Հարավաֆրիկյան աղվես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարավաֆրիկյան աղվես
Հարավաֆրիկյան աղվես
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Աղվեսներ
Տեսակ Իրական աղվեսներ
Ենթատեսակ Հարավաֆրիկյան աղվես
Լատիներեն անվանում
Vulpes shama
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Հարավաֆրիկյան աղվեսը (լատին․՝ vulpes shama) փոքր չափսի մոխրագույն աղվես է։ Հանդիպում է միայն Հարավային Աֆրիկայում։

Ապրելավայրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավաֆրիկյան աղվեսը հանդիպում է Հարավային Աֆրիկայում, Զիմբաբվեում, Բոտսվանայում և այդ երկրներին հարող տարածքներում։ Այս կենդանին սովոր է չոր կլիմային և կարող է ապրել անապատային և կիսաանապատային վայրերում։

Պահվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավաֆրիկյան աղվեսը վարում է գիշերային կյանք և նրան կարելի է տեսնել մթնշաղից լուսաբաց ընկած ժամանակահատվածում։ Ցերեկները նա սովորաբան անցկացնում է իր ստորգետնյա բնում։ Այս աղվեսները կարող են խորը փորել և հարմարավետ բներ կառուցել իրենց համար, սակայն նրանք երբեմն ապաստանում են ուրիշ կենդանիների լքված բներում։ Հարավաֆրիկյան աղվեսները մենակյաց կենդանիներ են։ Նրանք զույգերով ապրում են միայն ձագեր ունելու նպատակով, իսկ ընդհանրապես ապրում և որսում են մենակ։

Հարավաֆրիկյան աղվեսները լռակյաց կենդանիներ են, բայց երբեմն կարող են տարբեր ձայնային ազդանշաններ արձակել։ Վտանգի դեպքում նրանք հաչոց հիշեցնող ձայն են հանում։ Հարձակման պատրաստվող աղվեսները գռմռում են և ցույց են տալիս ժանիքները։ Իրենց ուրախությունը ցույց տալու համար հարավաֆրիկյան աղվեսները բարձրացնում են պոչը և տանել-բերելու շարժումներ անում։

Սնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավաֆրիկյան աղվեսները ամենակեր են և ուտում են բուսական և կենդանական սնունդ։ Սովորաբար այս կենդանիները սնվում են մանր կրծողներով, սակայն հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ նրանք որսացել են ավելի մեծ կենդանիների՝ նապաստակներ, թռչուններ և տարբեր սողուններ։ Բացի դրանից նրանք ուտում են նաև թռչունների ձվեր, մահածաց կենդանիների մարմիններ, միջատներ, մեղվի թրթուր և մրգեր։

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես և մյուս շնազգիների ներկայացուցիչները, հարավաֆրիկյան աղվեսները իրենց զույգին չեն փոխում կյանքի ընթացքում։ Էգ աղվեսի հղիությունը տևում է մոտ 51-53 օր և ծնում է մեկից վեց ձագուկ։ Ձագերը ծնվում են բնում և այդտեղից չեն հեռանում մինչև չորս ամսական դառնալը։ Մայրը նրանց կաթով կերակրում է մինչև ութ շաբաթական դառնալը, և ձագերը սկսում են իրենք իրենց համար կեր հայթայթել չորս ամսական հասակում։ Հինգ ամսականում ձագերն անկախանում են ծնողներից։ Արուները նույնպես մասնակցում են ձագերին կերակրելու հարցում։ Ձագերը լիովին հասունանում են մեկ տարեկան հասակում։ Երբեմն մի քանի էգեր կարող են նույն տեղանքում ունենալ իրենց ձագուկներին և սնվել միասին, սակայն մեծ մասամբ էգ աղվեսները նախընտրում են միայնակ մեծացնել և դաստիարակել իրենց ձագերին։ Հարավաֆրիկյան աղվեսներն ապրում են մոտ 6 տարի, բայց կարող են հասնել մինչև 10 տարեկան։

Թշնամիները և վտանգները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավաֆրիկյան աղվեսի հիմնական թշնամիներն են հանդիսանում գիշատիչ թռչունները և մեծ կաթնասուն կենդանիները՝ առյուծ, կարակալ, հովազ, բորենի և այլն։

Այս կենդանուն սպառնող և տարածված հիվանդություններն են կատաղությունը և շնազգիների հոգեբանական խանգարումը։ Այլ վտագներից են որսորդները, ճանապարհատրանսպորտային պատահարները, թակարդները։

Հարավաֆրիկյան աղվեսը չի համարվում վերացող կենդանի։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավաֆրիկյան աղվես» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավաֆրիկյան աղվես» հոդվածին։