Կոբզոնի խոսափողի հուշարձան
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 44°29′32″ հս․ լ. 34°09′47″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | Ռուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ |
Կառուցվել է | 2007 |
Շինության ձևը | քանդակ |
Կառուցել է | Իգոր Լիսենկո |
Ներկա վիճակը | Կանգուն |
Իոսիֆ Կոբզոնի խոսափողի հուշարձան (ռուս.՝ Памятник микрофону Иосифа Кобзона), հումորային հուշարձան Ղրիմի Յալթա քաղաքի Հումորի ծառուղում, որը գտնվում է Առափնյա փողոցում՝ «Յուբիլեյնի» համերգասրահի մոտակայքում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հումորի ծառուղին հիմնադրվել է 2004 թվականին՝ Յալթայի հումորի ու երգիծանքի փառատոնի և նրա կազմակերպիչներ Վլադիմիր Դանիլեցի և Վլադիմիր Մոիսեենկոյի շնորհիվ[2]։
Տարբեր տարիների ծառուղում հայտնվել են նաև Միխայիլ Ժվանեցկու պորտֆելը (2004), Արկադի Արկանովի բաճկոնակը (2005), Ալեքսանդր Շիրվինդտի ծխամորճը (2006), Սոնյա մորաքրոջ հայելին ու գլխարկը՝ Կլարա Նովիկովայի պատվին (2014), «Հարմոն և կիթառ» քանդակը՝ քառյակասացներ Միխայիլ Վաշուկովի և Նիկոլայ Բանդուրինի պատվին (2015)[2]։
Անվանի երգիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի խոսափողի հուշարձանը բացվել է չորրորդ փառատոնի օրերին՝ 2007 թվականի օգոստոսին։ Բացման արարողությանը ներկա է եղել նաև երգիչը։ Յալթայի քաղաքապետ Սերգեյ Բրայկոն ելույթում նշել է, որ փոքր-ինչ զարմացած է հուշարձանի տեսքից և կատակով պահանջել, որ փառատոնի կազմակերպիչները ներկայացնեն այս ինքնատիպ քանդակը տեղադրելու Իոսիֆ Դավլովիչի գրավոր համաձայնությունը։ «Մենք շատ ուրախ ենք, որ մեր քաղաքում հայտնվել է Կոբզոնի նման մեծ դերասանի հուշարձանը, և այդ հուշարձանը, անշուշտ, կդառնա զբոսաշրջիկների համար ուխտատեղի»,- նշել է քաղաքապետը[3]։
Կոբզոնը խոստովանել է, որ սիրում է հանգստանալ Յալթայում, և ուրախ է, որ իր հուշարձանը հենց այստեղ է կառուցվել՝ «Յուբիլեյնի» համերգասրահի դիմաց։ Բազմաթիվ երկրպագուների հետ նա առանց նվագակցության կատարել է Սև ծովի մասին իր հանրահայտ երգերից մեկը[3]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քանդակագործական հորինվածքն ունի թագով ջութակի բանալու տեսք։ Բանալին գտնվում է երաժշտական ձայնապնակի վրա, իսկ կենտրոնում խոսափողն է։ Այդ ամենը կանգնած է մեկմետրանոց պատվանդանի վրա։ Հուշարձանի հեղինակ քանդակագործ Իգոր Լիսենկոն այն ձուլել է Կիևում։ Քանդակի բարձրությունը 120 սմ է, քաշը՝ 97 կգ[4]։
Հուշարձանի հովանավորն է «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը[4]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հումորի ծառուղի (Յալթա)
- Ժվանեցկու պորտֆելի հուշարձան
- Արկանովի բաճկոնակի հուշարձան
- Շիրվինդտի ծխամորճի հուշարձան
- Կլարա Նովիկովայի գլխարկի հուշարձան
- Հարմոն և կիթառ (քանդակ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
- ↑ 2,0 2,1 «Памятники Ялты: серьезные и с чувством юмора»։ Վերցված է 2019 Փետրվար 12
- ↑ 3,0 3,1 «Памятник микрофону Кобзона в Ялте будет исполнять желания»։ Վերցված է 2019 Մարտ 12
- ↑ 4,0 4,1 «Памятник микрофона Кобзона откроют в Ялте»։ Վերցված է 2019 Մարտ 12