Հարավաֆրիկյան ընձուղտ
Հարավաֆրիկյան ընձուղտ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Giraffa camelopardalis giraffa | ||||||||||||
Արեալ | ||||||||||||
Հարավաֆրիկյան ընձուղտ (լատին․՝ Giraffa camelopardalis giraffa), երկսմբակավորների կարգի աֆրիկյան ընձուղտի տեսակ։ Տարածված են Հարավային Աֆրիկայի մի շարք պետություններում։
2010 թվականի տվյալներով Հարավային Աֆրիկայում ապրում են մոտ 12 000 հարավաֆրիկյան ընձուղտներ[1], իսկ գերության մեջ, այդ թվում նաև կենդանաբանական այգիներում և անասնապատական կենտրոններում՝ ավելի քան 45 առանձնյակներ[2]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավաֆրիկյան ընձուղտները ապրում են միայն Աֆրիկա աշխարհամասի Հարավային հատվածում։ Նախկինում տարածված են եղել նաև Աֆրիկայի տարբեր հատվածներում, սակայն արտաքին վտանգների պատճառով ժամանակի ընթացքում նրանց թիվը նվազեց։
Այժմ ապրում են միայն Հարավային Բոտսվանայում, հարավային Զիմբաբվեում և հարավարևմտյան Մոզամբիկնում[3]։
Հարավաֆրիկյան ընձուղտները քիչ քանակությամբ նաև ապրում են Սվազիլենդում։
Ընձուղտների այս տեսակին պատկանող առանձնյակները նախընտրում են ապրել Հարավային Աֆրիկայի սավաննաներում, խոտհարքներում և ջունգլիներում։ Խոտակեր են, սնվում են խոտով, թփերով, ծառերի տերևներով և պտուղներով։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Giraffa». International Species Information System. 2010. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «Giraffe – The Facts: Current giraffe status?». Giraffe Conservation Foundation. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ Seymour, R. (2002) The taxonomic status of the giraffe, Giraffa camelopardalis (L. 1758), PH.D Thesis
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավաֆրիկյան ընձուղտ» հոդվածին։ |
|