Գանձերի կղզին (ֆիլմ, 1971)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Գանձերի կղզին
ռուս.՝ Остров сокровищ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ժանրգանձերի փնտրման ֆիլմ, վեպի մոտիվներով ֆիլմ և արկածային ֆիլմ
ՀիմքԳանձերի կղզին
Թվական1971
Լեզուռուսերեն
ՌեժիսորYevgeni Fridman?
Սցենարի հեղինակYevgeni Fridman?
ԴերակատարներԲորիս Անդրեև, Աարե Լաանեմեմետս, Լայմոնաս Նորեյկա, Ալգիմանտաս Մասյուլիս, Igor Klass?, Հարիյ Ավենս, Վլադիմիր Գրամատիկով, Վիտաուտաս Տոմկուս, Անդրեյ Ֆայտ և Lyudmila Shagalova?
ԵրաժշտությունԱլեքսեյ Ռիբնիկով
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն82 րոպե

«Գանձերի կղզին» (ռուս.՝ «Остров сокровищ»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Եվգենի Ֆրիդմանը[1][2][3]։ Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի համանուն վեպի խորհրդային երեք էկրանավորումներից երկրորդն է և նկարահանվել է Մերձբալթյան երկրներից բազմաթիվ դերասանների ներգրավմամբ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ ռոմանտիկ հետաքրքիր արկածների մասին երազող համարձակ ու երիտասարդ Ջիմ Հոկինսի ձեռքն է ընկնում հին ծովային քարտեզ, որը ցույց է տալիս ճանապարհը դեպի լեգենդար ծովահեն նավապետ Ֆլինտի գանձերը։ Գանձերը թաղված են օվկիանոսում կորած կղզում։ Բժիշկ Լիվսիի, սքվայր Տրելոնիի և նավապետ Սմոլետի հետ միասին «Էսպանյոլա» նավով Ջիմը, որը դարձել է յունգա, մեկնում է վտանգավոր նավարկության։ Սակայն նույն նավով մեկնում են նաև ծովահեններ՝ նավապետ Ֆլինտի թիմի նախկին անդամները։ Կոկ Ջոն Սիլվերը կազմակերպում է դավադրություն նավի վրա, և քաջ նավապետ Սմոլետի թիմն ստիպված է պայքարել ապստամբների դեմ։ Սմոլլետը, Տրելոնին և Լիվսին պաշտպանություն են կազմակերպում կղզու վրա՝ նավապետ Ֆլինտի հին ամրոցում։ Սիլվերը հարձակում է սկսում ամրոցի վրա, սակայն գրոհը ձախողվում է։ Սքվայրի ծառաներ Ջոյսն ու Հանթերը զոհվում են, նավապետ Սմոլլետը վիրավորվում է։ Ջիմ Հոկինսը փախչում է ամրոցից և «Էսպանյոլը» տանում Հյուսիսային կայանատեղ։ Ջիմն սպանում է բոցման Հենդսին, որը փորձել էր սպանել յունգային։ Բայց Հոկինսը գերի է ընկնում ծովահենների մոտ․ նրանք, վերցնելով նրան իրենց հետ, գնում են գանձը որոնելու։ Շուտով նրանք ընկնում են դարան, երկու ծովահենները զոհվում են, երեքը փախչում են։ Սմոլետի ջոկատը գտնում է գանձերը և բարեհաջող վերադառնում Բրիստոլ։

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բորիս Անդրեև«Երկարահասակ» Ջոն Սիլվեր, նավային կոկ և ծովահենների նավապետ
  • Աարե Լաանեմետս – Ջիմ Հոկինս, յունգա (հնչյունավորել է Ալեքսեյ Բորզունովը)
  • Լայմոնաս Նորեյկա – բժիշկ Դեյվիդ Լիվսի (հնչյունավորել է Էդուարդ Իզոտովը)
  • Ալգիմանտաս Մասյուլիսսքվայր Ջոն Տրելոնի (հնչյունավորել Է Վիկտոր Ռոսժդեստվենսկին)
  • Յուոզաս Ուրմոնավիչուս – նավապետ Սմոլետ (հնչյունավորել է Վլադիմիր Դրուժնիկովը)
  • Իգոր Կլաս – Բեն Գան, կղզու բնակիչ և նախկին ծովահեն (հնչյունավորել է Սերգեյ Կուրիլովը)

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Ալյոշին – Ջոն Հանթեր, սքվայր Տրելոնիի ծառան
  • Հարիյ ԱվենսԹոմ Մորգան, ծովահեն
  • Կազիմիրաս Վիտկուս – Բիլլի Բոնս, ծովահեն-շտուրման (հնչյունավորել է Անատոլի Սոլովյովը)
  • Վլադիմիր Գրամատիկով – Ռիչարդ Ջոյս, սքվայր Տրելոնիի ծառան
  • Անտանաս Պիկյալիս – Իսրայել Հենդս, ծովահեն-բոցման (հնչյունավորել է Իվան Ռիժովը)
  • Յուրիս Պլյավինշ – Աբրահամ Գրեյ, ատաղձագործ
  • Ռոբերտ Ռոս – Թոմ Ռեդրութ, սքվայր Տրելոնիի ծառան
  • Վալենտին Ռուդովիչ – Ջոբ Էնդերսոն, ծովահեն
  • Միխայիլ Սելյուտին – Դիկ Ջոնսոն, նավաստի
  • Նիկոլայ Սիլիս – Թոմ, նավաստի
  • Վիտաուտաս Տոմկուս – Ջորջ Մերրի, ծովահեն (հնչյունավորել է Լեոնիդ Մարկովը)
  • Անդրեյ Ֆայտ – Կույր Պյու, ծովահեն (հնչյունավորել է Միխայիլ Գլուզսկին)
  • Լյուդմիլա Շագալովա – տիկին Հոկինս, «Ծովակալ Բենբոու» պանդոկի տիրուհին

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Էդգար Դուբրովսկի, Եվգենի Ֆրիդման
  • Ռեժիսոր՝ Եվգենի Ֆրիդման
  • Օպերատոր՝ Վալերի Բազիլև
  • Նկարիչ՝ Կոնստանտին Զագորսկի
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսեյ Ռիբնիկով
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Յուլի Միխայլով (Յուլի Կիմ)
  • Դիրիժոր՝ Էմին Խաչատրյան

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի համար Յալթայի կինոստուդիայի ինժեներ-կոնստրուկտոր Վ. Պ. Պավլոտոսի մասնակցությամբ «Կլիմ Վորոշիլով» դիզելային ձկնորսական երկկայմ առագաստանավը վերակառուցվել է «Իսպանիոլա» բրիգանտինի նմանությամբ։ Նավն ավելի ուշ գործի է դրվել «Ջրահարսների ծանծաղուտներ» և «Ռոբինզոն Կրուզոյի կյանքն ու զարմանալի արկածները» (1972 թվական, ռեժիսոր՝ Ստանիսլավ Գովորուխին) կինոնկարներում։ Նավը տեղ է գտել է Յալթայի ափին և ծառայում է որպես ռեստորան, այժմ այն հանգստավայրի խորհրդանիշներից մեկն է[4]։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիտոր՝ Ալեքսեյ Ռիբնիկով, երգերի տեքստի հեղինակ՝ Յուլի Կիմ․

  • Ֆլինտի գանձերը [3:23]
  • Սպիտակ առագաստներ [2:04]
  • Հին քարտեզը [0:50]
  • Փոքրիկ Ջեննին [2:28]
  • Շնաձկների որս [1:23]
  • Ա՜խ, իմ խեղճ Թոմմի [3:52]
  • Էսպանյոլը ծովում [2:12]
  • Բալլադ [2:21]

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականներին ԽՍՀՄ-ում ֆիլմը թողարկվել է VHS տեսաերիզներով «ԽՍՀՄ Պետկինոյի վիդեոծրագիր» հրատարակչության կողմից։ 1990-ական թվականների սկզբին ԽՍՀՄ-ում թողարկվել է VHS-ով «Крупный план» կինոմիության կողմից։ 1990-ական թվականների կեսերին թողարկվել է VHS «Союз Видео» հրատարակչության կողմից։ 2001 թվականին ֆիլմը վերականգնվել է և թողարկվել DVD-ով «Russian Cinema Council» հրատարակչության կողմից PAL և NTSC համակարգերով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]