Կլարա Նովիկովայի գլխարկի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox architecture.png
«Կլարա Նովիկովայի գլխարկ» հուշարձան
Map
Map
Կոորդինատներ44°29′32″ հս․ լ. 34°09′47″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Կառուցվել է2014
Շինության ձևըքանդակ
Կառուցել էԻգոր և Էլլա Լիսենկոներ
Ներկա վիճակըԿանգուն

«Կլարա Նովիկովայի գլխարկ» հուշարձան (ռուս.՝ Памятник «Шляпа Клары Новиковой»), հումորային հուշարձան Ղրիմի Յալթա քաղաքի Հումորի ծառուղում, որը գտնվում է Առափնյա փողոցում՝ «Յուբիլեյնի» համերգասրահի մոտակայքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հումորի ծառուղին հիմնադրվել է 2004 թվականին՝ Յալթայի հումորի ու երգիծանքի փառատոնի և նրա կազմակերպիչներ Վլադիմիր Դանիլեցի և Վլադիմիր Մոիսեենկոյի շնորհիվ[2]։

Տարբեր տարիների ծառուղում հայտնվել են նաև Միխայիլ Ժվանեցկու պորտֆելը (2004), Արկադի Արկանովի բաճկոնակը (2005), Ալեքսանդր Շիրվինդտի ծխամորճը (2006), Իոսիֆ Կոբզոնի խոսափողը (2007), «Հարմոն և կիթառ» քանդակը՝ քառյակասացներ Միխայիլ Վաշուկովի և Նիկոլայ Բանդուրինի պատվին (2015)[2]։

Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Կլարա Նովիկովայի գլխարկի հուշարձանը բացվել է հումորի և էստրադայի «Մոսկվա - Յալթա - Տրանզիտ» փառատոնի օրերին՝ 2014 թվականի հուլիսին։ Քանդակը բացել է անձամբ Կլարա Նովիկովան[3]։

Արարողությանը մասնակցել են նաև փառատոնի նախագահ Միխայիլ Աշումովը, փառատոնի ժյուրիի նախագահ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, գրող Արկադի Արկանովը, Ռուսաստանի վաստակավոր արտիստներ Նիկոլայ Բանդուրինը և Սիմոն Օսիաշվիլին, ջութակահար Ստեպան Մեզենցևը, պաշտոնյաներ ու պատասխանատուներ, ինչպես նաև հուշարձանի հեղինակները՝ Իգոր և Էլեոնորա (Էլլա) Լիսենկոները[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակագործական հորինվածքը պատրաստված է բրոնզից։ Այն ունի գլխարկով հայելու տեսք, ներքևում գրված է Նովիկովայի կերտած ամենահայտնի հերոսուհու անունը՝ Սոնյա մորաքույր[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 «Памятники Ялты: серьезные и с чувством юмора»։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-06-ին։ Վերցված է 2019 Փետրվար 12 
  3. 3,0 3,1 3,2 «Клара Новикова открыла в Ялте памятник... своей шляпке (ФОТО)»