Շիրվինդտի ծխամորճի հուշարձան
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 44°29′32″ հս․ լ. 34°09′47″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | Ռուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ |
Կառուցվել է | 2006 |
Շինության ձևը | քանդակ |
Կառուցել է | Իգոր Լիսենկո |
Ներկա վիճակը | Կանգուն |
Ալեքսանդր Շիրվինդտի ծխամորճի հուշարձան (ռուս.՝ Памятник трубке Александра Ширвиндта), հումորային հուշարձան Ղրիմի Յալթա քաղաքի Հումորի ծառուղում, որը գտնվում է Առափնյա փողոցում՝ «Յուբիլեյնի» համերգասրահի մոտակայքում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հումորի ծառուղին հիմնադրվել է 2004 թվականին՝ Յալթայի հումորի ու երգիծանքի փառատոնի և նրա կազմակերպիչներ Վլադիմիր Դանիլեցի և Վլադիմիր Մոիսեենկոյի շնորհիվ[2]։
Տարբեր տարիների ծառուղում հայտնվել են նաև Միխայիլ Ժվանեցկու պորտֆելը (2004), Արկադի Արկանովի բաճկոնակը (2005), Իոսիֆ Կոբզոնի խոսափողը (2007), Սոնյա մորաքրոջ հայելին ու գլխարկը՝ Կլարա Նովիկովայի պատվին (2014), «Հարմոն և կիթառ» քանդակը՝ քառյակասացներ Միխայիլ Վաշուկովի և Նիկոլայ Բանդուրինի պատվին (2015)[2]։
Դերասան, Մոսկվայի երգիծանքի թատրոնի ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Շիրվինդտի ծխամորճի հուշարձանը բացվել է երրորդ փառատոնի օրերին՝ 2006 թվականի օգոստոսին։ Արարողությունը տեղի է ունեցել բազմաթիվ քաղաքացիների ներկայությամբ[3][4]։
Ալեքսանդր Շիրվինդտը ներկա է եղել իր ծխամորճի հուշարձանի բացմանը։ Ըստ նրա՝ «իր ծխամորճն ավելի հայտնի է, քան ինքը»։ Դերասանի ավտոմեքենայի մեջ, ամառանոցում կան բազմաթիվ ծխամորճներ, և նա չգիտի, թե քանիսն ունի[4]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քանդակագործական հորինվածքը պատրաստված է բրոնզից և պատկերում է թատերական վարագույր ու դիմակ, որի տակից երևում են Ալեքսանդր Շիրվինդտի շրթունքները ծխամորճով։ Այդ ամենը տեղադրված է «Շիրվինդտ» գրությամբ գրքի վրա, որն էլ ամրացված է գրանիտե պատվանդանին։ Հուշարձանի քաշը մոտ 80 կգ է[4]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հումորի ծառուղի (Յալթա)
- Ժվանեցկու պորտֆելի հուշարձան
- Արկանովի բաճկոնակի հուշարձան
- Կոբզոնի խոսափողի հուշարձան
- Կլարա Նովիկովայի գլխարկի հուշարձան
- Հարմոն և կիթառ (քանդակ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
- ↑ 2,0 2,1 «Памятники Ялты: серьезные и с чувством юмора»։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-06-ին։ Վերցված է 2019 Փետրվար 12
- ↑ «В Ялте откроют памятник трубке Ширвиндта»(չաշխատող հղում)
- ↑ 4,0 4,1 4,2 «Александр Ширвиндт: «Моя трубка больше знаменита, чем я»»