Հավնունիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հավնունիներ, հայ նախարարական տոհմ Մեծ Հայքի Այրարատ նահանգի Հավնունիք գավառում։ Ենթադրվում է, որ Հավնունիներ տոհմանունն ու գավառանունը համապատասխանում է Ուրարտուի խուռիալեզու բևեռագրերում պահպանված Աբաենի անվանը։

Ըստ Մովսես Խորենացու, Հայոց թագավոր Վաղարշակը Հավնունիներին կարգել է «բազեկիրք և բազեակալք» արքունի պաշտոնին։ Վռամական Գահնամակում Հավնունիներին հատկացված էր 55-րդ «բարձը», իսկ Զորանամակում Հավնունիների զորաբաժինը սահմանված էր 300 այր։

Հավնունիների իշխանանիստը եղել է Ավնիկ հզոր բերդը։ Հավնունիների մասին մատենագրական տեղեկությունները սակավ ու կցկտուր են։ 554 թվականի Դվինի ժողովի մասնակիցների թվում Հավնունիներից հիշվում է Աստվածատուրը։

Թովմա Արծրունին 9-րդ դարում հիշատակվում է իշխան Վահան Հավնունուն, որը Բագրատունյաց և Արծրունյանց կողմում կռվել է արաբական նվաճողների դեմ։

9-10-րդ դարերում հիշատակվում է իշխան Ապլղարիպ Հավնունին, ով զորավար էր Վասպուրականի թագավորությունում, Գագիկ Ա Արծրունի թագավորի և նրա հաջորդ Աշոտ-Դերենիկ թագավորի կառավարման ժամանակներում։

10-րդ դարում ոմն Հավնունի իշխան դավակցել է իր փեսա Հասան Գնթունուն՝ Սմբատ Ա Բագրատունի թագավորի դեմ։ Նույն դարում հոգևորական Գևորգ Հավնունուն Վասպուրականի Գագիկ Արծրունի թագավորը պատգամախոս է ուղարկել արաբական ոստիկանի մոտ։

Հետագայում Հավնունիները չեն հիշատակվում աղբյուրներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 270