Հայրիկ, դու խենթ ես
Հայրիկ, դու խենթ ես անգլ.՝ Father you are crazy | |
|---|---|
| Հեղինակ | Վիլյամ Սարոյան |
| Տեսակ | գիրք |
| Ժանր | վիպակ |
| Բնօրինակ լեզու | անգլերեն |
| Էջեր | 216 |
| Երկիր | |
| Հրատարակված է | 1957 |
«Հայրիկ, դու խենթ ես», ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի 1957 թվականին գրած վիպակը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» վիպակը հոր և որդու զրույց է։ Այն Սարոյանի գրական ժառանգության լավագույն նմուշներից է։ Վիպակում հոր և որդու զրույցների միջոցով բացահայտվում է կյանքի՝ սարոյանական մոտեցումը։
Վիլյամ Սարոյանը գիրքը նվիրել է որդուն՝ Արամ Սարոյանին։ Առաջաբանում հեղինակը գրում է․
Գիրքը վերահրատարակվել է 2018 թվականին «Անտարես» հրատարակչության կողմից։ Անգլերենից հայերեն թարգմանությունը կատարել է Զավեն Բոյաջյանը։ Թարգմանչի խոսքով՝ այս գործը խորհրդանշական արժեք ունի՝ ամփոփելով սարոյանական արձակի ամենաէական հատկանիշներն ու անշփոթելի յուրօրինակությունը․ «Բովանդակային խորքով և ոճական կատարելությամբ «Հայրիկը» պարզապես մոգական տեքստ է՝ իմաստուն ու զուլալ։ Սա իրոք սեղանի գիրք է, որովհետև ձգտում է մեկնել կյանքի, աշխարհի, մարդու բնույթի էութենական գաղտնիքներն առակի, առասպելի, արքետիպային պարզ, բայց և մշակութաբանորեն խիստ հագեցած ու բազմաշերտ հասկացությունների լեզվով»[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Հայրիկ, դու խենթ ես»՝ Սարոյանի իմաստուն ու զուլալ վիպակը». mediamax.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին.