Մոնիքա Հանսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հանսեն Մոնիքաից)
Մոնիքա Հանսեն
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 13, 1982(1982-10-13) (41 տարեկան)
ԾննդավայրՏյոնսբերգ, Վեստֆոլ, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունմոդել
 Monica Hansen Վիքիպահեստում

Մոնիքա Հանսեն (նորվ.՝ Monica Hansen, հոկտեմբերի 13, 1982(1982-10-13), Տյոնսբերգ, Վեստֆոլ, Նորվեգիա), նորվեգացի մոդել և 1997 թվականի Միսս Նորվեգիա[1]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնիքա Հանսենը ծնվել և մեծացել է Տյոնսբերգում[2]։

Մոդելային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանսենն իր մոդելային կարիերան սկսել է «Էլիտ» մոդելային գործակալության հետ[3]։ Ընկերոջ կողմից որպես կատակ մասնակցել է 1997 թվականի «Միսս Տիեզերքի» Նորվեգիայի մրցույթին և հաղթել՝ դառնալով 1997 թվականի Միսս Նորվեգիա։ Հաղթանակից հետո, հիվանդության պատճառով չի մասնակցել «Միսս Տիեզերքին»։ Մրցույթին մասնակցելու համար օդանավակայան գնալու ճանապարհին ունեցել է սուր ցավ և վիրահատության անհրաժեշտություն է առաջացել՝ հեռացրել են լեղապարկը[1][2]։ 1997 թվականին հայտնվել է «Perfect 10» հանդեսում, Էշլի Դեգենֆորդից հետո զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը[4]։ 1999 թվականին որպես մոդել նկարահանվել է Pax TV հեռուստաընկերության Destination Stardom հեռուստասերիալում, նկարահանումները տեղի են ունեցել Հոնոլուլույում, Հավայան կղզիներ[5]։

Հանսենը հանդես է եկել այնպիսի ամսագրերերում, ինչպիսին են Esquire, Maxim-ը, Stuff-ը։ 2006 թվականին ճանաչվել է «Maxim» ամսագրի «Տարվա կին»[6][7]։ Նույն տարում ճանաչվել է նաև «Փլեյբոյի» «Ամսվա գեղեցկուհի»[2] և հայտնվել է ամսագրերի շապիկներին, այդ թվում Elle ամսագրի[3]։ 2009 թվականին Հանսենը հաղթել է դատական հայցը, ըստ որի նրա լուսանկարները որպես գովազդ առանց թույլտվության օգտագործվել էին պլաստիկ վիրաբուժության կայքում[8][9]։ Մոնիքա Հանսենը նաև եղել է նորվեգական «Ja, Vi Elsker Hollywood»հեռուստատեսային շոուի գլխավոր հերոսը[10]։

Մոնիքա Հանսենը սեփական մոդելավորած լողազգեստով

2013 թվականի դեկտեմբերին Մոնիքա Հանսենը ստեղծում է կալիֆորնիական ընկերություն՝ «Մոնիքա Հանսեն լողազգեստ» ՍՊԸ անունով[11]։ Իր դեբյուտային՝ 2016 թվականի հավաքածուն ներկայացրել է Մայամիում Mercedes-Benz նորաձևության շաբաթում՝ 2015 թվականի հուլիսին[12][13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Former Miss Norway Disses Beauty Pageants, Drinks Guys Under Tables». Fox News. 2010 թ․ փետրվարի 16.
  2. 2,0 2,1 2,2 «Monica Hansen: this striking viking is a norse to be reckoned with.(Babe of the Month)». Playboy Magazine. 2006 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
  3. 3,0 3,1 «Monica Hansen bio». IMDB. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
  4. «TV.com Bio». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 18-ին.
  5. Tim Ryan (1999 թ․ օգոստոսի 6). «Cameras roll for instant stardom». Honolulu Star-Bulletin. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
  6. «Monica Hansen, Maxim Model, Sues Plastic Surgeon». Hollywood Gossip. 2009 թ․ հունվարի 26. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
  7. Leah Chernikoff (2009 թ․ սեպտեմբերի 22). «Playboy model Monica Hansen sues Dr. Leonard Hochstein over use of photos to promote business». New York Daily News. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
  8. «Boobs battle back in court». The New York Post. Վերցված է 2012 թ․ փետրվարի 12-ին.(չաշխատող հղում)
  9. «Playboy model Monica Hansen sues Dr. Leonard Hochstein over use of photos to promote business». The New York Daily Times. Վերցված է 2012 թ․ փետրվարի 12-ին.
  10. «Ja, vi elsker Hollywood - Se.no: TV-guide - se hele ukas TV-program». se.no.
  11. CA Secretary of State Business Entity Search LLC #201333910045 formed on December 2, 2013
  12. USPTO registration number 4589963 registered on 8/19/2014
  13. USPTO registration number 4589962 registered on 8/19/2014

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնիքա Հանսեն» հոդվածին։