Հարիյ Ավենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարիյ Ավենս
լատիշ․՝ Harijs Avens
Ծնվել է21․10․1910
ԾննդավայրՎեցպիեբալգա, Լատվիա
Մահացել էդեկտեմբերի 27, 1976(1976-12-27) (66 տարեկանում)
Մահվան վայր27.12.1976
Քաղաքացիություն
{{{2}}} Լատվիա
{{{2}}} ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և կինոդերասան
Պարգևներ և մրցանակներ«Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
IMDbID 3116202

Հարիյ Ավելնս (հոկտեմբերի 21, 1910(1910-10-21), Վեցպիեբալգա, Լատվիա - դեկտեմբերի 27, 1976(1976-12-27)), խորհրդային և լատվիական դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարիյ Ավենսը ծնվել է 1910 թ հոկտեմբերի 21-ին Ցեսիսական գավառի Վեցպիեբալգայական մարզում, գյուղացու ընտանիքում։

Ավարտել է Ցեսվայական միջնակարգ դպրոցը (1928 թ) և Է․ Ֆելդանիսի թատերական դասընթացները Ռիգայում(1931 թ)։ Սովորել է Լատվիայի համալսարանի իրավագիտության և ժողովրդա-տնտեսական ֆակուլտետներում։

Եղել է պետական թատրոնի դերասան (1930-1938 թթ)։ Աշխատել է գերմանական բանակի զին-կառուցման մասում, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմը ավարտվելուց հետո ստուգվել է Լենինգրադի մոտ գտնվող ֆիլտրացիական ճամբարում։

Նկարահանվել էր ֆիլմերում, հաճախ հրավիրվում էր նկարահանվելու ոչ մեծ դերերում ռեժիսորների կողմից։ Ակտիվության գագաթնակետը համարվում են 1950-ական և 1960-ական թվականները։

Մահացել է 1976 թվականի դեկտեմբերի 27-ին Ռիգայում[1], թաղվել է անտառային գերեզմանոցում։ Դերասանի գերեզմանի վրա տեղակայված է Լիվյա Ռեզևսկիյի քանդակված հուշարձանը (1980 թ)

Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1934 թ՝ Դոկու Ատիսայի «Կրիշուս Լակստս» - Իոշկա
  • 1964 թ՝ Վիլիս Լացիսի «Ձկնորսի որդին» - Ջիմ
  • 1936 թ՝ Շեկսպիրի «Վինդզորական Ծաղրուհիները» - Անգործ
  • 1937 թ՝ Յ․ Զեյբոլիտի «Երեք քայլ երջանկությունից» - Դուցիս
  • 1938 թ՝ Ֆրիդրիխ Շիլլերի «Լուիզա Միլլեր» - Ֆոն Կայլտց
  • 1948 թ՝ Ռայնիսի «Ոսկե Ձի» - Բիերնս
  • 1950 թ՝ Անդրեյ Ուպիտի «Կանաչ հողը» - Լիչու Ժանիս
  • 1950 թ՝ Ագուգուստ Յակոբսոնի «Պատերազմ առանց սահման» - Քեռի Սիմս
  • 1954 թ՝ Կաուդզիտե եղբայրների «Ձայն և արձագանք» - Բիսարս
  • 1955 թ՝ Մաքսիմ Գորկիյի «Ջրի հատակին» - Մեդվեդեվ
  • 1960 թ՝ Ա․Փ․ Չեխովի «Ճայ» - Շամրաեվ
  • 1967 թ՝ Յուպան Սմուլի «Յընը Կինխու կղզուց․ Վայրի ղեկավարը» - Վալլ

Ֆիլմացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1939 թ՝ Ձկնորսի որդին - Ջիմ
  • 1947 թ՝ Հաղթանակով վերադարձ - Յուրցինշ
  • 1949 թ՝ Հանդիպում Էլբայում - ամերիկացի
  • 1955 թ՝ Գարնանային սառեցումները - վաճառական
  • 1956 թ՝ Պատմության դասեր - Աշխատող Գերմանիայից
  • 1956 թ՝ Փոթորիկից հետո - Գուլբիս
  • 1956 թ՝ Ամպային կարապների խմբի հետևից - քաղաքացի
  • 1957 թ՝ Ձկնորսի որդին - Ջիմ
  • 1957 թ՝ Ռիտա - Լուսիսի պապին
  • 1958 թ՝ Լատինական հրաձիգի մասին պատմություն - Մայզիտիզ
  • 1959 թ՝ Արձագանք - տեր
  • 1959 թ՝ Թուր և վարդ - Բիեզայս
  • 1960 թ՝ Փոթորկի շեմին - Վիլդե
  • 1961 թ՝ Սատանայի անապատը
  • 1962 թ՝ Փառքի շրջանները
  • 1963 թ՝ Առանց երեկո օրը - Վաֆուլիս
  • 1963 թ՝ Ավազաբլուրյան տուն
  • 1963 թ՝ Գեներալը և մարգագետինները[2]
  • 1963 թ՝ «Տրյասոգրյազկայի» բանակը
  • 1965 թ՝ Հիպոկրատի երդումը - հիվանդ
  • 1966 թ՝ Էդգարը և Քրիստինան
  • 1967 թ՝ Ղեկավար Էնրիկոյի ժամացույցը - ձկնորս
  • 1967 թ՝ Արտույտները հասնում են առաջինը
  • 1967 թ՝ Կտուրների տակ պատերազմ
  • 1968 թ՝ Հողաչափերի ժամանակը - Բիսարս
  • 1969 թ՝ Լիվով կղզու տղանները - Մարտին պապիկ
  • 1970 թ՝ Սատանայի հետևորդները - դահիճ
  • 1971 թ՝ Գանձերի կղզի - Մորգան
  • 1971 թ՝ Մահվա ստվերում - Ցուբուկուս
  • 1972 թ՝ Սատանայի հետևորդները սատանայի ջրաղացում - Ռատստխերր
  • 1972 թ՝ Պետերս - ալքոհոլիք
  • 1973 թ՝ Ցեպլիսի աֆերան - Լորդ
  • 1974 թ՝ Առաջին ամառը
  • 1974 թ՝ Հարձակում գաղտնի ոստիկանության վրա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Teātris un kino biogrāfijās : enciklopēdija / sast. un galv. red. Māra Niedra; māksl. Aleksandrs Busse. — Rīga : Preses nams, 1999-. — (Latvija un latvieši). 1.sēj. A-J. — 1999. — 462 lpp. : il. ISBN 9984-00-331-0 (լատիշ.)
  2. Генерал и маргаритки(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում