Հայկ Հովհաննիսյան (մարզական մեկնաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Հովհաննիսյան
Ծնվել էփետրվարի 26, 1990(1990-02-26) (34 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունմարզական մեկնաբան և թարգմանիչ

Հայկ Հովհաննիսյան (փետրվարի 26, 1990(1990-02-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մարզական մեկնաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում։ 2006 թվականին ավարտել է Երևանի թիվ 187 միջնակարգ դպրոցը։ 2006-2010 թվականներին սովորել է Հայաստանում՝ ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և ստացել իրավագետի որակավորում։ Դարձել է Թենիսի Հայաստանի պատանեկան մրցաշարերի 8-ակի մրցանակակիր։

2012 թվականին ավարտել է ՈւԵՖԱ-ի և ՀՖՖ-ի մարզչական դասընթացը և ստացել «Բ» կարգի որակավորում։

2013 թվականին ՀՀ արդարադատության նախարարության կողմից որակավորվել է որպես նոտարական գործողություններին մասնակցող` ֆրանսերենի թարգմանիչ, 2014 թվականին՝ որպես իտալերենի թարգմանիչ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011-13 թվականներին Արարատ ֆուտբոլային ակումբում աշխատել է որպես տրանսֆերների ու արտոնագրման հարցերի պատասխանատու, համատեղությամբ՝ նաև իրավաբան։

2013 թվականին Երկիր Մեդիա հեռուստաընկերությունում աշխատել է որպես մարզական մեկնաբան։

2014 թվականին նույն պարտականությունները կատարել է Արմնյուզ հեռուստաընկերությունում։

Նույն թվականին Պերուջայի համալսարանում ուսանելուն զուգընթաց, ստանձնել է «Պերուջա» ֆուտբոլային ակումբի պատանեկան թիմի 2-րդ մարզչի պարտականությունները (Պոնտե Վալեչեպիում կայացած Կանչելոտիի հուշամրցաշարում թիմի հետ նվաճել է հաղթողի գավաթը)[1]։

2014 թվականից «Միջազգային ակադեմիա» կրթական հասարակական կազմակերպությունում դասավանդում է ընդհանուր իտալերեն, իսկ Հայկական 3-րդ հեռուստաալիքով հեղինակում և վարում է «Ռեկորդապատում» հաղորդաշարը ու հանդիսանում է հեռուստաալիքի մարզական մեկնաբանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայկ Հովհաննիսյանի կենսագրությունը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.