Օր առանց երեկոյի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օր առանց երեկոյի
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1962
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄարիս Ռուձիտիս
ԴերակատարներՎիյա Արտմանե և Valdemārs Zandbergs?
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա

«Օր առանց երեկոյի» (լատիշ․՝ Diena bez vakara, ռուս.՝ «День без вечера»), 1962 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Մարիս Ռուձիտիսը Միերվալդիս Բիրզեի սցենարով Ռիգայի կինոստուդիայում։

Թողարկվել է 1963 թվականի ապրիլի 30-ին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուբերկուլյոզային առողջարանում աշխատանքներ են տարվում նոր դեղամիջոց ստեղծելու ուղղությամբ։ Գլխավոր բժիշկ Էգլեն ճառագայթվել է ռադիացիոն նյութերի հետ շփման ժամանակ։ Նրա կարծիքով՝ պետք է օգնեն այն նմուշները, որոնք ստացվել են փորձի ժամանակ։

Մեծ բարեկամությունը կապում է Էգլեին քանդակագործ Մուրաշկայի հետ։ Ծանր պահերին նա հանգստություն է գտնում իրեն հոգեհարազատ մարդու հետ զրուցելիս։

Մոսկվայից պրոֆեսոր Դուբնովի՝ Էգլեի վաղեմի ընկերոջ ժամանումը ապաքինման հույս է ներշնչում, սակայն իրականացված վիրահատությունն ակնկալվող արդյունքը չի տալիս։ Մահվանից առաջ Էգլեն հասցնում է իր գիտական աշխատանքների նյութերը փոխանցել գործընկերոջը։ Հույս կա, որ դրանք կօգնեն պայքարել նման հիվանդությունների դեմ մոտ ապագայում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիյա ԱրտմանեԿայրե
  • Լիդիա Ֆրեյմանե – Գարշա, բուժքույր
  • Վալդեմար Զանդբերգ – բժիշկ Բերսոն
  • Ալֆրեդ Վիդենիեկս – Էգլե
  • Վելտա Լինե – Հերտա Էգլե
  • Արթուր Կալեյս – Մուրաշկա
  • Կառլիս Սեբրիս – տնօրեն
  • Հարի ԱվենսՎագուլիս
  • Վալենտինս Սկուլմե – Վեդինգս
  • Լիդիա Պուպուրե – Լազդա

Նկարանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր ՝ Մարիս Ռուձիտիս
  • Սցենարի հեղինակ՝ Միերվալդիս Բիրզե
  • Օպերատոր՝ Միկս Զվիրբուլիս
  • Բեմադրող նկարիչ՝ Լայմդոնիս Գրասմանիս[2]
  • Կոմպոզիտոր՝ Նիկոլայ Զոլոտոնոս
  • Հնչյունային ռեժիսոր՝ Գլեբ Կորոտեև

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Советские художественные фильмы. Аннотированный каталог. Т. IV (1958—1963). — М.: Искусство, 1968.
  2. «Օր առանց երեկոյի» ֆիլմը kino-teatr.ru կայքում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Медицинская газета» 1.02.1963
  • «Советская Латвия» 4.11.1962
  • «Искусство кино» 1963 №6
  • «Советский экран» 1963 №9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]