Հանգստացիր, Սկուբի Դու!

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանգստացիր, Սկուբի Դու!
անգլ.՝ Chill Out, Scooby-Doo!
Տեսակկինոնկար, հեռուստաֆիլմ և մուլտֆիլմ
Ժանրսարսափ ժանրի կատակերգություն, միստիկ ֆիլմ, կինոկատակերգություն, դետեկտիվ ֆիլմ, ընտանեկան ֆիլմ և արկածային ֆիլմ
Հիմնված էWhat's New, Scooby-Doo??
Շարքի մասն էՍկուբի-Դու
ՌեժիսորՋո Սիչթա[1]
ՀնչյունավորումՖրենկ Ուելքեր, Մեթյու Լիլլարդ և Գրեյ Դելայլ
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWarner Home Video և Warner Bros. Animation
ԴիստրիբյուտորWarner Home Video և Նեթֆլիքս
Տևողություն72 րոպե
ՇարքՍկուբի-Դու
ՊրիկվելScooby-Doo! Pirates Ahoy!?
ՍիկվելՍկուբի Դուն և գոբլինների արքան
Թվական2007

«Հանգստացիր, Սկուբի Դու!», կամ «Հովացիր, Սկուբի Դու!»[Ն 1] (անգլ.՝ Chill Out, Scooby-Doo!), 2007 թվականի ամերիկական լիամետրաժ մուլտֆիլմ Սկուբի Դուի ֆրանշիզայից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսոր Ջեֆրիսը և նրա երիտասարդ ուղեկից Պեմբան շրջում են լեռներում՝ փնտրելով Շանգրի-Լայի կորած երկիրը։ Երբ նրանք արդեն նպատակին են հասնում, Պեմբան զգուշացնում է պրոֆեսորին, որ գազանման Մեծ ոտնաթաթը (Յեթին) հսկում է այս հողերը, և խնդրում է հետ դառնալ, բայց պրոֆեսորը որոշում է մենակ գնալ։ Նրանց բաժանվելուց հետո Պեմբան հանդիպում է այդ հրեշին և հրաշքով ողջ է մնում։

Մինչդեռ Փարիզում Ֆրեդը, Դաֆնին և Վելման սպասում են, որ Շեգգին և Սկուբին վերադառնան իրենց մոտ, նրանք սխալ ինքնաթիռ են նստում և ճակատագրի հեգնանքով թռչում են Հիմալայներ, որտեղ ապրում է հրեշը։ Այժմ թիմը պետք է փրկի իրենց ընկերներին, որպեսզի նրանք չդառնան Ձնե մարդու զոհը։

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոս Դերասան Ռուսական կրկնօրինակում[Ն 1]
Սկուբի Դու Ֆրենք Ուելկեր Նիկիտա Պրոզորովսկի
Շեգգի Մեթյու Լիլլարդ Անդրեյ Բարխուդարով
Ֆրեդ Ջոնս Ֆրենք Ուելկեր Սերգեյ Բիստրիցկի
Դաֆնի Բլեյք Գրեյ Դելայլ Օլգա Գոլովանովա
Վելմա Դինքլի Միդնի Կոն Նինա Տոբիլևիչ
Պեմբա Շերպա Ջեհմս Սի Ալեքսեյ Էլիստրատով
Մինգա Շերպա Քիմ Մեյ Գեստ Օլգա Շորոխովա
Պրոֆեսոր Ջեֆրիս Ալֆրեդ Մոլինա Բորիս Տոկարև
Ալֆոնս Լեֆլեր Ռենե Օբերժոնուա Յուրի Մալյարով
Գերագույն Լամա Ջեյմս Խուն Վյաչեսլավ Բարանով

Կարծիքներ և վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

DVD Talk-ից Պոլ Մևիսը մուլտֆիլմի իր վարկանիշային ցուցակում ձայնի համար տվել է ամենաբարձր գնահատականը[2]։

DVD-ի վաճառքից մուլտֆիլմը բերել է մոտ 2,7 միլիոն դոլար[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. «Chill Out Scooby-Doo! - Original Movie». DVD Talk. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին.
  3. «Chill Out Scooby-Doo! (2007) - Financial Information». The Numbers. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 В переводе от студии «Пифагор».