրանք դերասանների երաժշտական գործիքների ճշգրիտ պատճեններն են[2]։
Քանդակը ձուլված է բրոնզից, իսկ պատվանդանը գրանիտե է[2]։ Նվագարանների վրա գրված են դերասանների ազգանունները. կիթառի վրա՝ Վաշուկով, հարմոնի վրա՝ Բանդուրին[3]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հումորի ծառուղի (Յալթա)
- Ժվանեցկու պորտֆելի հուշարձան
- Արկանովի բաճկոնակի հուշարձան
- Շիրվինդտի ծխամորճի հուշարձան
- Կոբզոնի խոսափողի հուշարձան
- Կլարա Նովիկովայի գլխարկի հուշարձան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Памятники Ялты: серьезные и с чувством юмора»։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-06-ին։ Վերցված է 2019 Փետրվար 12
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «В Ялте на "смешной аллее" появится памятник "Гармошка и гитара" куплетистов. ФОТО»։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-06-ին։ Վերցված է 2019-03-12
- ↑ 3,0 3,1 «В Ялте появился памятник "Гармошка и гитара" [Фото]»