Հոկոն I Բարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հոկոն I Բարի
Håkon Adalsteinsfostre
Դիմանկար
Ծնվել է921(0921)
ԾննդավայրՀորդալան, Նորվեգիա
Մահացել է961(0961)
Մահվան վայրՖիտյարի ճակատամարտ
ԳերեզմանSeim
ՔաղաքացիությունՆորվեգիա
ԿրոնՆորվեգական կրոն
Մասնագիտությունմիապետ
ԾնողներՀայր` Հարալդ I Գեղահեր
Զբաղեցրած պաշտոններՆորվեգիայի թագավոր
Haakon I of Norway Վիքիպահեստում

Հոկոն I Բարի (նորվ.` Håkon Adalsteinsfostre, 920-961) Նորվեգիայի երրորդ արքան (934/35 թ.-ից) Հարալդ I Գեղահերի կրտսեր որդին էր, Էիրիկ Արյունարբու Սեկիրայի արյունակից եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկոնը մեծացել է Անգլիայի թագավոր Էտելստանի հովանավորության ներքո, ինչը հանդիսանում էր Հոկոնի հոր հետ կնքված խաղաղության դաշնագրի մի մասը։ Անգլիայի արքան Հոկոնին մեծացրել է քրիստոնեական հոգեբանությամբ (հավանաբար նրան ուսման է ուղարկել Գլաստոբերիի (Ուեսեքս) աբբայություն), կնքել է, իսկ երբ նրանց հասնում է Հարալդի մահվան լուրը, Էտելստանը Հոկոնին տրամադրում է նավեր և զորք` իրեն թագավոր հայտարարած Էիրիկ Արյունարբու Սեկիրայի դեմ արշավանքի համար։ Նորվեգիա հասնելով` Հոկոնի կողմն են անցնում մեծաթիվ հայտնի մարդիկ, ում Հոկոնը խոստանում է թեթևացնել իր հոր կողմից մտցված ժառանգական սեփականության համար նախատեսված հարկային բեռը։

Գահընկեց արված Էիրիկը փախնում է Բրիտանական կղզիներ որտեղ և սպանվում է։ Նրա որդիները, դաշնակցելով Դանիայի հետ, մի քանի անգամ հարձակվում են Նորվեգիայի վրա, սակայն պարտություն են կրում Հոկոնի կողմից։ Հոկոնը դաշինք է կնքում Հլադիր, Մյորե, Ռումսդալիր յարլերի հետ, ինչի արդյունքում նա ճանաչվում է կոնունգ։ Հոկոնի փարեփոխումների արդյունքում լեյդանգը (ռազմա-ծովային ուժեր) վերածվում է մշտական նավատորմի։

Ձախողվում են քրիստոնեությունը որպես պետական կրոն դարձնելու փորձերը։ Նորվեգիայում առաջին տաճարների կառուցումը հարուցում է նորվեգացի ազնվականների դժգոհությունը, ինչին Հոկոնը չէր կարող դիմագրավել։ Ֆիտյարի ճակատամարտում (961 թ.), որի ժամանակ վերջնականապես պարտության են մտնվում Էիրիկի որդիները, Հոկոնը մահացու վիրավորվում է։ Եղբայրասպան պատերազմից հետո գահը ժառանգում է Էիրիկի երրորդ որդին` Հարալդ II Գորշ Մաշկը։ Սակայն նորվեգացիները նրան չէին ընդունում և մի քանի տարի անց հոժարակամ ընդունում են Նորվեգիայում ափ իջած դանիացիներին` Հարալդ I Կապտատամի գլխավորությամբ, որի հովանավորության ներքո էլ Նորվեգիան սկսեց կառավարել Հոկոն II Ահեղ յարլը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Агишев С. Ю. Теодорик Монах и его «История о древних норвежских королях». М., 2013. С. 456.
  • Снорри Стурлусон. Круг земной. М., 1980.