Հարալդ II Գորշ մաշկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարալդ II Գորշ մաշկ
Harald Gråfell
Eiriksonnenes saga - Gunnhild egger sonnene sine - C. Krohg.jpg
Նորվեգիայի թագավոր
961 - 970
Նախորդող Հոկոն I Բարի
 
Քաղաքացիություն՝ Նորվեգիա
Մասնագիտություն՝ միապետ
Դավանանք Նորվեգական կրոն
Ծննդյան օր 935
Ծննդավայր Նորվեգիա
Վախճանի օր 970
Վախճանի վայր Hals
Դինաստիա Fairhair dynasty
Հայր Էիրիկ Արյունարբու Սեկիրա
Մայր Գունհիլդա` կոնունգների մայր

Հարալդ II Գորշ մաշկ (Գորշ Թիկնոց) նորվ.`Harald Gråfell (935-մոտ 965[1] կամ մոտ 970[2] թթ) Նորվեգիայի թագավոր (կոնունգ) 961-965/70 թվականներին, Էիրիկ I Արյունարբու Սեկիրայի և Գունհիլդայի որդին, Հորֆագերների տոհմի ներկայացուցիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոր մահից հետո Հարալդը, մոր և եղբայրների հետ տեղափոխվում է նախ Օրկնեյան կղզիներ, ապա` Դանիա` Հոկոն Բարիի հակառակորդ Հարալդ Կապտատամի մոտ: Դանիայի արքան Հարալդին դաստիարակում է ինչպես սեփական որդուն և ամեն կերպ աջակցում է նրան և եղբայրներին Հոկոնի դեմ արշավանքների հարցում: 961 թվականին Հարալդն ու իր եղբայրները հերթական անգամ պարտություն են կրում Հոկոնի կողմից, սակայն, շուտով վերջինս մահանում է մարտի դաշտում ստացած վերքից: Հարալդը, որպես մեծ եղբայր, հռչակվում է Նորվեգիայի թագավոր, սակայն նրա իշխանությունը տարածվում էր միայն երկրի հյուսիսային տարածաշրջաններում: Թրոնհեյմն ու Վիկենը չէին ենթարկվում նրան: Հարալդն իր եղբայրների հետ օգտվում է այն առիթից, որ Թրոնհեյմի յարլ Սիգուրդը գժտվել էր կրտսեր եղբոր` Հրյոտգարի հետ: Վերջինս խաբեությամբ Սիգուրդին փոքրիկ ջոկատի հետ հրավիրում է խնջույքի, որի ժամանակ սպանվում է էիրիկ Արյունարբու Սեկիրայի որդիների կողմից: Սակայն նրանք չկարողացան պահել Թրոնհեյմը և վերադարձան երկրի հարավ: Թրոնհեյմում յառլ է դառնում Սիգուրդի որդին` Հոկոն Սիգուրդսոնը: Նա հարկեր չէր վճարում Հարալդին և պարբերաբար մարտնչում էր նրա դեմ` փորձելով վրեժ լուծել հոր սպանության համար: Վերջապես, ինչ-որ ուժի միջամտության շնորհիվ, նրանք հաշտվում են, Հոկոնը սկսում է կառավարել Թրոնհեյմում` ընդունելով Հարալդի իշխանությունը:

Հետագա տարիների ընթացքում Հարալդը պատերազմում է տարբեր կոնունգների ու յառլերի դեմ, մասնավորապես Տրյուգվի Օլաֆսոնի և Գուդրյոդ Բյորնսսոնի դեմ, ինչպես նաև ասպատակում է Բյարմալանդը, որտեղից հարուստ ավար է տանում: 963 թվականին Հարալդի եղբայրը` Գուդրյոդ Էիրիկսոնը հարձակվում է Տրյուգվի Օլաֆսոնի վրա և սպանում է նրան: Դրանից հետո Հարալդին հաջողվում է իրեն ենթարկել երկու մեծ տարածաշրջան` Վինգուլմարկն ու Վիկը:

Որոշ ժամանակ անց, Հարալդն իր եղբոր` Գուդրյոդի հետ համատեղ ուժերով շարժվում է երկրի հյուսիս` Թրոնհեյմը նվաճելու նպատակով, իսկ Թրոնհեյմի յառլ Հոկոնը հարձակվում է հյուսիսային հողերի վրա, որի ընթացքում սպանում է իր հորեղբորը` Հրյոդգարին, ում հանձնված էր այդ հողերի պաշտպանությունը: Այնուհետև նա տեղափոխվում է Դանիա, որտեղ մնում է ձմեռելու Հարալդ Կապտատամի մոտ: Այդ ժամանակահատվածում Հարալդն ու Գուդրյոֆը առանց դիմադրության գրավում են Թրոնհեյմը: Նրանք այնտեղ հավաքում են իրենց պատկանելիք հարկերը և ստիպում են բնակչությանը խոշոր փրկագին վճարել: Այնտեղ կառավարիչ նշանակելով իրենց եղբորը` Էրլինգին, նրանք շարժվում են հարավ: Սակայն շուտով Թրոնհեյմում բնակչությունը ապստամբություն է բարձրացնում, որի արդյունքում Էրլինգը սպանվում է:

965 կամ 970 թվականին Հարալդ Կապտատամը իր մոտ է հրավիրում Հարալդ Գորշ Մաշկին, խոստանալով նրան նվեր շնորհել բերրի հողատարածքներ, որոնք ժամանակին պատկանում էին իրեն և իր եղբայրներին: Մի քիչ երկմտելուց հետո Հարալդը երեք մարտական նավերով մեկնում է Յուտլանդիա, և ափ է իջնում Լիմաֆյորդում: Իմանալով այդ մասին` Հարալդ Կապտատամը, ով նախապատրաստվում էր վիկինգների հերթական արշավանքին, ինը ռազմանավերով մեկնում է այնտեղ: Երկու Հարալդների միջև մարտ է սկսվում: Նորվեգիայի թագավորը կռվում էր առաջին շարքերում, սակայն մարտի ժամանակ նա և իր բազմաթիվ զինակիցներ սպանվում են:

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Norway, kings (անգլ.)
  2. Harald II. Graufell (գերմ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]