Հայկ Յաղճյան (դիրիժոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հայկ Յաղճյան (այլ կիրառումներ)
Հայկ Յաղճյան
Ի ծնե անուն Հայկ Յաղճյան
Ծնվել է 1924, Դետրոյտ
Դետրոյթ, Միչիգան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել է 1965, մարտի 26
Մասնագիտություն դիրիժոր

Հայկ Յաղճյան (Յաղջյան) (1924, Դետրոյտ - 1965, մարտի 26), հայ դիրիժոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական կրթությունն ստացել է Դետրոյտի երաժշտական ինստիտուտում, նվագել ջութակ, տրոմբոն, սովորել դիրիժորություն։ Եղել է Դետրոյտի Օպերային ընկերության համերգների ու ներկայացումների դիրիժորի օգնական, 1954 թվականից՝ Ֆրեզնոյի ֆիլհարմոնիայի նվագախմբի գլխավոր դիրիժոր։ 1958 թվականին Լիվերպուլում երիտասարդ դիրիժորների մրցանակաբաշխությունում շահել է առաջին մրցանակ։

1959 թվականից Ցինցինաթիի (Օհայո նահանգ) նվագախմբի, 1963 թվականից՝ Պիտսբուրգի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր։ Հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում։ 1962 թվականին Դետրոյտի սիմֆոնիկ նվագախմբով տվել է հայկական երաժշտության համերգ, կատարել Արամ Խաչատրյանի, Ալան Հովհաննեսի, Ռ․ Ցարդմյանի ստեղծագործությունները։

1964 թվականին ելույթներ է ունեցել Երևանում, կատարել Յոզեֆ Հայդնի, Լյուդվիգ Բեթհովենի, Յոհաննես Բրամսի, Ա․ Հովհաննեսի երկերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 114 CC-BY-SA-icon-80x15.png