Հայման Շտայնթալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայման Շտայնթալ
Heymann Steinthal
Brockhaus and Efron Jewish Encyclopedia e16 101-0.jpg
Ծնվել էմայիսի 16, 1823(1823-05-16)[1][2][3]
Գրյոբցիգ, Südliches Anhalt, Anhalt-Bitterfeld, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա[4]
Մահացել էմարտի 14, 1899(1899-03-14)[1][2][3] (75 տարեկանում)
Բեռլին, Գերմանական կայսրություն[4]
ԳերեզմանWeißensee Cemetery
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունբանասեր, համալսարանի պրոֆեսոր, հոգեբան և լեզվաբան
Հաստատություն(ներ)Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան, Hochschule für die Wissenschaft des Judentums? և Հումբոլդտի համալսարան
Գործունեության ոլորտլեզվաբանություն և Էթնիկական հոգեբանություն
Ալմա մատերՀումբոլդտի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[2]
Հայտնի աշակերտներՀերման Պաուլ
ՊարգևներՎոլնեյի մրցանակ և Վոլնեյի մրցանակ
Heymann Steinthal Վիքիպահեստում

Հայման Շտայնթալ (գերմ.՝ Heymann Steinthal, մայիսի 16, 1823(1823-05-16)[1][2][3], Գրյոբցիգ, Südliches Anhalt, Anhalt-Bitterfeld, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա[4] - մարտի 14, 1899(1899-03-14)[1][2][3], Բեռլին, Գերմանական կայսրություն[4]), գերմանացի լեզվաբան։ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր (1863 թվականից), լեզվաբանության մեջ հոգեբանական ուղղության հիմնադիրներից։

Գործունեության առաջին շրջանում նկատելի աշխատանք է կատարել Վ․ Համբոլդտի հայացքները տարածելու ուղղությամբ։ Լեզվական երևույթները մեկնաբանել է հոգեբանության՝ ժողովրդահոգեբանության դիրքերից։ Անդրադարձել է լեզվի ծագման ու զարգացման, լեզվի ու մտածողության փոխհարաբերության հարցերին, լեզուների տիպաբանական դասակարգմանը։ Փորձել է հիմնավորել լեզվի ծագման «բնաձայնության տեսությունը»։ Այսպես կոչված, ժողովրդի ոգու արտահայտման մեջ էական տեղ է հատկացրել լեզվին։ Թեև մարդկային կոլեկտիվների ձևավորման ու լեզվի ծագման խնդրում կարևոր գործոն է դիտել աշխատանքը, սակայն շատ երևույթների մեկնաբանության մեջ ունեցել է իդեալիստական հայեցակետ։ Զբաղվել է նաև լեզվաբանության պատմության հարցերով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 576 CC-BY-SA-icon-80x15.png