Հաջի Ջավադ մզկիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաջի Ջավադ մզկիթ
ադրբ.՝ Hacı Cavad məscidi
Տեսակմզկիթ
Երկիր Ադրբեջան
ՎարչատարածքԲաքու
Հիմնվել է2018
Կառուցման սկիզբ1912
Ճյուղ/ավանդույթԻսլամ
Կարգավիճակգործող
Ճարտարապետություն
ՈճԻսլամական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ

Հաջի Ջավադ մզկիթ (ադրբ.՝ Hacı Cavad məscidi), մզկիթ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում՝ կառուցած 20-րդ դարի սկզբին։ Այն գտնվում է Բաքվի Յասամալ շրջանում, Ա. Շաիկ փողոցում։

Հին մզկիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մզկիթի հին տեսքը

Առաջին մզկիթը կառուցվել է 1912 թվականին Հաջի Ջավադի կողմից[1]։ Այս մզկիթը ուղղանկյունաձև հորինվածք ուներ։ Մզկիթը չուներ մինարեթ։ Բարձրությունը 6 մետր էր։ Մզկիթի մուտքի մոտ կան 3 քարային տապանագիրներ։ Տապանագիրներում գրված է, որ մզկիթը կառուցվել է 1912 թվականին[2]։ Մզկիթն ունեցել է մեդրեսե։ Խորհրդային իշխանության առաջին տարիներին այս մզկիթը դադարեց իր գործունեությունը։ Ավելի ուշ, մեդրեսայի սենյակները տրվեցին մարդկանց ապրելու համար։ ԽՍՀՄ փլուզումից հետո Բաքվում մզկիթները նորից սկսեցին գործել։ Հաջի Ջավադի մզկիթը վերականգնվել և այժմ գործում է[3]։

Նոր մզկիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 2-ին սկսվեց նոր մզկիթի շենքի կառուցումը[4]։ Նոր շենքի բացումը տեղի ունեցավ 2018 թվականի ապրիլի 12-ին։ Հաջի Ջավադ մզկիթի նոր շենքը զբաղեցնում է 1200 քառակուսի մետր տարածք։ Գմբեթի բարձրությունը 18 մետր է, իսկ բարձրությունը` 33.7 մետր։ Մզկիթի առաջին հարկը նախատեսված է տղամարդկանց, իսկ երկրորդ հարկը՝ կանանց համար[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հաջի Ջավադ մզկիթ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
  2. «Հին մզկիթ». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
  3. «Մզկիթը կրկին սկսում է գործել». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
  4. Մզկիթի նոր շենքը
  5. Նոր մզկիթ