Էիրիկ Արյունարբու Սեկիրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էիրիկ I Արյունարբու Սեկիրա
նորվ.՝ Eirik Blodøks
Դիմանկար
Ծնվել է885(0885)
Մահացել է954(0954)
Մահվան վայրՄեծ Բրիտանիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություննորվեգացի
ԿրոնՆորվեգական կրոն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող
ԳործունեությունՆորվեգիայի թագավոր
Ամուսին

Գունհիլդա,

Կոնունգների մայր
ԾնողներՀայր` Հարալդ I Գեղավարս, մայր` Ռագնհիլդա Էիրիկսդոտեր
Զբաղեցրած պաշտոններՆորվեգիայի թագավոր և King of Northumbria?
Երեխաներ

Որդիներ` Համլե, Հուտորմ, Հարալդ II Գորշ մաշկ, Ռագնֆյորդ, Էրլինգ, Հուդրյոդ, Սիգուրդ, Ռյոգնվալդ

դուստր` Ռագնհիլդա
Eric Bloodaxe Վիքիպահեստում

Էիրիկ I Արյունարբու Սեկիրա (նորվ.` Eirik Blodøks; 885—954 թթ.) Նորվեգիայի թագավոր (կոնունգ) 930-934 թվականներին, Հարալդ I Գեղեցկահերի որդին, Հարալդ II Գորշ Մաշկի հայրը, Հորֆագերների տոհմի ներկայացուցիչ: Գահընկեց է արվել 934 թվականին, եղբոր` Հակոն Բարիի կողմից:

Նորտումբրիայի (Յորքի) թագավոր 947-948 և 952-954 թվականներին:

«Արյունարբու Սեկիրա» մականունը ստացել է բազմաթիվ դաժան չարագործությունների համար: Լատինական տեքստերից մեկում նրան անվանում են fratris interfector` «եղբայրասպան»:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էիրիկը Հարալդ Գեղեցկահերի ամենասիրելի որդին էր: Նա երկար ժամանակ ապրել է հոր հետ և վերջինս չէր թաքցնում, որ ցանկանում է Էիրիկին նշանակել իր իրավահաջորդը: Էիրիկը բարաձրահասակ էր, գեղեցիկ և զինվորական կազմվածք ուներ, բայց չափազանց դաժան էր, անհամբեր և սակավախոս:

Մոտ 920 թվականին Էիրիկը արշավում է դեպի Բյարմալանդ: Վերադարձի ճանապարհին նա մեկնում է եղբոր` Բյորն Ծովագնացի մոտ և պահանջում է, որ նա հարկեր և տուրքեր վճարի թագավոր Հարալդ Գեղեցկահերին և Վեստֆոլի բնակիչներին: Բյորնը, սովորության համաձայն, ինքն էր հարկերը տանում արքային կամ ուղարկում էր իր մարդկանց միջոցով: Այս անգամ ևս նա որոշեց ինքը տանել հարկերը: Էիրիկը, չհասնելով իր ուղածին` հեռանում է: Իսկ երբ Բյորնը ուղևորվում է Սեխեյմ, Էիրիկը հարձակվում և սպանում է նրան:

930 թվականին Էիրիկը տարեց հորից ժառանգում է իշխանությունը, իսկ ծերացած արքա Հարալդը հասցնում է նաև կնքել Էիրիկի նորածին որդուն և հայտարարել նրան Էիրիկի իրավահաջորդ:

Հաջորդ ձմեռ, Հարալդի մահից հետո, Էիրիկը հավաքում է արքային պատկանող հարկերը երկրի կենտրոնում: Նրա եղբայրներից մեկը` Օլաֆը, հավաքեց հարկերը Վիկենում, իսկ մյուս եղբայրը` Սիգրյոդը` Տրյոնդելագում: Էիրիկին դա դուր չեկավ, և նա որոշեց ուժով վերականգնել երկրում մենիշխանությունը: Մեծ բանակ հավաքելով, նա մեկնում է Վիկեն ու թվային գերակշռության շնորհիվ ջախջախում է եղբայրների բանակը և գրավում Վիկենը: Երկու եղբայրներն էլ զոհվում են մարտի դաշտում:

Այդ ժամանակահատվածում Նորվեգիա է վերադառնում Հոկոնը, ով դաստիրակավել է Անգլիայում` Էտելստան արքայի մոտ, և ինքն իրեն հռչակում է Տրոնհեյմի կոնունգ: Ունենալով բարի և արդար մարդու մեծ համբավ, նրան հաջողվում է մեծ բանակ հավաքել: Նրա կողմն անցան Հարալդից և Էիրիկից դժգոհ բնակչության մեծ մասը: Հասկանալով, որ չի կարող դիմադրել Հոկոնին, Էիրիկը իր փոքրաթիվ բանակի հետ նավերով հեռանում է արևմուտք: Սկզբում նա ափ է իջնում Օրկնեյան կղզիներում և մեծ զորք հավաքելով` շարժվում է դեպի Անգլիայի հյուսիս: Ի հիշատակ Հարալդի հետ բարեկամության, արքա Էտելստանը առաջարկում է Էիրիկին իշխել Նորտումբրիայում, որտեղ Ռագնար Լոդբրոկի ժամանակներից բնակչության հիմնական մասը վիկինգներ էին: Փոխարենը Էիրիկը խոստացավ պաշտպանել Անգլիայի սահմանները սկոթների ասպատակություններից: 939 թվականին Էտելստանը վախճանվում է և Անգլիայի թագավոր է հռչակվում նրա եղբայրը` Էդվարդ I, ով չէր սիրում նորմաններին և ցանկանում էր փոխել Նորտումբրիայի կառավարչին: Կրկին խոշոր բանակ հավաքելով` Էիրիկը արշավում է դեպի Իռլանդիա: Այնտեղ նա մարտի է բռնվում տեղի կոնունգ Օլաֆի հետ, ով թվային գերակշռություն ուներ: Էիրիկը և նրա կոնունգներից շատերը զոհվում են մարտի ժամանակ: Իմանալով ամուսնու մահվան մասին, Գունհիլդան որդիների և բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ էին հետևել նրան, մեկնում է Նորտումբրիայից: Նրանք իրենց ենթարկեցին Օրկնեյան կղզիները և հաստատվում են այնտեղ ապրելու: Ամառները նրանք ասպատակում էին Շոտլանդիան և Իռլանդիան:

Մշակութային ակնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էիրիկ Արյունարբու Սեկիրան Ֆիլիպ Խոսե Ֆարմերի «Գետի աշխարհ» հինգհատորյակի երկրորդ և չորրորդ գրքերում ներկայացված է որպես երկրորդական կերպար:
  • Էիրիկ Արյունարբուն «Վիկինգների թագավորություն» ֆիլմում (2013) ներկայացվում է գլխավոր դերում:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Джонс Гвинн. Викинги. Потомки Тора и Одина. — М.: ЗАО Центрполиграф, 2007. — С. 445. — ISBN 978-5-9524-3095-2