Հայկ Աբաղյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայկ Աբաղյանց
Ծնվել է նոյեմբերի 22, 1902(1902-11-22)
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է ապրիլի 20, 1964(1964-04-20) (61 տարեկանում)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Մասնագիտություն գիտնական
Հաստատություն(ներ) Naval Engineering High School named after V. I. Lenin, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և Սանկտ Պետերբուրգի ծովային տեխնիկական համալսարան
Գործունեության ոլորտ Ջերմատեխնիկա
Ալմա մատեր Naval Engineering High School named after V. I. Lenin
Գիտական աստիճան տեխնիկական գիտությունների դոկտոր (1951) և պրոֆեսոր (1952)


Հայկ Ավագի Աբաղյանց (1902, նոյեմբերի 22, Թիֆլիս, Վրաստան - 1964, ապրիլի 20, Լենինգրադ, ՌԽՖՍՀ), հայ ջերմատեխնիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1951), պրոֆեսոր (1952)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է Լենինգրադի ռազմածովային բարձրագույն ճարտարագիտական ուսումնարանը (1928)։ 1931-1950 թվականներին վարել է նույն ուսումնարանի ջերմատեխնիկայի տեսական հիմունքների, ապա՝ նավաշոգեկաթսաների, իսկ 1960 թվականից Լենինգրադի նավաշինական ինստիտուտի միջուկային էներգետիկայի ամբիոնները։ 1952-1954 թվականներին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական, 1956-1964 թվականներին Լենինգրադի նավաշինական ինստիտուտներում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբաղյանցն ուսումնասիրել է հնոցային գործընթացները նավակաթսաներում և մշակել ռոտացիոն բոցամուղների տեսությունն ու հաշվարկի մեթոդիկան։ Հետազոտել է ջերմափոխանցման գործընթացները նավային և միջուկային շոգեգեներատորներում, միջուկային ռեակտորներում, մշակել դրանց տեսությանն ու հաշվարկին վերաբերող հարցեր։ Մահացել է ապրիլի 20-ին, Լենինգրադում[1]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Технологические каналы и сборки с трубчатыми тепловыделяющими элементами, Л., 1962;
  • Работа ядерных паропроизводящих установок на переменных режимах, Л., 1963.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ 2005։ էջ էջ 7 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png