Լիվեր կղզու տղաները
Արտաքին տեսք
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Թվական | 1969 |
Լեզու | ռուսերեն և լատիշերեն |
Ռեժիսոր | Էրիկ Լացիս և Յանիս Ստրեյչ |
Երաժշտություն | Ռայմոնդ Պաուլս |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Տևողություն | 70 րոպե |
IMDb | ID 2395317 |
«Լիվեր կղզու տղաները» (լատիշ․՝ «Līvsalas zēni»), 1969 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսորներ Էրիկ Լացիսը և Յանիս Ստրեյչը Լայմոնիս Վացզեմնիեկսի համանուն վիպակի հիման վրա Ռիգայի կինոստուդիայում[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Լատվիական ԽՍՀ, 1946 թվական։ Լիվեր կղզի ժամանած աշակերտ Մարտինշ Պորտոլսը, չնայած կղզում առկա հակասովետական խմբավորման սպառնալիքներին, շարունակում է կարմիր պիոներական փողկապ կրել։ Ուսուցիչ Զեմետիսի հետ նրանք երեխաներին համոզում են վերանորոգել լոկոմոբիլը և գործարկել պիոներական էլեկտրակայան։
Նոր իշխանության թշնամիներն ուզում են պայթյուն կազմակերպել հանդիսավոր մեկնարկի ժամանակ։ Զգոն պիոներները կանխում են դիվերսիան և օգնում վնասազերծել «Կուղբ» մականունով դիվերսանտների հրամանատարին, որն օգնության է հասել նախկին տերերին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յուրիս Պլյավինշ – ուսուցիչ Զեմիտիս
- Վենտա Վեցումնիեցե – ուսուցչուհի Ռոնե
- Յուրիս Բրուժիկս – Մարտինշ Պուպոլս
- Ինեսսա Պետերսոնե – Մարութա
- Իմանտս Ստրոդս – Աուստրիս
- Անդրիս Ապինիս – Ալիս
- Մարիս Սմիլձինշ – Ֆրեդիս
- Կասպարս Լուցե – Պետերիս
- Յանիս Պեյպա – Ալբերտ
- Գիդո Կոկարս – Լիելաուսիս ավագ
- Իմանտս Կոկարս – Լիելաուսիս կրտսեր
- Ուլդիս Դումպիս – ավազակ
- Հարի Ավենս – Մարտին
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ՝ Լայմոնիս Վացզեմնիեկս, Էրիկ Լացիս, Յանիս Ստրեյչ
- Ռեժիսորներ՝ Էրիկ Լացիս, Յանիս Ստրեյչ
- Օպերատոր՝ Զիգուրդս Վիտոլս
- Նկարիչ՝ Գունարս Բալոդիս
- Կոմպոզիտոր՝ Ռայմոնդ Պաուլս[2]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Լիվեր կղզու տղաները» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Լիվեր կղզու տղաները» ֆիլմը kinopoisk.ru կայքում
|