Հայ աշխարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայ աշխարհ, պատմության և մշակույթի ամսաթերթ։ Բելգիայի հայ կաթոլիկների հրատարակություն։ Լույս է տեսել 1937–1939 թվականներին, Բրյուսելում, հայերեն և ֆրանսերեն (վերջում՝ միայն ֆրանսերեն)։ Տնօրեն-խմբագիր՝ Հ. Նալբանդյան։ Ծանոթացրել է հայ եկեղեցու պատմությանը, նրա նշանավոր գործիչներին, ֆրանսերեն ներկայացրել հայոց պատմությունը, ավանդույթները ևն։ Ինքնուսույց վարժություններով օգնել է սովորել հայերեն։ Հատվածներ է տպագրել նաև Հոլանդիայի և Բելգիայի հայ գաղութների մասին։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png