Հայկ Ավետով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայկ Ավետով
Ի ծնեՀայկ Հովհաննեսի Ավետով
Ծնվել էդեկտեմբերի 3, 1878(1878-12-03)
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 18, 1965(1965-10-18) (86 տարեկանում)
Վախճանի վայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ

Հայկ Հովհաննեսի Ավետով (դեկտեմբերի 3, 1878(1878-12-03), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 18, 1965(1965-10-18), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1908 թվականին ավարտել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ճարտարապետության բաժինը։ 1910-1928 թվականներին աշխատել է Բաքվում։ 1929 թվականին հալածանքներից խուսափելու համար տեղափոխվել է Հայաստան, ապրել և ստեղծագործել է Գյումրիում (Լենինական)։

Ավետովի նախագծով են կառուցվել Գյումրիի բժշկական տեխնիկումը, տեքստիլ կոմբինատի վարչական շենքը, քաղաքային ծննդատունը, կարի գործարանի մանկապարտեզը և բնակելի շենքը, գուլպայի ֆաբրիկայի բնակելի շենքը և այլն։ Մահացել է 1965 թվականի հոկտեմբերի 18-ին Գյումրիում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png