Հասմիկ Դարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հասմիկ Դարյան | |
|---|---|
| Ծննդյան անուն | Հասմիկ Զարզանդի Մովսիսյան |
| Ծնվել է | հոկտեմբերի 14, 1957 |
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Վախճանվել է | ապրիլի 22, 2021 (63 տարեկան) |
| Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
| Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրականագետ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոց, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ և Գրականության ինստիտուտ (1985) |
| Անդամակցություն | ՀԳՄ |
| Հասմիկ Դարյան Վիքիդարանում | |
Հասմիկ Զարզանդի Դարյան (Հասմիկ Զարզանդի Մովսիսյան, հոկտեմբերի 14, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 22, 2021, Երևան, Հայաստան[1]), հայ բանաստեղծուհի, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի գրողների միության անդամ (1989)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 14-ին, Երևանում։ Արձակագիր Զարզանդ Դարյանի դուստրն է։ Սկզբնական կրթությունը ստացել է Երևանի Ն․ Զարյանի անվան թիվ 130 դպրոցում։ Այնուհետև ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1985 թվականին ավարտել է ՀՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան՝ հայ հին գրականություն ուղղությամբ։ 2002 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Ներսես Շնորհալու բանաստեղծական արվեստը» թեմայով։
Գրել սկսել է դպրոցական տարիներից։ Նրա բանաստեղծությունները և գրականագիտական հոդվածները, գրախոսությունները տպագրվել են մանկապատանեկան, երիտասարդական, գրական-գեղարվեստական, ուսանողական և գրական մամուլում («Կանչ», «Առագաստ», «Օրրան», «Գրական թերթ», «Հանդես ամենօրյա», «Սովետական մանկավարժ» և այլն)։
Առաջին գիրքը «Ակնթարթ» խորագրով լույս է տեսել 1980 թվականին։ Այնուհետև հրատարակվել են “Կապույտ երազ”, “Տաք մորմոք”, “Աշնան ծաղիկներ”, “Սեր և ծիծաղ”, “Սև և սպիտակ” բանաստեղծությունների ժողովածուները։ Գրել է 500-ից ավելի բանաստեղծություններ, քառյակներ, պատմվածքներ։
Մշակել է «Սասնա ծռեր» էպոսը, դարձնելով այն ավելի մատչելի հատկապես դպրոցական տարիքի ընթերցողների համար։ Առաջին տարբերակը՝ “Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ” վերնագրով, լույս է տեսել 1996 թվականին։ Այն ըստ էության էպոսի մի հատվածի մշակումն էր։ Ամբողջական տարբերակով մշակումը լույս է տեսել 2007 թ․-ին “Սասնա ծռեր” անվամբ։
Մշակել է նաև հայ ժողովրդական հեքիաթներ, ներկայացնելով դրանք չափածո տեսքով[2]։
Հայաստանի գրողների միության անդամ է 1989 թվականից։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ակնթարթ, Երևան, 1980։
- Կապույտ երազ, Երևան, 1986։
- Տաք մորմոք, Երևան, 1989։
- Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ, Երևան, 1996։
- Աշնան ծաղիկներ, Երևան, 2004։
- Սասնա ծռեր, Երևան, 2007։
- Սեր և ծիծաղ, Երևան, 2012։
- Սև և սպիտակ, Երևան, 2012։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առողջական խնդիրների պատճառով դպրոց է հաճախել 9 տարեկանից, սակայն դա չի խանգարել, որ տառերը սովորելուց ընդամենը մեկ տարի անց՝ 10 տարեկանում, կարդա Րաֆֆու բոլոր հատորները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ORER.eu - Մահացել է գրող Հասմիկ Դարյանը՝ հայտնի արձակագիր Զարզանդ Դարյանի դուստրը». orer.eu. Վերցված է 2021 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Zarkfoundation - Հասմիկ Դարյան». zarkfoundation.com.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասմիկ Դարյան» հոդվածին։ |
| ||||||
- Հոկտեմբերի 14 ծնունդներ
- 1957 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 22 մահեր
- 2021 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ բանաստեղծուհիներ
- Հայ գրականագետներ
- Բանասիրական գիտությունների թեկնածուներ