Jump to content

Հասմիկ Սիմոնյան (բանասեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հասմիկ Սիմոնյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հասմիկ Սիմոնյան
Ծնվել էհունիսի 25, 1941(1941-06-25)[1]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 1, 2001(2001-03-01)[1] (59 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունբանասեր և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Գրականության ինստիտուտ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1963)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1992)
Տիրապետում է լեզուներինհայերեն

Հասմիկ Արշալույսի Սիմոնյան (հունիսի 25, 1941(1941-06-25)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 1, 2001(2001-03-01)[1], Երևան, Հայաստան), հայ բանասեր, բնագրագետ, աղբյուրագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (1994)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասմիկ Սիմոնյանը ծնվել է Երևանում։ 1963 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1968 թվականից ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, 1990-2001 թվականներին՝ միաժամանակ՝ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ։

Աշխատությունները վերաբերում են հայ հին և միջնադարյան մատենագրությանը, հայ-բյուզանդական, հայ-արաբական գրականության աղերսներին, ձեռագրագիտության և բնագրագիտության հարցերին[2]։

  • Հայ միջնադարյան կաֆաներ (X-XVI դդ.), Երևան։ Հայկական ԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1975[3]։
  • Պատմութիւն Աղեքսանդրի Մակեդոնացւոյ, Երևան։ ՀԽՍՀ ԳԱ, 1989։
  • Մանկավարժի կյանքը։ (Վ. Գևորգյանի դիմանկարը), Երևան։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 1996։
  • The first Armenian literary Translation and Movses Khorenatsi, Leiden, 1991.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 WorldCat EntitiesOCLC, Inc., 2022.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան». 37.26.174.99. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասմիկ Սիմոնյան (բանասեր)» հոդվածին։